RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-24 21:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2371, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 38

«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ԳԻՔՈՐԻ ԱՐԱՀԵՏԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2014 թ. ապրիլի 19-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական ուսանողական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեց շուրջ հարյուր վաթսուն մարդ, այդ թվումՙ ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի երիտասարդության ներկայացուցիչներ, լոռեցի մտավորականներ եւ այլ շահագրգիռ անձիք:

Մասնակիցները նախ այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծաղինկներ դրեցին նրա հուշարձանին: Այդուհետ այցելեցին Մեծ հայրենականում ընկած դսեղցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի հարակից տարածքում Կենի տեսակի շուրջ 150 ծառաթփեր տնկեցին: Ծառատունկից հետո մասնակիցները «Գիքորի արահետ» անունը կրող անտառային կածանով քայլերթով այցելեցին Սուրբ Հարություն մատուռ («Ագռավի տապան», 13 դ.), «Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ» վանական համալիր եւ այլ պատմամշակութային հուշարձաններ: Միջոցառման ավարտին մասնակիցները Դսեղի մշակույթի տան դահլիճում դիտեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ