ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ԴԻՐՔԵՐԸ Բոլիվիայում ընթացող ամերիկյան մայրցամաքի շախմատի առաջնության 10-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթելով Ալեխանդր Պրինցիպեին, վաստակած 6,5 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ աղյուսակը շարունակում է գլխավորել պերուացի գրոսմայստեր Խուլիո Գրանդան, որը հաղթեց Ռոդրիգո Վասգուեզին ու վաստակեց 8,5 միավոր: Նրան կես միավոր է զիջում կուբացի Ռեյնալդո Օրտիսը, որը պարտության մատնեց Ջուզեպե Լեյվային: |