Թերեւս միայն տարիներ անց կիմացվի, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ի՞նչ են խոսել ու պայմանավորվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ոչ միայն Մաքսային միությանը մեր անդամակցության, այլեւ ռազմավարական հարցերի շուրջ: Մանրամասնություններն այս պարագայում ոչ միայն հետաքրքրական, այլեւ խիստ կարեւոր են մեր երկրի հետագաՙ գուցե տասնամյակների արտաքին ու ներքին քաղաքականության կանխորոշման ու կանխագծման ...
Ուկրաինայի խորհրդարանի «Սվոբոդա» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը երեկ Գերագույն Ռադայում անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ կոչ է արել ուկրաինական իշխանություններին հետ կանչել Հայաստանից եւ Ղազախստանից իրենց դեսպաններին եւ հրավիրել արտաքին գերատեսչություն` պարզաբանումներ տալու: Տյագնիբոկն իր այս կոչը պայմանավորել է նրանով, որ ի թիվս մի շարք այլ երկրների, Հայաստանը եւս ընդունում է ...
Ղրիմի հանրաքվեն մարտի 17-ին դարձել է պատմություն: Բայց այդ մասին դեռ երկար կխոսվի: Մարտի 18-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ համերգ-միջոցառում: Նախօրեին Ղրիմի հանրաքվեի առթիվ տեսակետ էր հայտնել ԼՂՀ ԱԳՆ-ն, հետեւել էր ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը: Ղարաբաղյան կողմը ողջունել է ինքնորոշման իրավունքի իրացման հերթական նախադեպը, իսկ խորհրդարանականների կարծիքով ...
Հավանաբար բոլորս ենք հիշում սովետական կինոյի լավագույն նմուշներից` «Անորսալի վրիժառուներ» ֆիլմը, որտեղ ֆիլմի գլխավոր չորս հերոսները ողջ ֆիլմի ընթացքում հերոսություն անելուց հետո հեռացան չորսով` դեպի արեւը: Ավելի շատերս հիշում ենք լիվերպուլյան հայտնի քառյակին` «Beatles» խմբին, որն իր ողջ պատմության ընթացքում ցնցեց աշխարհը, հետո պառակտվեց: Ֆուտբոլասերները պետք է իմանան նաեւ անգլիական ...
Կարո՞ղ էր Հայաստանի նախագահն այլ որոշում կայացներ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում: Այս հարցն առաջին հայացքից ժամանակավրեպ է թվում, քանի որ որոշումն արդեն կայացված է, բուռն քննարկումների փուլը` անցած:
«Ազգի» նախորդՙ մարտի 13-ի համարում ծավալուն անդրադարձել էինք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ որոշման հետեւանքներինՙ շվեյցարական թերթերի ուշադիր ընթերցանությանը կից ներկայացնելով Շվեյցարիա-Հայաստան պատվո նախագահ Սարգիս Շահինյանի հետ մեր զրույցը, ինչը լայն արձագանք է գտել: Մեկ շաբաթ անց դարձյալ անդրադառնում ենքՙ հաշվի առնելով նյութի կարեւորությունը:«Թուրքերը բողոքում են Սոմմարուգայի դեմ»: «Նոյե ցյուրխեր ցայթունգի» ...
«Սեւր-2015» ընկերակցությունը Ֆրանսիայից մեզ տեղակացնում է, որ Փարիզից ոչ հեռու գտնվող Սեւր քաղաքումՙ Սամվել Մուրադ վարժարանի տարածքում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության թանգարան¬հուշահամալիր: 2014 թ. փետրվարի 27-ին հուշարձանի ճարտարապետական նախագծի մրցույթի ժյուրին ամփոփել է անցկացված մրցույթի արդյունքները: Առաջին մրցանակը շնորհվել է Հյուգո Մաֆրի եւ Օրտանս Գուպիի նախագծին: Երկրորդ մրցանակին արժանացել է ...
Վետերան քաղաքական-պետական գործչի այս հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար, գրվել է Ռուսաստանին Ղրիմի վերամիացումից առաջ: Այսուհանդերձ, բովանդակում է նշանավոր քաղաքագետի խիստ հետաքրքրական եւ բոլորի համար շատ ուսանելի դիտարկումներն ու հանձնարարականները, որոնք արդիական են ըստ ամենայնի:
Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Միսնկի խմբում յուրաքանչյուրն իր շահն ունի, պատմությունն ու ժամանակն էլ քանիցս ապացուցել են շահերի հավերժությունը այն դեպքում, երբ մնացյալն ածանցյալ է: Ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի ու մյուս զարգացումների ֆոնինՙ Լեռնային Ղարաբաղի հարցի, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա դրանց ազդեցությունը առայժմ ...
Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի հետ մեր զրույցը վերաբերում է 1915 թ. Մեծ եղեռնի կազմակերպման եւ իրականացման նյութական դրդապատճառներին` ի թիվս թուրքերի պետական քաղաքականության եւ կրոնական ատելության շարժառիթների: Ա. Աստոյանը հեղինակել է «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.» ուսումնասիրությունը, որը շուտով լույս ...
Մարտի 14-ին Բեռլինում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի տան խորհրդակցությունների սրահում հանդիպեցին Մաքսային միության երկրների եւ Գերմանիայի առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնք ուսումնասիրում են Եվրոպական Միության եւ ապագա Եվրասիական տնտեսական միության միջեւ ձեւավորվելիք հարաբերությունների հեռանկարը: Համաժողովը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտը «Եվրասիա ֆորում» ծրագրի շրջանակներում: Հրավիրված էին գերմանացի քաղաքական գործիչներ ...
Եվրոմիությունը հար եւ միշտ դանդաղկոտ է, հատկապես այն հարցերում, որոնք արագ գործելու անհրաժեշտություն ունեցողների շարքից են: Գործելու փոխարեն Եվրոմիությունում մի քանի շաբաթ քննարկում են, իսկ հետո, երբ արդեն ունեն որոշակի քայլեր անելու ծրագիր, արդեն բանը բանից անցած է լինում:
Վերջին 25 տարիների ընթացքում մենք բոլորս ականատես եղանք միջազգային պատմական նշանակության բազմաթիվ լուրջ իրադարձությունների: Կարծես թե այլեւս դժվար կլինի մեզ զարմացնել: Սակայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նորից ալեկոծում են բոլորիս: Համաշխարհային հասարակական կարծիքը նորից բաժանվել է երկու մասիՙ մի կողմից քննադատվում է Ռուսաստանը, իսկ մյուս կողմիցՙ ողջույնի ձայներ նրա հասցեին:
Եվ այսպես տեղի ունեցավ այն, ինչին կարելի էր սպասել: Ուկրաինան, առայժմ Ղրիմի կորստով, կրկնեց այն նույն բիրտ սխալը, ինչ որ մի քանի տարի առաջ թույլ տվեց Վրաստանը: Իրենց ագրեսիվ, բայց անհենք հավակնություններով նրանք հակամարտության մեջ մտան Ռուսաստանի հետ, անխոհեմաբար հույսը դնելով ԱՄՆ-ի եւ Եվրոմիության վրա: Եվ երկուսն էլՙ Սաակաշվիլին թե ...
Նախորդ օրերից մեկն էր, երբ Մաշտոցի անձնագրային բաժնում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի հերթում էի: Ամենից առաջ առանց այլեւայլության տեղեկացրեցին, որ ոչ թե 25.000 կենսաչափական անձնագրի եւ 3.000 դրամ նույնականացման քարտի համար պետք է վճարել, այլեւ յուրաքանչյուր վճարման հետ մեկտեղ 300-ական դրամ: Հենց բաժնում դրված «խելոք» ավտոմատ վճարման մեքենան էլ, ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2014-ի հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2013-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 տոկոսով:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միավորումը մարտի 19-ից 22-ը Երեւանում անցկացնում են Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:
Օրերս Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայի եւ պատմաբան, պետական ու մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը:
Մինչեւ կուտակային կենսաթոշակային համակարգի ուժի մեջ մտնելը, այս համակարգի գործունեության համար որպես գլխավոր ռիսկային խնդիր մասնագետներն ու մեկնաբանները նշում էին այն հանգամանքը, թե կհաջողվի՞ աշխատողներին գործատուներից պահանջել իրենց դուրս բերել ստվերից եւ օրինական գրանցել: Այսինքն, որպեսզի աշխատողների համար հնարավորություն ստեղծվի ընդգրկվել այդ համակարգում եւ կուտակումներ կատարել ապագայում բարձր կենսաթոշակ ունենալու ...
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել նորՙ «Super 0ե ծառայությունը եւ 30 օր շարունակ կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր եւ ուղարկել ներցանցային SMS հաղորդագրություններՙ ֆիքսված 2900 դրամ վճարի դիմաց:
«Թեղուտ» ՓԲԸ հայտարարում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի սոցիալական եւ առողջապահական ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով մրցույթ:
Հայաստանում էներգետիկ անվանգության առումով կարեւոր է զարգացնել վերականգնվող էներգիան, ինչը կնվազեցնի կախվածությունը ներկրվող վառելիքից: Տարբեր գնահատկանների համաձայն, Հայաստանում ցանցային հողմակայանների ներուժը կազմում է 1000 ՄՎտ-ից ավել, թեեւ ներկայումս իրագործելի է համարվում մոտ 500 ՄՎտ հզորությունը, որի տարեկան արտադրական ներուժը կազմում է 1 մլրդ կՎտժ-ից ավելի: Այս հողմակայանները կարող են արտադրել ...
ՅՈՒՆԵՍԿՕ¬ն մտահոգ է Սիրիայում մշակութային ժառանգության ոչնչացումով, 2011-ից սկսյալ հնագիտական ապօրինի պեղումներով, որոնք իրականացվում են հակամարտության հետեւանքով գրավված տարածքներում: Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Ֆրանչեսկո Բանդարենայի, անօրինական պեղումները ընթանում են Մարի Էբլա, Պալմիրա եւ Աֆամեա հնագույն քաղաքներում: Նրա խոսքերով, հայտնաբերված հնագիտական արժեք ունեցող իրերը մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվում եւ ...
Հայ ժողովրդի պատմության գրեթե բոլոր էտապներում արտագաղթը մեր ճակատագրական ուղեկիցն է եղել: Բելգիայի հայ համայնքն ունի տարիների հարուստ նկարագիր: Պատմական տարբեր ժամանակահատվածներում, տարբեր թոհուբոհների հետեւանքով են հայերը հաստատվել այստեղ: Առաջին հայացքից, շատերի համոզմամբ, Եվրոպան բաց դռներով օրրան է, ուր կարող ես գտնել ապահով, բարեկեցիկ կյանք, սակայն, այդ ամենին հասնելն այնքան ...
Արաբական հետաքրքրական ասացուածք մը կայՙ «Մի ատէք բան մը, գուցէ բարի ըլլայ ձեզի համար»: Արաբերէն լեզուի ծանօթներուն համար անծանօթ ասացուածք մը չէ ասիկա : Հետաքրքրական է եւ իմաստուն, ինչպէս շատ ասացուածքներ եւ առածներ, որովետեւ յոռետեսութիւնը լաւատեսութեամբՙ հակակշռելու, կիսով լեցուն բաժակին միայն դատարկ կէսը չտեսնելու, մէկ խօսքովՙ բացասականը դրականի վերածելու խելացի ...
«Armenia» music awords ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն սփյուռքում ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006 թ-ին, երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա պրոդաքշնի» ջանքերի շնորհիվ այդ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:
Արկածային խաղից մինչեւ սեր` Անի Երանյանի եւ Մովսես Երեմյանի միջեւ: Յուրաքանչյուրը գործում է իր խաղի կանոններով` արկածային լուծումներով, սակայն այս ամենը ոչ թե իրական, այլ` կինոտարբերակով:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր, մարտի 21-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար - գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի այս համերգաշրջանի ամենակար-որ ծրագրերից մեկը` Գյուստավ Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, «Ազգին» տեղեկացրեց նվագախմբի մամուլի խոսնակը:
Կոպենհագենում` «B&W Hallerne» արենայում մայիսի 6-ին եւ 8-ին տեղի կունենա «Եվրոտեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը, իսկ ահա մայիսի 10-ին` եզրափակիչը: