ԿԱՐՅԱԿԻՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ Ստավանգերի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով 37-րդ քայլին հաշտություն կնքեց Վան Հաոյի հետ: Մագնուս Կառլսենը հաղթելով աղյուսակը եզրափակող Յոն Լյուդվիգ Համերին, վաստակեց 5 միավոր: Մրցաշարի առաջատար Սերգեյ Կարյակինը պարտության մատնելով Հիկարու Նակամուրային, վաստակեց 5,5 միավոր: Թեյմուր Ռաջաբովը, որը նախորդ տուրում զիջել էր Մագնուս Կառլսենին, այս անգամ պարտություն կրեց Վիշվանաթան Անանդից: Ոչ-ոքի ավարտվեց Պյոտր Սվիդլերի եւ Վեսելին Թոփալովի պարտիան: Արոնյանն ու Անանդն ունեն 4-ական միավոր: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Թոփալովի հետ: |