Ամեն անգամ, երբ հայերի ու հայության դեմ Հայաստանից դուրս աշխարհի որեւէ մասում որեւէ բռնարարք է կատարվում, անզորության զգացումն է պատում մեզ: Այդպես եղավ, հիշելու համար ընդամենը մի երկու դեպք, Հրանտ Դինքի սպանությունից, Գուրգեն Մարգարյանի կացնահարումից հետո: Սովորաբար նման դեպքերին եւ բռնարարքներին հետեւել է մեր հակազդեցությունըՙ բացառապես բողոքի արտահայտություններով, դիվանագիտական որոշ ...
Բոդենզեի շրջանում ատելությունը շատանում է, դաշնային ոստիկանությունը հսկում է Կոնստանցի թատրոնը, գրում են գերմանական համարյա բոլոր լրատվամիջոցները: Տեղական հեռուստատեսային ալիքը մի քանի րոպեանոց անդրադարձում ցույց է տալիս մարտի 21-ին պրեմիերային նախորդած 150 հոգանոց թուրքական ամբոխի բողոքի ցույցըՙ իբր ներկայացման ազդագիրը վիրավորում է իրենց ազգային արժանապատվությունըՙ անհանդուրժելի է, որ թուրքական դրոշը ...
Ցանկություն ու նպատակ կար, որ դեռեւս այս տարեսկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստվեր: Հանդիպման հնարավորության եւ նախապատրաստման մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ միջազգային հանրության աչքի առջեւ Սիրիայում ընթանում են պատերազմական գործողություններ: Ավերվում են ամբողջական քաղաքներ եւ գյուղեր:
Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները մի պահ հետին պլան մղեցին Սիրիայի խնդիրը: Բայց միջազգային եւ հատկապես ամերիկյան մամուլը, այդուհանդերձ, շարունակում է հետեւել Սիրիայի հարցի շուրջ ամերիկացի քաղաքագետների դիրքորոշումներին: Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնած ժնեւյան բանակցությունների ձախողումից, եւ հարյուր հիսուն հազարի հասնող զոհերից հետո Սպիտակ տունը «վերանայում է միջամտելու իր տարբերակները»: Վերոնշյալ ...
Թարգմանաբար եւ ամփոփ ներկայացնում ենք ամերիկյան «Ջեոպոլիտիքըլ Ուիքլի» շաբաթահանդեսում հրատարակված «Ռուսաստանը քննում է Ուկրաինայի ճգնաժամին պատասխանելու տարբերակները» խորագրով հոդվածըՙ գրված Ջորջ Ֆրիդմանի կողմից, ով հանդիսանում է 1996 թվից գործող «Stratfor» գլոբալ հետախուզության առաջատար ընկերության հիմնադիրը։
«Ռուսաստանի տարածքային քաղցը. էլ ո՞ր պետություններն են Պուտինի ճաշացանկում» վերնագրում է գերմանական «Ֆոկուսը»ՙ մարտի 20-ի իր ծավալուն անդրադարձում, որը կփորձենք ստորեւ համառոտ փոխանցել: Ռուսաստանի նախագահը երազում է «ԽՍՀՄ light» ստեղծել: Կարելի՞ է դիտարկել, որ Ղրիմի բռնակցումն այդ ուղղությամբ առաջին քայլն է, հարցնում է հոդվածագիրն ու Կրեմլի ղեկավարի տեսլականն ուրվագծումՙ Արեւելյան ...
Բաքվից ստացվում են շատ հետաքրքրական լուրեր: Իլհամ Ալիեւի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ապահովության բաժնի պետ Էլնուր Ասլանովը: Ընդսմին, բաժինը նոր ղեկավար չի ունենա, քանի որ այն փաստացի լուծարվել է, իսկ աշխատակիցների մեծ մասն` ազատ արձակվել: Այսուհետ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում տեղեկատվական ապահովության խնդիրները կլուծվեն քաղաքական հարցերով ...
Այս օրերին, երբ ողջ աշխարհի աչքի առջեւ Թուրքիան հերթական անգամ, եւ ամեն ինչից ակնհայտ էՙ անպատիժ, հայերի ցեղասպանություն է իրագործում Քեսաբում, այն վերածելով իսկական դժոխքի, ես չեմ կարողանում առանց սրտի տրոփյունի հիշել, որ տասը տարի առաջ սեփական աչքերով դրա փոխարեն դրախտ եմ տեսել այնտեղ։ Դա լեգենդար «Կիլիկիա»-ի նավարկության ժամանակ էր։ ...
Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը չի թուլանում, այն նորանոր մարդկային կյանքեր է խլումՙ չբացառելով ռազմական էսկալացիան: Որքանո՞վ է հակամարտությունը վտագավոր, միջազգային հանրությունը, Եվրոմիությունը ի՞նչ պիտի անեն սրված հակամարտության նվազագույն թուլացման համար:Այս հարցերի պատասխանն են որոնելու ապրիլի 1-ին ժամը 18.00-ին Բեռլինի Եվրոպական ակադեմիայում հրավիրված «ԼՂ դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի ...
Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին եւ Հոլոքոսթի ու եկեղեցիների թեմայով զբաղվող գիտնականների 44-րդ տարեկան կոնֆերանսի առնչությամբ մարտի 10-ին Բել Էրի (Կալիֆոռնիա) ամերիկա¬հրեական համալսարանի «Ֆամիլիան» մասնաշենքում տեղի է ունեցել հատուկ միջոցառում «Հայաստան, Օսվենցիմ եւ դրանցից այն կողմ» խորագրով: Ըստ «Արմինյն Միրոր¬Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվության, միջոցառմանը մասնակցել եւ ելույթ են ունեցել Լոս Անջելեսի ...
2014 թ. մարտի 16-ին լրացավ 50 տարին այն օրվանից, երբ սկսվեց հույների զանգվածային արտաքսումը Ստամբուլից (Կոստանդնուպոլիս): Դա Թուրքիայի նորագույն պատմության քիչ հայտնի էջերից մեկն է: 1964 թվականին մի քանի ամսվա ընթացքում մոտ 45 հազար «ռում» (հունալեզու ուղղափառ) քաղաքացիներ ստիպված լքեցին իրենց տները, ունեցվածքը, իրենց ծննդավայրը, որպեսզի մեկնեն Հունաստան, որն անծանոթ ...
Խորհրդային Հայաստանի գիտական ներուժի եւ ամբողջ ԽՍՀՄ-ում նրա ունեցած դերի եւ լուրջ մասնաբաժնի մասին շատ է խոսվել: 90-ականներին, սակայն, անկախ Հայաստանի գիտությունը եւ գիտնականները նույնպես ենթարկվեցին նույն փորձություններին, ինչ ամբողջ երկիրը եւ կրեցին լրջագույն կորուստներ, որոնց մեծ մասը վերականգնելի չէ: Այդուհանդերձ, այն ինչ ունենք եւ ինչ պահպանվել է, հնարավորություն է ...
Մեկնարկեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը:
Հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների եռակի դափնեկիր Կարեն Գեորգիի Շահնազարովի հետ հանդիպումը կայացավ Ամանորի նախօրյակին, եւ չնայած իր տարեվերջյան բազմազբաղությանն ու աշխատանքային լարված օրակարգին` մեր նշանավոր հայրենակիցը պատրաստակամությամբ ու սիրով համաձայնեց զրուցել ինձ հետ:
Մարտի 27-29-ը Բոխումի Ռուր համալսարանում գումարվող Միջերկրականի ուսումնասիրման կենտրոնի կազմակերպած չորրորդ միջազգային կոնֆերանսը կրում է «Այլոց Միջերկրականը, այլ Միջերկրական. ենթակայական ընկալում, մեկնաբանում, նկարագրում» վերնագիրը:
Հայերիս ինքնապահպանման բնազդը ժամանակ առ ժամանակ բթանալու հատկություն ունի, ինչն անխուսափելիորեն ծանր հետեւանքներ է ունենում մեզ համար: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է թուրքական տարրի հետ մեր հարաբերություններին: Օրինակներ` որքան ուզեք:
Վերջին մի քանի տարիներին քրիստոնյա աշխարհի տարբեր լրատվամիջոցներ ահազանգում են քրիստոնեական եկեղեցիների անհանգստության ու տագնապի մասին հավատքի հնագույն բնօրրանում քրիստոնյա տարրի կրած զրկանքների եւ նվազման կապակցությամբ: Քրիստոնեական կայքերը լեցուն են տարբեր հաշվարկներով ու կանխատեսումներով, թե ինչի կհանգեցնի քրիստոնյաների հեռացումը Մերձավոր Արեւելքից եւ մահմեդական-քրիստոնյա հարաբերակցության արմատական փոփոխությունը տարածաշրջանում: «Արաբական գարունների» կանխատեսելի ...
Պատանեկան օրերէն արձագանգող յուշ մըն էր Քեսապ անունը մեզի համար: Հայ երիտասարդաց ընկերակցութեան Զարեհ Նուպար ակումբի սկաուտական տարեկան բանակումներուն ընթացքին, խարուկահանդէսներուն ժամանակ յաճախ կ՛իմանայինք Քեսապի բանակավայրերուն մասին: Մեզիՙ լիբանանցիներուս (յատկապէս անոնցՙ որոնք ազգականներ չունէին Սուրիոյ մէջ) համար դժուար էր տարբերութիւնը գիտնալ քեսապցիին եւ այնճարցիին միջեւ:
Մարտի 14-ից 20-ը Նյու Յորքի «Քուոդ» կինոթատրոնում կայացել է միջազգային համբավի արժանացած մրցանակակիր դերասանուհի, ֆիլմարտադրիչ Նորա Արմանիի մտահղացած սոցիալական հարցեր շոշափող եւ շահույթ չհետապնդող (Socially Relevant) ֆիլմերի առաջին կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվել են 30-ից ավելի գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմեր աշխարհի տարբեր (Մ. Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Պաղեստին, Հայաստան եւ այլն) ...
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սեւիլիային»: «Արքայական ակումբը» 1:2 հաշվով պարտվեց եւ զիջեց դիրքը մրցաշարային աղյուսակում:
Մարտի 21-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի Զ եզրափակիչ փուլերի վիճակահանությունը: Արդյունքում կազմվել են հետեւյալ զույգերը.
Երեկ, մարտի 27-ին, Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 31-րդ քայլում միավոր կիսեց ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ: