RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2440, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ. ԳՅՈՒՍՏԱՎ ՄԱԼԵՐԻ «ԵՐԳ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ»

Մ. Հ.

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր, մարտի 21-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար - գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի այս համերգաշրջանի ամենակար-որ ծրագրերից մեկը` Գյուստավ Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, «Ազգին» տեղեկացրեց նվագախմբի մամուլի խոսնակը:

Սիմֆոնիկ այս ստեղծագործությունը` գրված նվագախմբի - երկու վոկալ կատարողի համար, առանձնանում է իր բանաստեղծական տեքստով, որին հայ ունկնդիրն առաջին անգամ հնարավորություն կունենա ծանոթանալու նա- հայերեն լեզվով: Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ հատուկ այս համերգի առթիվ բանաստեղծական բոլոր վեց մասերը թարգմանվել են Հակոբ Մովսեսի կողմից - տպագրված կներկայացվեն ներկա ունկնդիրներին:

Համերգին` որպես մենակատարներ հրավիրված են հանդես գալու Զանդրա Մքմաստերը (մեձո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) - Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան)` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Անվանի մեձո սոպրանո Զանդրա Մքմաստերը երաժշտական կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի Trinity College երաժշտական բարձրագույն դպրոցում - Լոնդոնի օպերային կենտրոնում: Համերգներով հանդես է Բեռլինի սիմֆոնիկ, Լիոնի ազգային, Նորվեգիայի ռադիո սիմֆոնիկ - միջազգային կար-որություն ունեցող բազմաթիվ այլ նվագախմբերի հետ Եվրոպայում - Միացյալ Նահանգներում:

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը հայ օպերային արվեստի ամենահեռանկարային երգիչներից է. սովորել է Եր-անի - Մոսկվայի կոնսերվատորիաներում: Հանդես է եկել «Վիվա Վերդի» փառատոնում, Լոնդոնի «Հայաստանի պատանի տաղանդներ» համերգաշարում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային փառատոնում: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է. համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, Բելգիայում, Անգլիայում: Եր-անի օպերային թատրոնի մեներգիչ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ