RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2745, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՄԵՆՔ ԵՆՔ, ԱՄԵՐԻԿԱՆ Ա...

Հ. ԱՖՅԱՆ

Օրերս ամերիկացի մի արվեստագետ, ով այն քչերից է, որոնք սիրում են ձեռագրով նամակ գրել եւ ստանալ, տուն վերադառնալիս, սովորության համաձայն, ստուգում է իր փոստաարկղն ու իր հետ տուն տանում ստացած մի քանի նամակները: Ինչպես միշտ, տանը ամենօրյա գործերն անելուց հետո, արդեն երեկոյան ժամի, արվեստագետն առանձնանում է իր սենյակում եւ ուսումնասիրում նամակները: Դրանցից մեկը վերցնելով, անգամ այն չբացած, միայն ծրարի վրա ուղարկողի հասցեն նայելուց հետո, ամերիկացին բացականչում է` «O my God!» («Աստված իմ»): ԱՄՆ քաղաքացու ստացած նամակի ծրարին գրված էր` «Վաշինգտոն, Սպիտակ տուն, նախագահ Բարաք Հուսեին Օբամա»: ԱՄՆ նախագահը նամակ էր ուղարկել ԱՄՆ քաղաքացուն:

Որոշ ժամանակ առաջ, երբ Օբաման իր` «հանուն Ամերիկայի եւ ազգի առաջընթացի» ելույթներից մեկում հայտարարել էր, թե` «Ամերիկային առաջ կտանեն տնտեսությունն ու արդյունաբերությունը», մեզ արդեն ծանոթ արվեստագետը կրկին հրապարակավ հայտարարել էր իր վրդովմունքը: Նա մասնավորաբար ասել էր, թե իրենք սովորեցնում են իրենց ուսանողներին, որ արվեստը ազգին առաջընթացի տանող հիմնական գրավականն է, իսկ` «պարոն նախագահն, ահա, թե ինչպես է մտածում», ասել էր արվեստագետը:

Օբաման լսել է նրան, ավելինՙ Ամերիկայի նախագահը անհրաժեշտ է համարել հատուկ պատասխանել Ամերիկայի քաղաքացուն, ավելին` այնպես, ինչպես տվյալ քաղաքացին սիրում է` ձեռագիր նամակով:

Բացելով ծրարը զգուշությամբ, ամերիկացին այնտեղ հայտնաբերել էր ըստ էության մաքուր մի թուղթ: Բացելով այն, թղթի մեջտեղում Օբամայի ձեռագով գրված էր մեկ բառ` «Sorry» (ներողություն):

ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ԵԿՄ անդամների հարցերին, կոնկրետ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, ասել էր, թե «մենք գիտենք, որ հասարակության 80 տոկոսն այսօր դեմ է այդ բարեփոխումներին...»: Հայաստանի հասարակության 80 տոկոսից ոչ ոք, սակայն, մինչեւ հիմա ՀՀ նախագահից անգամ էլեկտրոնային նամակ չի ստացել: Ավելին, բազմաբնակարան շենքի փոստային ջարդված արկղերի վերեւում, կողքին, տակը, փակցված է պարտադիր կուտակային համակարգի գովազդը, այնինչ ՍԴ-ն անգամ դեռ չգիտի, թե որքանո՞վ է այս համակարգը սահմանադրական:

Բայց ՀՀ քաղաքացին ՀՀ նախագահից նամակի է սպասում ոչ միայն այս թեմայի շուրջ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ