RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-24 21:42:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2197, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՅԵՆԱՅՈՒՄ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական Յենա քաղաքում հինգշաբթի ապրիլի 24-ին կբարձրացվի Հայաստանի պետական խորհրդանիշըՙ եռագույն դրոշըՙ ի հարգանս 1915-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա, ապրիլի 23-ին իրազեկում է տեղական հեռուստատեսությունը: Թյուրինգենում գտնվող105463 բնակիչ ունեցող Յենա քաղաքը հայտնի է իր համալսարանով: Քաղխորհրդի շենքի վրա Հայաստանի դրոշի մեկօրյա ներկայությունը խորհրդանշելու է Գերմանիայի մեղսակցության մասին, հաղորդել է Յենայի քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերըՙ հավելելով, թե դրանից բացի այն հանրության ուշադրությունն է բեւեռելու այն փաստի վրա, որ օսմանյան կայսրության իրավահաջորդը մինչեւ օրս հրաժարվում է ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացրած ոճիրն իբրեւ ցեղասպանություն: Գերմանական տարբեր քաղաքներում հայ համայնքի ջանքերով ապրիլի 24-ին տեղի կունենան հիշատակի արարողություններ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 99-ամյա տարելիցին գլխավոր հուշահանդեսները կմատուցվեն Բեռլինումՙ ժամը 19-ին Ֆրանսիական տաճարում, Մայնի Ֆրանկֆուրտումՙ ժամը 19.15-ին սուրբ Պողոսի տաճարում, Քյոլնումՙ ժամը 19-ին սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ