RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 4600, Տպվել է` 129, Ուղարկվել է էլ.փոստով` 45

«ՀԱՅԱՍՏԱՆ, ՕՍՎԵՆՑԻՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին եւ Հոլոքոսթի ու եկեղեցիների թեմայով զբաղվող գիտնականների 44-րդ տարեկան կոնֆերանսի առնչությամբ մարտի 10-ին Բել Էրի (Կալիֆոռնիա) ամերիկա¬հրեական համալսարանի «Ֆամիլիան» մասնաշենքում տեղի է ունեցել հատուկ միջոցառում «Հայաստան, Օսվենցիմ եւ դրանցից այն կողմ» խորագրով: Ըստ «Արմինյն Միրոր¬Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվության, միջոցառմանը մասնակցել եւ ելույթ են ունեցել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը, Հարավային Կալիֆոռնիա համալսարանից Սթիվն Սմիթը եւ ամերիկա¬հրեական համալսարանից Մայքլ Բերենբաումը:

Ֆրենկլին Լիտելի եւ Հյուբերտ Լոկի կողմից 1970-ին հիմնված վերոնշյալ «Գիտնականների կոնֆերանսը» միջազգային, միջճյուղային եւ սերունդների միջեւ կապ հատատող միջոցառում է, որը նպատակ ունի մերօրյա աշխարհին տեղյակ պահել Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների վերաբերյալ ուսումնասիրությունների նորագույն տվյալներին:

Ավելի մանրամասն «scholarsconf@ aol.com» կայքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ