23 տարի առաջ, ճիշտ այս ամսին (ճշգրիտՙ 1991 թ. փետրվարի 16), լույս էր տեսնում «Ազգ»ի առաջին համարը: Սկզբումՙ եռօրյա, այնուհետեւՙ օրաթերթ, թերթի շուրջը իսկույն հավաքվեց խանդավառ երիտասարդների մի հոծ խումբ, որի անդամներից ոմանք, հետագայում եւ առայսօր, տարբեր երկրներում ներկայացնում են մեր հանրապետությունը, մինչ ուրիշներ ստեղծել եւ հաջողությամբ շարունակում են վարել ...
Նախորդ օրը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնած դիմում¬ստորագրահավաքը երեկ շարունակվեց, թեեւ ոչ ակնկալված ջանասիրությամբ: 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անարդար որոշման դեմ այդ շարժման նպատակն է զորաշարժի ենթարկել ոչ միայն հայությանը, այլեւ արդարամիտ բոլոր մարդկանց, հայ թե օտարազգի, ինչի համար նախաձեռնողներն իրենց դիմում¬բողոքագիրը տարածել են նաեւ ...
Տեւական դադարից հետո առաջիկա ուրբաթ օրը, փետրվարի 28-ին, «Ազգ»ը կվերսկսի լույս տեսնել, որպես շաբաթաթերթ։ Դադարի պատճառը նյութական էր. տպարանին, հարկային մարմիններին, աշխատակիցներին ունեցած պարտքերը։ Այժմ իմաստ չենք գտնում մանրամասնություններին անդրադառնալու. բավականանանք տեղեկացնելով, որ ներկա պահին թերթը պարտքեր չունի։ Շնորհիվ իր բաժնետերերի ջանքերի եւ գլխավոր բարերարիՙ Արա Աբրահամյանի աջակցության, թերթը կշարունակի ...
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, անկանխատեսելի իրողությունների շարքից է այն պարզ դիտարկմամբ, որ փաստացի իշխանություն դարձած բազմագլուխ ու բազմաձայն ընդդիմությունը ինքն էլ դեռ չի հասկանում ինչը երբ եւ ինչպես պետք է անել, տարբեր մանր-մունր վարչարարներն էլ ավելի խառն են դարձնում իրավիճակը:
«Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը, որպես սփյուռքյան կազմակերպություն, խստորեն դատապարտում է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումը, որում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ անարգանք է հասցվել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերին եւ նրանց ժառանգներին:
2014 թվականի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը վախճանվեց Գրիգոր Գուրզադյանը: Վաղ առավոտյան, գտնվելով հանգուցյալի բնակարանում, ես որոշ ժամանակ մնացի մահճակալի մոտ, որի վրա կանգ էր առել մեծ գիտնականի սիրտը: Եվ մտաբերեցի, թե ինչպես մի անգամ Գուրզադյանը մի տեսակ հուզախառը եւ բավական երկար խոսեց հենց իր սրտի մասին: Ես շատ լավ ...
Վերջերս մոսկովյան մի միջոցառման ժամանակ, որտեղ մթնոլորտն ամբողջությամբ շնչում էր Հայաստանով, ես ծանոթացա անչափ հետաքրքրական մի մարդու հետ, կարելի է ասել` օրը ցերեկով դեմ առ դեմ եկա ռուսական հողում աճած, սակայն արմատներով մինչեւ Հայաստան ձգվող մի հսկա կաղնու, տարիների բեռով իմաստնացած հայի, որի հայրենասիրությամբ ապրող եւ շնչող տեսակը, պետք է ...
Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները, որոնց միջնորդական առաքելությունն արդեն երկու տասնամյակից ավելի ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների վրա է, փակուղում է ոչ միայն փորձագետների, այլեւ որոշակի տեղեկությունների տիրապետող միջին ու բարձր կարգի պաշտոնյաների կարծիքով, այլեւս թերեւս հենց Մինսկի խմբի համանախագահների, կամ գոնե համանախագահող երկրների մակարդակով:
Վերջին շրջանում Թուրքիայում աշխուժացած հասարակական քննարկումները Հայոց ցեղասպանության իրողության փաստի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների ավանդական ժխտողական պաշտոնական դրսեւորումների կողքին ստիպում են ավելի խորը ուսումնասիրել աշխուժացած հայ-թուրքական հասարակական երկխոսության եւ թուրքական արձագանքների մանրամասները: Արեւմտահայոց ազգային համագումարի ակտիվ գործիչների ելույթները հայկական եւ թուրքական ԶԼՄ-ներում պարզ վկայում են, որ համագումարը մտադիր է լրջորեն հանդես ...
Դողու Փերինչեքի հարցով Եվրոդատարանի որոշման առիթով հայկական շրջանակներում առաջացած ընդվզումներին միացել է Թուրքիայում Մարդու իրավունքների Ասոցիացիայի նախագահը:
Ի տարբերություն ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր-նոր հաղթահարած (ըստ երկրի վարչապետի) Հունաստանի քաղաքացու, ում համար ամեն օր Աթենքի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու ծովին նայելը սովորական բան է, ֆինանսատնտեսական ճգնաժամը վաղուց հաղթահարած Հայաստանի քաղաքացու համար, օրինակ Աբովյանի փողոցի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու փողոցին նայելը շռայլություն է:
Կենսաթոշակային նոր` կուտակային համակարգի ներդրումը վերջին տարիների ամենալայնածավալ եւ արմատական բարեփոխումն է Հայաստանում` առաջադրված խնդիրներով, նպատակներով եւ հանրային ընդգրկվածությամբ: Համակարգի ներդրումը առավել քան անհրաժեշտ է, նկատի ունենալով աշխատողներ-կենսաթոշակառուներ ստեղծված համամասնությունը:
Հետզհետե ավելի նյութապաշտ դարձող աշխարհում ժողովուրդների կենսական, նունիսկ առավել սրբազան շահերը կարող են մանրադրամ դառնալ ստախոս ու բարոյազուրկ խաղամոլների ձեռքին:
Օրերս ամերիկացի մի արվեստագետ, ով այն քչերից է, որոնք սիրում են ձեռագրով նամակ գրել եւ ստանալ, տուն վերադառնալիս, սովորության համաձայն, ստուգում է իր փոստաարկղն ու իր հետ տուն տանում ստացած մի քանի նամակները: Ինչպես միշտ, տանը ամենօրյա գործերն անելուց հետո, արդեն երեկոյան ժամի, արվեստագետն առանձնանում է իր սենյակում եւ ուսումնասիրում ...
Թվում է ամեն ինչ ասվեց ու շարունակում է ասվել Ուկրաինայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների մասին: Այդուհանդերձ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում որոշ մեջբերումներ ռուսաստանյան մամուլից, որոնք կարող են որոշ իմաստով «հոգեհարազատ» լինել հայ իրականությանը:
Ֆրանսիական Նիս քաղաքում կայացած Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը բարեհաճ չգտնվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Մեր ընտրանին ընդգրկվեց միակ 5 թիմանոց 9-րդ խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ: Բացի այդ, մրցակարգի համաձայն, ընտրական մրցաշարի խաղացանկով Հայաստանի հավաքականի համար նախատեսված ազատ օրերին մեր ֆուտբոլիստներն ընկերական 2 հանդիպում ...
Մարտի 1-ին Մագդեբուրգում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամը կփորձի 2-րդ անգամ Ռոբերտ Շտիգլիցից խլել WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Հիշեցնենք, որ մրցակիցների միջեւ 2012-ի օգոստոսի 25-ին Բեռլինում կայացած առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Արթուր Աբրահամը` նվաճելով WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անցյալ տարվա մարտի 23-ին ...
- Պրն Դիդյե Բուրկհալթեր, հակամարտությունների կարգավորումն ու դրան առնչվող գործունեությունը մշտապես ներկայացվում է որպես առաջնահերթություն այս կամ այն նախագահությունների համար, թեեւ այդ ծրագրերի իրական ազդեցությունը մնում է շատ ցածր: Որո՞նք են Շվեյցարիայի նախագահության պարագայում այս թեման առաջնահերթություն հայտարարելու հիմքերը:
- Mr Didier Burkhalter, regulation of conflicts and related activities is always presented as a priority for different chairmanships, while the real impact of those plans remains very low. What are the reasons for Swiss chairmanship to state this issue as a priority?
1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի Կենտկոմ հրավիրեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչների»։ Հեռախոսով հայտնեցին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել իրՙ Գորբաչովի կողմից գործուղված Վ.Ի.Դոլգիխը եւ Ա.Ի.Լուկյանովը։ Հանդիպումը կայացավ Կենտկոմի առաջին քարտուղար Կ.Ս.Դեմիրճյանի աշխատասենյակում։ Աշխույժ, առանց որեւէ նախերգանքների, սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. «Դե, ի՛նչ, ա՞յս էիք ուզում»։ Հավանաբարՙ ...
2004 թվականի փետրվարի մոտավորապես կեսերին էր։ Մենք (Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, Դաշնակցություն կուսակցության անդամներ, Սումգայիթի եւ Բաքվի փախստականներ, Երեւանի բուհերի ուսանողներ եւ շատ այլ հայրենակիցներ) մանրազնին նախապատրաստվել էինք «սումգայիթի» եւ «բաքվի» զոհերի հիշատակին նվիրված ավանդական հավաքի անցկացմանը։ Սակայն փետրվարի 19-ի երեկոյան ողջ աշխարհը ցնցեց հրեշավոր լուրն այն մասին, որ Բուդապեշտում, որտեղ ...
«Մի ամբողջ շաբաթ, օր ու գիշեր, ոչ մի րոպե Բաքվում չէին դադարում հայկական ջարդերը»։ Այդպես հետագայում գրեցին շատ թերթերՙ «մի ամբողջ շաբաթ»։ Սակայն 1990 թվականի հունվարի 13-ց դեռ չորս օր առաջ, հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը դիմել էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Մ.Ս.Գորբաչովին. «Բաքվում, Շահումյանի, Խանլարի շրջաններում, Գետաշեն, Ազատ, Կամո գյուղերում ...