Կան մարդիկ, որոնք հրաշալի դատել ու տրամաբանել գիտեն, երբ հարցը վերաբերում է իրենցից դուրս կամ հեռու խնդիրներին: Բայց երբ հարցը վերաբերում է իրենց կամ իրենց շրջապատին եւ կամ սեփական գործունեությանը, ընկնում են սուբյեկտիվիզիմի որոգայթների մեջ եւ, բնականաբար, թույլ տալիս տրամաբանության սխալներ: ՀՀ հիմնադիր նախագահը այդ տիպի մարդկանցից է:
Հայաստանի եւ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները հայ միգրանտների Ռուսաստանում գտնվելու պայմանների եւ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել, որով կանոնակարգվում են խնդրո վերաբերյալ համատեղ կարգերը ու նաեւ արտոնում հայ միգրանտների համար Ռուսաստանում գտնվելու առավել բարեհարմար ժամկետ, այլ երկրների միգրանտների` իննսուն օր գտնվելու պարտադրանքի համեմատ: Հավանաբար այս փաստաթուղթը կմեղմի այն ավերը, որ ...
Հետաքրքական է, որ երբ հասարակությունը սպասում է նոր վարչապետի անունին, Հայաստանի նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որտեղ հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի կառավարման համակարգում: Այսպես, ըստ այդ նախագծի` Հայաստանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը յոթ տարի ժամանակով, առանց վերընտրվելու իրավունքի, ընդ որում` թեկնածուները ...
Երեկ հանրությունը սպասում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որտեղ պետք է հնչեր նոր վարչապետի անունը: Սակայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, թե միայն երկուշաբթի տեղի կունենան ՀՀԿ գործադիր մարմնի, ապա նաեւ ՀՀԿ խորհրդի նիստերը, եւ միայն այդ օրը հայտնի կդառնա, թե ո՞վ է դառնալու երկրի նոր վարչապետը: Երեկ դեռ ...
2008-ի ապրիլին Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ուղիղ 6 տարի հետո` 2014-ին, դարձյալ ապրիլին, հրաժարական տվեց այդ պաշտոնից: Հրաժարական, որը թեեւ անսպասելի էր, բայց մարդկային առումով` հասկանալի: Այդ մասին փոքր ինչ հետո:
Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի զեկուցումը «Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը եւ Եվրասիական ինտեգրումը» թեմայով, որը ներկայացվել է Մոսկովյան տնտեսական Ֆորումի շրջանակներում անցած Կլոր¬սեղանի ժամանակ, 2014թ. մարտի 27-ին:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է, որ փոփոխություններ պետք է արվեն ՀՀ մոտ 50 օրենքներում եւ 80 իրավական պահանջներում: Ընդունված է, որ ՍԴ¬ի որոշումը չի մեկնաբանվում, բայց նրա նախագահի որոշ մտքեր, արտահայտած Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, առնվազն արտառոց են:
Նախքան Ռուսաստանը կհայտարարեր, թե ինքը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, եւ, իհարկե, Ուկրաինայի հետ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական ելույթն ունեցավ ԱՄՆ Սենատում: Ելույթի` Ուկրաինային նվիրված հատվածում, ԱՄՆ պետքարտուղարն ասել էր. «Պետք է ակնհայտ լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները անսասան կերպով օգտագործելու ...
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետից հետո անցած շաբաթ Ադրբեջան այցելեց վարչապետ Էրդողանը: Բաքվի մամուլը, առանց չափազանցության, շունչը պահած սպասում էր, որ «եղբայրական» երկրի վարչապետը մի «դարակազմիկ» հայտարարություն կանի թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մասին, բայց դա տեղի չունեցավ:
Օրերս տեղի ունեցավ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով համաժողով, որի շրջանակում լրագրողները հանդիպեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Մասաչուսեթսի նահանգային Ներկայացուցիչների պալատի դահլիճում այսօր, ապրիլի 11-ին, ոգեկոչում են Եղեռնի 99-րդ տարելիցը: Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ բանախոսելու համար հրավիրվել է ճանաչված փաստաբան եւ հասարակական գործիչ Մարկ Կիրակոսը: Միջոցառման ընթացքում Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ երախտագիտական հավաստագիրն է հանձնվելու Բոստոնում «Հայկական ժառանգության պուրակի» ճարտարապետ Դոնալդ Թելալյանին:
Կար ժամանակ, երբ արեւմտյան երկրները քննադատում էին ԽՍՀՄ-ին` երկրում արգելված կամ «փակ» թեմաների առկայության համար: Սակայն, փաստ է, որ այսօր արդեն «փակ» թեմաներ կան «ժողովրդավարական» Եվրոպայում: Ավելին, արգելվում է եվրոպական պետությունների տեսակետներին եւ շահերին հակասող տեսակետ արտահայտող լրագրողի մուտքը ԵՄ` միայն նրա արտահայտած տեսակետների համար: Եվրոպացիների համար դժվար չէ իրենց ...
Վերջին տարիներին ձկնարտադրությունը թեպետ դարձել է արդյունավետ եւ շահավետ բիզնես, սակայն ձկնաբուծարանների քանակի աճին զուգահեռՙ գյուղերը զրկվում են ոռոգման ջրից եւ անապատացվում: Արմավիրի մարզի մի շարք համայնքներ տարիներ շարունակ ձկնաբուծարանների գործունեության զոհերն են: Եղած ջրային պաշարները տրամադրվում են բացառապես ձկնաբուծարաններին եւ գյուղացին մնում է ձեռնունայն: Այստեղ խնդիրն այն չէ, թե ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է «Կրթական հիմնադրամ» նախագիծը: Այս տարի ընկերությունը հատկացրել է 180 մլն դրամ, որի շնորհիվ տարբեր բուհերի եւս 200 ուսանող կազատվի վարձ վճարելու բեռից: Հատուկ կարիքներով, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների շրջանում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում ծրագրի շահառու ...
Անցյալ շաբաթՙ ապրիլի 5-ին գերմանական մի շարք քաղաքներումՙ Քյոլնում, Համբուրգում, Դյուսելդորֆում համայնքային կազմակերպությունների ջանքերով Save Kessab բողոքի արշավը գրավեց նաեւ գերմանացիների ուշադրությունը:
Քաղաքական վերլուծաբան չեմ, ոչ էլ` միջազգայնագետ, սակայն բավականին տեղյակ եմ պատմության անցուդարձին: Առավել` հայոց պատմությանը ու հայ ժողովրդի դարավոր մաքառումներին: Գիտեմ, որ ժողովուրդների աշխարհակազմ ընտանիքում մեկին բնական անբավ հարստություններ են բաժին հասել, մեկին հանգիստ ու փափուկ բնական պայմաններ, մյուսներին հզորություն ու տիրելու, նվաճելու հատկություններ, ոմանց էլ լավ ու բարեհաճ հարեւաններ: ...
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում մի քանի օր տեւած բուռն վիճաբանություններից հետո հրապարակվել է մոլորակի կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկուցագիր, որտեղ մասնավորապես ասվում է, որ կլիմայի փոփոխման հետեւանքները, ամենայն հավանականությամբ, կլինեն «լուրջ, համատարած եւ անդառնալի»:
Որեւէ ժամանակաշրջան իր գաղափարաբանությամբ ստեղծում է մարդկային հավաքական դիմանկար, այսինքն` մենք անխուսափելիորեն կրում ենք դրոշմը ժամանակի ամեն փոփոխության: Որքան էլ` յուրաքանչյուրիս անհատականության անխուսափելիությանը, հասարակարգի գաղափարախոսությունն է, այնուամենայնիվ, թելադրողը ձեւավորված ընդհանուր աշխարհայացքի եւ մտածողության: Եթե ամեն դարաշրջան կարիք ունի եւ ստեղծում է իր ժամանակի հերոսին, անհատին, որ թթվածնային անհրաժեշտության պես է ...
Ապրիլ ամսվա ընթացքում Գաֆեսճեան արվեստի կենտրոնի Միջոցառումների սրահում դաշնակահարուհի Մարինե Կարոյանը ներկայացնելու է «Քամու հարսնացուները» երաժշտական փառատոնը: Փառատոնի մտահղացումը կապվում է հասարակության մեջ եւ արվեստում կնոջ դերի ակտիվացման խնդրի հետ: Շեշտադրված կլինեն այն կին-երաժիշտները, որոնք Գերմանիայում 19-րդ դարի 30-ականներից արդեն բավական ակտիվ դեր ունեին:
Առաջիկա կիրակի օրը, ապրիլի 13-ին, դառնում ես 13 տարեկան: Դա այն հասակն է, որ սկսում ես հետզհետե հասունանալ, դառնալ տղամարդ, ավելի լավ տեսնել շրջապատդ, մարդկանց, ավելի լավ հասկանալ կյանքի եւ քաղցրությունները, եւ, անխուսափելիորեն, դառնությունները: Դու պետք է կարողանաս արդեն լինել դիմացկուն եւ քաղցրություններն ու դառնությունները դիմավորել արժանապատվորեն, տղամարդավարի՛:
Տեր եւ տիկին Տիգրան եւ Վիկտորիա Եկավյանները (Փարիզ) բախտավորվել են առաջնեկ զավակովՙ Վարդան : Շնորհավորում ենք բախտավոր ծնողներին ու խնդակցում նաեւ տեր եւ տիկին Զավեն Եկավյաններին:
Խորապես շնորհակալ լինելով բոլոր նրանց, ովքեր հարգեցին Գրիգոր Գուրզադյանի հիշատակը իր մահվան կապակցությամբ, միաժամանակ հետեւողականորեն խնդրում ենք Գուրզադյանի որեւէ անտիպ հարցազրույց հրապարակելիս, նրան առչնվող նյութեր շրջանառելիս, ֆիլմերի նկարահանումներ ծրագրելիս, մեզ տեղեկացնել` խուսափելու համար փաստական, մասնագիտական անճշտություններից: Ցավոք կա նախադեպը` լրագրող Աղաբաբյանի «Մենակը» գիրք-հերյուրանքը` վարկաբեկող հայ եւ օտարազգի գիտնականներին, պետական գործիչներին, ...
Մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ քաղաքի գրավումը «էլ¬Նուսրայի» ահաբեկիչների կողմից պարզապես մի նոր դրվագ էր աշխարհի զանգվածային լրատվության հետեւորդների համար։ Բայց դեպի 50 կմ հարավ գտնվող Լաթաքիա էվակուացված քաղաքի երկու հազար հայ բնակիչների համար կատարվածը 99 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանության կրկնությունն էր։