Անշուշտ կանխելու նպատակով Վաշինգտոնից ու Երեւանից ստացված ազդանշաններըՙ նախագահ Օբամայի այսօր հրապարակվելիք Ապրիլի 24-յան ուղերձի «ավելի ուժգին» լինելու եւ նախագահ Սարգսյանի այսօր հնչելիք հայտարարության կարեւորությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդես եկավ Թուրքիայի համար իսկապես աննախադեպ հայտարարությամբ: Աննախադեպՙ քանզի առաջին անգամն է, որ այդ երկրի որեւէ ղեկավար Ապրիլի 24-ի ...
Գերմանական Յենա քաղաքում հինգշաբթի ապրիլի 24-ին կբարձրացվի Հայաստանի պետական խորհրդանիշըՙ եռագույն դրոշըՙ ի հարգանս 1915-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա, ապրիլի 23-ին իրազեկում է տեղական հեռուստատեսությունը: Թյուրինգենում գտնվող105463 բնակիչ ունեցող Յենա քաղաքը հայտնի է իր համալսարանով: Քաղխորհրդի շենքի վրա Հայաստանի դրոշի մեկօրյա ներկայությունը խորհրդանշելու է Գերմանիայի մեղսակցության մասին, հաղորդել է Յենայի ...
Մեր պատմության ամենաողբերգական իրադարձության` 1915-ի ցեղասպանության տարելիցի օրը աշխարհի բոլորը հայերը հիշում են 1,5 մլն զոհերին, կորսված պատմական հայրենիքի մեծ մասը` Արեւմտյան Հայաստանը, այցելում ցեղասպանության զոհերի հիշատակին աշխարհի տարբեր երկրներում կանգնեցրած հուշարձաններ եւ խաչքարներ, բողոքի ցույցեր եւ երթեր անցկացնում թուրքական ներկայացուցչությունների մոտ: Այդ օրը մոռացվում են բոլոր քաղաքական, սոցիալական, տեղային ...
Մեր ժողովուրդը վաղուց է դարձել սոսկ հանդիսատես կամ «հարգելի հեռուստադիտող»` քաղաքական կուսակցությունները փակ կլուբներ են, իսկ գլխավոր քաղաքական շոուն մի քանի առաջին դեմքեր են վարում, ապահովելով «Տեսարաններ եւ հացի» միայն «Տեսարաններ» արարը: Ինտերնետը քչաթիվ հայեցողներինն է` մեծ մասի համար այն միայն զբաղմունք է: Ու մեր «հարգելի հեռուստադիողը» տանը նստած, կարելի ...
Գոյություն ունի մի շատ լավ կայքՙ akunq.net կամ arevmdahaiastan.net/am, որտեղ հետաքրքրվողը կարող է գտնել ամեն տեղեկությունՙ Արեւմտյան Հայաստանի անցյալի եւ ներկայի, արեւմտահայոց պատմության եւ ներկա պրոբլեմների մասին:
Գրեթե ամեն տարի, Ցեղասպանության տարելիցին նախորդած օրերին, աշխարհով մեկ սփռված հայերը հոգեբանական միեւնույն գործընթացների միջով են անցնում: Բորբոքվում են երեւակայությունները, մեծանում հույսերը, եւ քաղաքական ռեալիզմն էլ փոխզիջման ենթարկվում, երբեմն լավ պատճառաբանությամբ:
Կիրակիՙ ապրիլի 27-ին, ժամը 14.00-ից մինչեւ 16.00 հազարավոր ամերիկահայեր եւ օտարազգի բարեկամներ դարձյալ հավաքվելու են Նյու Յորքի «Թայմս սքուերում»ՙ նշելու Մեծ Եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի 99-րդ տարելիցը: Պատմական այս միջոցառումը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, այս տարի անցկացվելու է «Թուրքիան մեղավոր է: Անժխտելին ժխտելը ոճրագործություն է» նշանաբանի ներքո: Նախագահելու են ...
Մ. Նահանգներում հրեական «Հակազրպարտության լիգայի» (Anti-Defamation League) անդամիՙ իրավաբան, Հայոց ցեղասպանությունը ժխտող Ջոզեֆ Բերմանի սուտը պատճառ է դարձել, որ նա չնշանակվի ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր, տեղեկացնում է անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը:
Այսօր գրում եմ Ձեզ մի թեմայի մասին, որը մեծ կարեւորություն ունի մեր երկու ժողովուրդների համար: Դա մի թեմա է, որի մասին ձեզանից շատերը, հատկապես երիտասարդ սերունդը, հավանաբար քիչ բան գիտի, որովհետեւ դա վերաբերում է համաշխարհային պատմության այն գլխին, որը ձեր կառավարությունը հսկայական ջանքեր գործադրելով փորձում է թաքցնել:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում իշխանության օրոք Հայոց ցեղասպանության հարցը հռչակվեց որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություներից մեկը (Արցախի հարցի լուծման հետ համատեղ), պատասխանելով օտարերկրացի լրագրողի հարցին` կապված Ցեղասպանության հարցով Հայաստանի Հանրապետության պահանջատիրության հետ, ասել էր. «ՀՀ-ն այս հարցում պահանջատեր չէ, պահանջատեր են Ցեղասպանությունից փրկվածների իրավահաջորդ ՀՀ քաղաքացիները: Իսկ ՀՀ-ն պարտավոր է ...
Դավիթ Բոյաջյանը ամերիկահայ անկախ լրագրող է, որի հոդվածների թարգմանությունները «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից քանիցս տպագրվել են «ԱԶԳ» օրաթերթում: Այս անգամ նա անդրադառնում է թուրքական պետության աշխարհիկ ներկայանալու հանգամանքին:
Ֆրանսիայում 2014 թ. լույս տեսած պատմագիտական ուշագրավ աշխատություններից է Ժորժ Գեւորգյանի «Օսմանյան կայսրությունից արտաքսված Ֆրանսիան» գիրքը (L՛Harmattan, 340 էջ): Հեղինակը մասնավորապես անդրադառնում է 1918-1923 թթ. մոռացված պատերազմին:
Բաքվի մամուլը տառացիորեն հեղեղված է «Ադրբեջանի դեմ լրտեսության» թեմայով: Haqqin.az-ը ծավալուն անդրադարձել է Channel 4 հեռուստաընկերության աշխատակից Գրեգ Փալաստի հեղինակած հաղորդմանը, որը նվիրված է ԱՄՆ ԿՀՎ եւ բրիտանական ՄԻ-6 հետախուզական կառույցների ու British Petroleum նավթային ընկերության կողմից «աշխարհի ամենատարբեր անկյուններում ոչ ցանկալի կառավարությունների տապալման ուղղությամբ անցկացրած հատուկ գործողությունների բացահայտմանը»:
Ոչ մի հապշտապ շարժում, արագ քայլ, կահույքի տեղափոխում ու անգամ... փռշտոց: Անզգույշ քայլը կարող է ողբերգական ավարտ ունենալ եւ հիմնահատակ ավերել երկհարկանի բազաբնակարան շինությունը: Երեւանի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության բնակիչներն այսպես ապրել են ավելի քան 10 տարի: Արդեն մեկ շաբաթ է տանն անգամ ոտնաթաթերի վրա ...
Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ երեկ կառավարության նիստում իր տեսակետը հայտնեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով այս հարցում իր առաջարկած 7 դրույթները` որպես «ջանքերի համատեղման եւ միասնական աշխատանքի ուղեցույց»:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն այս տարի նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի տարում: Հայաստանի բազմահազարամյա պատմության մեջ եւ ոչ մի պատերազմ այդքան աղետալի ու կործանարար հետեւանքներ չի ունեցել մեր ժողովրդի համար, որքան այդ պատերազմը: Հիմա, երբ մենք պատրաստվում ենք համազգային ջանքերով հաջորդ տարի արդար պահանջատիրության հզոր ձայն բարձրացնել Մեծ ...
2008-ի վերջին աշխարհը ցնցվեց ֆինանսատնտեսական խոշոր ճգնաժամից: 2009-ը համաշխարհային տնտեսության պատմության մեջ մտավ որպես ճգնաժամի ամենածանր տարին: Այն լուրջ վնասներ պատճառեց առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին` խոշոր, թե փոքր, զարգացած, թե զարգացող, հարուստ, աղքատ, թե միջին եկամուտներ ունեցող: Հայաստանը եւս զերծ չմնաց ճգնաժամի հարվածներից, ինչի մասին բազմիցս առիթ ենք ունեցել ...
Իսկապես կորուստ էր, ծանր կորուստ: Ոչ միայն հայրենական արտադրության եւ արդյունաբերության, այլեւ ազգային տեսակետից եւ ազգային տեսակի՛ համար: Սովորաբար ասում են, որ բիզնեսը ազգություն չի ճանաչում: Բայց Հրանտ Վարդանյանի հիմնած բիզնեսը ազգի եւ ազգության համար էր, եւ ոչ թե միայն սեփական գրպանի եւ ինքնանպատակ ինքնահզորացման:
2014 թ. ապրիլի 19-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական ուսանողական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր վաթսուն մարդ, այդ թվումՙ ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի երիտասարդության ներկայացուցիչներ, լոռեցի մտավորականներ եւ այլ շահագրգիռ անձիք:
Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 14-ին ՀՀ Պատմության թանգարանում տեղի ունեցավ Անդրանիկ զորավարի հուշերի ձեռագիր-բնօրինակի հանձնման արարողություն, որին ներկա էին մեծ թվով հյուրեր: