«Կաթիլային նշանակումների» ներկա կուրսը, որը որդեգրել է հանրապետության նախագահը երկրի նոր կառավարության կազմության այս օրերին, անշուշտ ավարտվելու է շուտով: Ընդամենը երկու նոր նշանակում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կաբինետը կարող է գործել լիարժեք: Բայց, անկեղծորեն, թե՛ քաղաքական շրջանակների եւ թե հասարակական լայն շերտերի ակնկալությունները մեծ չեն այս կառավարությունից: Սակայն գրեթե բոլոր ...
Նախագահ Օբամայի վարչությունից կոնգրեսական Ադամ Շիֆին տեղեկացրել են, որ 1923 թ.ին հայ որբերի ձեռքով գործված եւ ԱՄՆ¬ի այն ժամանակվա նախագահ Կալվին Կուլիչին որպես երախտագիտության նշան նվիրված նշանավոր գորգը հանրային ցուցադրության է ներկայացվելու առաջիկա աշնանը ծրագրված մի միջոցառման ժամանակ, Վաշինգտոնից տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը:
Եթե առաջիկայում արտահերթ նիստով (հավանաբար մայիսի 12-ին) Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրի քվեարկությունն արժանանա շքեղության հարկը թանկարժեք ավտոմեքենաների ներկրումից հանելու լրացման ճակատագրին, ապա մի կերպ կհավաքի անհրաժեշտ 66 ձայնը: Եթե, ընդհակառակը, ծրագրին հավանություն տա այնքան պատգամավոր, որքան Գալուստ Սահակյանի ընտրությանը, ապա միգուցե այդ ծրագիրը միաձայն էլ անցնի: Փաստորեն ներկա ...
Կառավարության նոր կազմի ձեւավորումը սովորաբար Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ եւ քննարկվող իրադարձություններից է: Բացառությամբ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների պետեր Սեյրան Օհանյանի եւ Էդուարդ Նալբանդյանի արագ վերանշանակմանը, որոնք անմիջականորեն ղեկավարվում են երկրի նախագահի կողմից, այս անգամ նոր կառավարության անդամների նշանակումը ձգվեց Սահմանադրությամբ սահմանված ամբողջ ժամկետում` 20 օր:
«London Review of Books» պարբերական հանդեսից վերցված Սեյմուր Մ. Հերշի թարգմանաբար (որոշ կրճատումներով) ներկայացվող հոդվածը քննարկում է Սիրիայում ասպտամբների գործողությունները, ինչպես նաեւ Օբամայի եւ Էրդողանի դերակատարությունները: Հերշը միջազգային ճանաչման արժանացած հետազոտող լրագրող է: Աշխատակցում է «New Yorker»-ին եւ անդրադառնում հատկապես տարբեր երկրներում իրականացվող ռազմական գործողություններին եւ անվտանգության հարցերին: Վիետնամական պատերազմի ...
Ոչ այնքան հեռավոր անցյալում «խղճի կալանավորի» համարում ունեցող` ադրբեջանցի լրագրող Ֆաթուլլաեւը «թուրքական օրագրի» հերթական հրապարակման մեջ, վկայակոչելով Թուրքիայի «առաջատար վերլուծական կենտրոնի փորձագետին, որը մոտ է հատուկ ծառայություններին», փոխանցել է վերջինիս կարծիքն այն մասին, որ «Էրդողանը պայքարում է ոչ թե նուրսիականների կամ «Հիզմեթ» շարժման, այլ` ԿՀՎ-ի եւ Մ. Նահանգների դեմ, դա ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում իր այս անգամվա «Bombshell or Misfire?» հոդվածում հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը անդրադառնում է Էրդողանի Ապրիլ 24-յան ցավակցական խոսքերին եւ մեջբերումներ կատարում դրա վերաբերյալ տարբեր արձագանքներից:
«Մեր նատուրոն բաշխո ի», - այսինքն` մենք ուրիշ ենք, ինչպես ասում են հաճընցիները. այս կարգախոսի ներքո ապրիլի 29-ին «Նարեկացի» արվեստի միության սրահում անցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդաջառ կազմակերպված միջոցառումը` նվիրված Հաճընի ութամսյա հերոսամարտին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը` հանձին ատենապետ Հովհաննես Գրիգորյանի: Ծրագիրը ներառում էր հայտնի ու ...
Մինսկում ապրիլի 29-ին մեկնարկած Եվրասիական տնտեսական համագործակցության գագաթաժողովին` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս կազմով, նախատատեսվում էր նաեւ Հայաստանի բարձր մակարդակի մասնակցությունը: Ավելին, Հայաստանի արդեն նախկին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ապրիլի 17-ին հայտարարեց, որ` «չնայած Մաքսային միությանը Հայաստանի միանալու բոլոր հարցերը դեռեւս համաձայնեցված չեն, բայց դա չի խոչընդոտի, որպեսզի ապրիլի 29-ին, Մինսկի գագաթաժողովի ...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ստորագրեց երկրի խորհրդարանի ընդունած նոր միգրացիոն օրենքը: Ըստ այդմ, այսուհետ Ռուսաստանի տարածքում երեք ամիս բնակվող նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները կարող են դիմել եւ ստանալ ՌԴ քաղաքացիություն` դրա համար հանձնելով միայն ռուսերենի իրենց իմացության քննություն: Հասկանալի է, որ ըստ օրենքի, ՌԴ քաղաքացի դառնալու համար ռուսաց լեզվի ...
Առաջիկա երեքշաբթի օրը, մայիսի 6-ին, լրանում է հայ ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, պատմաբան եւ հրապարակախոս Ջոն Կիրակոսյանի 85 ամյակը: Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտը եւ «Գիտություն» հրատարակչությունը լույս են ընծայել Ջոն Կիրակոսյանի երկերի ժողովածուն [1], որը նվիրված է նրա ծննդյան հոբելյանին եւ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: ...
Պետական եկամուտների հրապարակած 2014-ի հունվար-մարտին առաջին խոշոր 1000 հարկատուների ցանկում առաջին տեղը, ինչպես եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը»): Ընկերությունը վճարել է 17,7 մլրդ դրամի հարկեր, զգալիորեն առաջ անցնելով երկրոդ տեղը զբաղեցնող ընկերությունից: Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիան» վճարել էր 13,2 մլրդ դրամ: ...
Հայերս շատ ենք սիրում ամեն ինչում կամ հայկական արմատներ գտնել, կամ հայտարարել, թե այստեղ-այնտեղ առաջինն ենք: Ամեն ինչ, անգամ ամենաբարձր մակարդակում, անում ենք անպայմանորեն ծայրահեղական մոտեցումներով`«բարոյական» հաղթանակները շարունակելով գերադասելի համարել գործնական ու պրագմատիկ քայլերից:
Քաղաքական որոշ վերլուծաբաններ, անգամ գործիչներ, ՀՀ նոր կառավարության կազմին անդրադառնալիս միաբերան նշում են` «Սա Քոչարյանի կառավարությունն է»: Դե, քանի որ, նախ Հովիկ Աբրահամյանը նրանց համար ընկալելի է որպես «Քոչարյանի մարդ», հետո վաղուց արդեն «Քոչարյանի մարդ» են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, էներգետիկայի, բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը, էկոնոմիկայի նախարար նշանակված Կարեն ...
Ապրիլ է, չեկած ամառ ու, փառք Տիրոջ, ամուր է մեր երկնակամարը, զուլալ ու մաքուր: Ով էլ փորձի խաթարել, կպատժվի անդարձ: Թե չէ տասնամյակներ շարունակ գարունն ու ապրիլը մեզանում մի բան էր միայն հիշեցնում, տխրության մատնում: 2015 թվականն էլ Եղեռնի 100-ամյա տարելիցով միայն կարեւորվում, ստվերում նույնիսկ այնպիսի կարեւոր հոբելյան, ինչպիսին է, ...
Գլենդեյլից հրատարակության խնդրանքով խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Prime Healthcare Management, Inc.» (PHM) միավորումը, որ «Prime Healthcare Services» կազմակերպության մաս է կազմում եւ Մ. Նահանգներում հիվադանոցներ տնօրինող ամենամեծ ընկերություններից մեկն է, «Միացյալ հայկական ֆոնդի» համագործակցությամբ 2 միլիոն դոլարի արժողությամբ բժշկական սարքավորումներ (ներառյալ հիվանդանոցային անկողիններ, հիվանդների վիճակահսկիչներ, սննդային ներարկիչներ, ...
Միայն աղմուկ բարձրացնելով անհնար է քեսաբահայերի խնդիրը լուծել, իսկ Save Kessab հեշթեգը տարածելով անհնար է տեղահանված 670 քեսաբահայ ընտանիքներին ապահովել բնակարանով կամ առաջին անհրաժեշտության օգնությամբ: Հենց այդ նպատակով ու սեփական նախաձեռնությամբ Վարուժան Ավետիքյանը (avedikianv@yahoo.com) սկսել է դրամահավաքություն հանուն քեսաբահայերի: «Պատմությունը կրկնվում է հարյուր տարի անց, եւ հայկական միջավայրումՙ թուրքերի միջամտությամբ ...
Այս անգամ հայրենաբնակ քեսաբցիների խոնարհումը մեծ Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի մոտ առավել խորհրդանշական էր: Իրենց հայրենակիցներիՙ այս էլ 3-րդ ոդիսականի ցավը սրտերում, մի քանի տասնյակ քեսաբցիներ ծաղկեպսակի ուղեկցությամբ մոտեցան սրբատեղիին, որտեղ 1,5 միլիոն զոհերի թվում ոգեկոչեցին նաեւ իրենց 3000 հայրենակիցներին: Կյանքի առաջընթացն անկասելի է եւ յուրաքանչյուր հայի կոչումն է դիմակայել ...
Լոս Անջելեսի դաշնային դատարանում 38-ամյա Մհեր Դարբինյանի դատավարությունն ավարտվել է մեղադրական վճռով, ըստ որի նրան սպառնում է ընդհանուր առմամբ 973 տարվա բանտարկություն:
Մեր շնորհալի գործընկեր` լրագրող, տնտեսագետ Սամվել Ավագյանի մոտ հայտնաբերվել է ուռուցք: Բուժումը բավականին թանկ է եւ հնարավոր է միայն արտերկրում: Բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել Սամվելին, խնդրում ենք իրենց դրամական փոխանցումները կատարել հետեւյալ հաշվեհամարներին`
Օրերս Մոսկվայի «Մեգասֆերա» մարզահամալիրում մարզական յուրօրինակ տոնախմբություն էր: ՌԴ մայրաքաղաքի այդ հեղինակավոր մրցասպարեզի կամարների ներքո մի քանի ժամ շարունակ թեւածում էր հայկական շունչն ու ոգին, եւ դահլիճում ներկա գտնվողներիս առիթ եղավ մեկ անգամ եւս հիանալու եռանդով լի մեր այն հայրենակիցներով, ովքեր հայրենիքի հանդեպ կարոտով ու սիրով ոգեշնչված` օտար ափերում նպաստում ...
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվեց ակումբի ղեկավարների պահանջով: Կողմերը կայացրել են համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում: