RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



ՕՐԱԽՆԴԻՐ

Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3551, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Թվում է ամեն ինչ ասվեց ու շարունակում է ասվել Ուկրաինայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների մասին: Այդուհանդերձ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում որոշ մեջբերումներ ռուսաստանյան մամուլից, որոնք կարող են որոշ իմաստով «հոգեհարազատ» լինել հայ իրականությանը:

Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, տեղի ունեցավ կոռուպցիոն օլիգարխիական ագահ սպառողական համակարգի հենքի վրա: Հնարավոր չէ, որ իշխանությունն իր բնակչությանն անվերջ պահի ստի ու խաբեության պայմաններում:

Յանուկովիչին ատելովատում էին Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, բիզնեսն ու մտավորականությունըՙ գողության համար, օլիգարխների սանձարձակության, ագահության, տգիտության ու վախկոտության համար: Ինքը, լինելով գանձագող միլիարդատեր, իշխանության մեջ էր բերել իր նմաններինՙ անմակարդակ ու անսկզբունք կուռուպցիոներների:

Ուկրաինայի քաղաքական-տնտեսական վերնախավի գերսպառողական բնույթը սոցիալական իմպոտենցիայի ցուցանիշ էր: Նման ընտրախավը անընդունակ է արարման:

Յանուկովիչը իշխանության գլուխ եկավ ոչ թե այն բանի համար, որ նորացնի ու զարգացնի Ուկրաինան, այլ եկավ մեծ բեզնես անելու, որ անպայման ոսկուց լինեն իր տան զուգարանն ու ծորակները:

Պետք էր ընդամենը մեկ դիակ, որպեսզի ժողովուրդը Մայդանում ջարդի բարիկադները եւ վռնդի այդ դավաճան, հանցագործ իշխանությունը: Եվ այն, որ առաջին զոհը հայ էր, ավելի շուտ պատահականություն էր: Թեեւ, ո՜վ գիտե, գուցե դիպուկահարը... թու՞րք էր:

Ուկրաինայի կուսակցությունների ու քաղաքագետների մեծ մասի հովանավոր դոնեցկցի օլիգարխ ազգությամբ թաթար Ռինատ Ահմետովը հսկայական գումարներ է ներդնում արմատական իսլամիստական «Հիզբ ուտ Թահրիր» կազմակերպության մեջ, ինչի համար Եվրոմիությունը վիզա չտրամադրեց նրան: Դրանով մուսուլման միլիարդատերը ապահովություն է «գնում» իր եւ երկրի համար. վաղ թե ուշ իսլամական ծայրահեղական ահաբեկչությունը իր չար գործը կսկսի նաեւ ուկրաինական հողում:

Մայդանի «հերոսները», որոնք քաջարի են, սակայն զոմբիացված Արեւմուտքի քարոզչությամբ եւ Ուկրաինայի վրա ռուսական ազդեցության նկատմամբ ատելությամբ, փաստորեն կրկին իշխանության բերեցին Տիմոշենկոյին եւ Լուցենկոյին: Իսկ ահա, ասես հուրախություն բոլոր նացիոնալիստների, ներքին գործերի նախարարի պաշտոնակատար դարձավ... բաքվեցի հայ Արսեն Ավակովը: Բայց չէ որ նա նաեւ բանկիր է, նույնպես եղել է իշխանության մեջ որպես Խարկովի լիդերներից մեկը: Ընդդիմադիր վերնախավի այս պարոնները մեծ փողեր են դիզել, Յուշչենկոյի կառավարման տարիներն արդյունավետորեն օգտագործելով ոչ այնքան ուկրաինական պետության ամրապնդման, որքան սեփական հարստացման համար:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ