Այսօր Լոնդոնում սպասվում է Ռուսաստանի եւ Մ. Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի այնքան սպասված հանդիպումը: Ղրիմում առաջիկա կիրակի օրը նախատեսվածՙ Ռուսաստանին միանալու հանրաքվեի անցկացմանը հազիվ 2 օր մնացած կայանալիք այդ հանդիպումից շատ բան է կախված. կլինի՞ դեսկալացիա ստեղծված տագնապում, որը ոմանց կարծիքով ամենավտանգավորն է աշխարհում Կուբայի ...
Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը հեղինակել է «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.» ուսումնասիրությունը, որտեղ Հայոց ցեղասպանությունը դիտարկել է հայության ունեցվածքի կողոպուտի դրդապատճառի տեսանկյունից: Ընդհանրապես` հայության կրած նյութական կորուստները Հայոց Ցեղասպանության հետեւանքով առավել պակաս ուշադրության են արժանացել Հայոց Մեծ Եղեռնի մասին հրատարակված հսկայածավալ գրականության մեջ: Գիրքը հենվում է ...
Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ, նույնանուն խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանի հետ մեր հեռատեսազրույցին երեքշաբթիՙ մարտի 11-ին հաջորդեց Շվեյցարիայի արդարադատության նախարարությանՙ Փերինչեքի գործով Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային դատարանի ( ՄԻԵԴ ) ստորին պալատի դեկտեմբերի 17-ի վճիռը վերին պալատում գանգատարկելու որոշումը։ Այն, ինչ օրեր առաջ ծանուցում էր շվեյցարական մամուլը, թե «Հայերի ...
Ինչպես տեղեկացրել էինք, Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ, եւ դիմում էր հղել Շվեյցարիայի կառավարությանըՙ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2013 թ. դեկտեմբերի 17-ի վճռով Շվեյցարիային դատապարտեց այդ պետությունը թուրք ազգայնական Դողու Փերինչեքին հակադրող գործով վերջինիս դեմ շվեյցարական դատարանների կայացրած վճիռների համար։ 2005-ին Շվեյցարիայում անցկացված մի քանի միջոցառումների կապակցությամբ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը նկարագրել էր իբրեւ «միջազգային սուտ», դրանով իսկ խախտելով հակառասիստական օրենքը (Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի ...
Այս շաբաթ խորհրդարանում տեղի ունեցավ մի բան, որի վերաբերյալ առաջին վերաբերմունքը կարելի է հայտնել աչքերին ու ականջներին չհավատալով: Քննարկվեց եւ ընդունվեց ոչ թե տեղական թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության խթանմանը նպաստող օրենք կամ փոփոխություն (որպես տնտեսությանը նպաստող քայլ), այլ` երեկոյան ժամը 22-ից մինչեւ առավոտյան 6-ը մասնավոր հեռուստաընկերությունների կողմից թունդ ալկոհոլային խմիչքների ...
Մարտի 11-ին Դոնի Ռոստովում հայտարարությամբ հանդես եկավ Վիկտոր Յանուկովիչը: Նա իրեն համարում է Ուկրաինայի «միակ եւ լեգիտիմ նախագահ»: Պատմությունը բազում նման օրինակներ գիտի: Փաստն այն է, որ Յանուկովիչն իշխանությունը կորցրել է այն պահին, երբ լքել է Կիեւի նախագահական նստավայրը, եւ Ուկրաինայում ինչ զարգացումներ էլ լինեն` երբեք այնտեղ չի վերադառնալու:
Սկսեմ նրանից, որ համացանցից չեմ օգտվում, ճիշտ ինչպես որ չեմ օգտվում համակարգչից: Իմ բոլոր գրքերը, հոդվածները, «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերից ուղարկված ռեպորտաժները տպված են գրամեքենայով, որին վաղուց փաղաքշանքով կոչում եմ «Երկաթե լեդի»: Սա ասում եմ, հասկանալի դարձնելու համար, որ պատկերացում չունեմ, թե ինչ են գրում այնտեղՙ այդ նույն համացանցում, որն ...
Եթե քաղաքական գործիչը կարող է իր քաղաքական գործունեությանը զուգահեռ երբեմն, կամ հաճախ հոդվածներով, կամ հրապարակախոսություններով հանդես գալ, դա չի նշանակում, որ լրագրողը, կամ հրապարակախոսը կարող է իր գործունեության ընթացքում երբեւիցե քաղաքականությամբ զբաղվել, անգամ, եթե քաղաքական գործիչներն իրականում քաղաքականությամբ չէ, որ զբաղված են: Անգամ, երբ լրագրողը գրում է քաղաքական թեմաներով, հատկապես, ...
Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային փոփոխություններ կկրի: Այս եզրակացության հետ համամիտ են բոլոր մասնագետներն ու վերլուծաբանները: Տարակարծությունն այն է, թե ո՞ր երկրների հետ առեւտուրը ինչպե՞ս կփոխվի, ԵՄ, թե՞ Մաքսային միության երկրների հետ ազատ առեւտրի ռեժիմ ունենալն է ավելի շահավետ եւ այլն: Ներկայումս Հայաստանի պաշտոնյաները բանակցություններ են վարում Ռուսաստանի, ...
Հայաստանաբնակներս լսած չկանք, որ մեր երեք նախագահներից ու մեկ տասնյակից ավել վարչապետներից որեւէ մեկը անցած 20 ու ավելի տարիներին աֆրիկյան երկիր այցելած լինի, չհաշված Եգիպտոսը: Մեզանից անգամ ամենահամեստը կտարակուսի, թե ինչ ունեն այդ մայրցամաքի երկրներից սովորելու մեր ղեկավարները: Փոխարենը մերոնք հաճույքով են այցելում զարգացած երկրներ, միայն թե տարօրինակն այն է, ...
Ընդամենը 3 շաբաթ է մնում մինչ ապրիլի 1-ը, երբ Հայաստանի բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենան միանալ նախընտրելի օպերատորին, առանց իրենց համարը փոփոխելու: Սա հնարավոր կլինի Շարժական կապի համարների տեղափոխելիության անվճար ծառայության շնորհիվ:
Դեռեւս 1967թ Հարութ Փափազյանի հայրը Սիրիայում հիմնեց հյուսվածեղենի եւ կարի արտադրամաս, որի գործերով հետագայում զբաղվեցին որդիները, որոնք այսօր արդեն Հայաստանում շարունակում են հայրիկի գործը` արտադրելով սպորտային հագուստներ, ջինսե տաբատներ եւ ներքնազգեստներ:
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 455 585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել եւ ստացել են 23 032 948 զանգ` բջջային հեռախոսով:
ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքում բացվեց տեխնիկ ական բացառիկ հնարավորություններով հագեցած դահլիճ:
Վիրահայոց թեմում եւ թբիլիսիահայ համայնքում ընդհանրապես վերջին շրջանի զարգացումները` թեմի առաջնորդի հասցեին մեղադրանքների ու դրանց հեղինակ Գեորգի Էլիբեգովի դեմ հավատացյալների բողոքի հետեւանքները «սկանդալ» վերտառությամբ մատուցվում են հանրությանը: Վրացական լրատվամիջոցներով, ապա նաեւ հայկական, տարածվում էին հայտարարությունները, թե տարբեր ժամանակներ տարբեր գումարներ են տրամադրվել վիրահայոց թեմին, որոնք էլ իբր թեմի առաջնորդ Վազգեն ...
«Ազգ»ը նախորդ համարում անդրադարձել էր Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի բազմաբնակարան վթարային շենքերին, որտեղ գործում են անմարդկային պայմաններ եւ ամեն վայրկյան առաստաղը կարող է փուլ գալ բնակիչների գլխին: Հոդվածի հրապարակումից մի քանի օր անց խմբագրություն զանգեցին նույն մարզի Լենուղի համայնքիցՙ տեղեկացնելու, որ նույն պատկերն էլ իրենց համայնքում է. գյուղի չորրորդ փողոցի ...
Այսօր, մարտի 14-ին, ժամը 15-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (հասցեն` Ալեք Մանուկյան 13 ա) կբացվի Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաեւ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան:
Երեքշաբթի օրը, մարտի 18-ին, ժամը 14:00¬ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50) տեղի կունենա պատմաբան, Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենադպիր