RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-04-24 21:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1928, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 33

«ԴԵ ՖԱԿՏՈ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ»

Ա. Մ.

Ըստ Հովիկ Աբրահամյանի, նոր օրենքում այն կլինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված»

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ երեկ կառավարության նիստում իր տեսակետը հայտնեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով այս հարցում իր առաջարկած 7 դրույթները` որպես «ջանքերի համատեղման եւ միասնական աշխատանքի ուղեցույց»:

Առաջինը, որ կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, եւ մենք պարտավոր ենք ապահով եւ արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համարՙ անկախ կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից, որին պետք է հասնել համատեղ ջանքերով եւ որը կդառնա բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ անհատների հաղթանակը:

Երկրորդը, որ 2014 թվականի ապրիլի 28-ին Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Երրորդը, ըստ վարչապետի, մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Սահմանադրությանը եւ ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

Չորրորդը, անցում է կատավում «Կենսաթոշակային բարեփոխումներՙ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձեւին:

Հինգերորդը, Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ: «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»` ըստ վարչապետի (հետաքրքրական է, այդ ինչպե՞ս - Ա. Մ.):

Վեցերորդ, երբ վարչապետը համոզվի, որ գտնվել է ՀՀ Սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի եւ ընկալելի է նաեւ քաղաքացիների տարբեր շերտերի համար, խոստանում է հետեւողականորեն իրագործել այն:

Եվ վերջինը` Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչըՙ մինչեւ նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Վաղվանից բոլորի հետ համատեղ աշխատանք է սկսվում: «Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի», նշեց նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ