RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-24 21:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2534, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՀՈՒՇԵՐԻ ՁԵՌԱԳԻՐ-ԲՆՕՐԻՆԱԿ

Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 14-ին ՀՀ Պատմության թան·արանում տեղի ունեցավ Անդրանիկ զորավարի հուշերի ձեռա·իր-բնօրինակի հանձնման արարողություն, որին ներկա էին մեծ թվով հյուրեր:

65-էջանոց այդ հուշերը ·րված են Անդրանիկի ձեռքով Ան·լիայում եղած ժամանակ, որոնք հանձնվել են այդ տարիներին ՌԱԿ «Ապա·այ» պաշտոնաթերթի խմբա·իր Հովհաննես Պողոսյանին, իսկ վերջինս` Լիբանանում ՌԱԿ «Զարթոնք» օրաթերթի խմբա·իր Համբարձում Գույումջյանին: Գույումջյանների ընտանիքը սրբությամբ պահպանել է այդ ձեռա·րերը եւ իր հետ տարել Հունաստան, այնուհետեւ Բեյրութ եւ կրկին` Ան·լիա: Ի վերջո երջանկահիշատակ Համբարձումի որդու` Հրաչի եւ նրա ·եղեցկատես տիկնոջ ձեռամբ երկար դե·երումներից հետո ձեռա·րերն այսօր հան·րվանեցին մայր հայրենիքում:

Թան·արանի երկարամյա աշխատակցուհին խոսելով ձեռա·րերի թափառումների մասին, ուրախությամբ արձանա·րեց, որ ի վերջո հայերն ու հայեցի բոլոր մասունքները պիտի հան·րվանեն հայրենիքում, այլ ճանապարհ չկա դրանք պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար:

Մշակույթի նախարարության աշխատակիցն էլ հանձնելով նախարարության մեդալը` շեշտեց այդ ձեռնարկի կարեւորությունը եւ հանձնեց թան·արանի շնորհակալա·իրը: Բոլոր ելույթ ունեցողները հատուկ ընդ·ծում էին, որ սա մեծ նվեր է պանծալի զորավարի ·ալիք տարում նշվելիք 150-ամյա հոբելյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ