RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 4597, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆԻԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Հ. Ծ.

Մարտի 14-ից 20-ը Նյու Յորքի «Քուոդ» կինոթատրոնում կայացել է միջազգային համբավի արժանացած մրցանակակիր դերասանուհի, ֆիլմարտադրիչ Նորա Արմանիի մտահղացած սոցիալական հարցեր շոշափող եւ շահույթ չհետապնդող (Socially Relevant) ֆիլմերի առաջին կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվել են 30-ից ավելի գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմեր աշխարհի տարբեր (Մ. Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Պաղեստին, Հայաստան եւ այլն) երկրներից: Փառատոնի նպատակն է պայքարել բռնություն սերմանող ֆիլմերի դեմ եւ դրական լիցքեր հաղորդել հանդիսատեսներին:

Հ. Կալենցըՙ ազգային հարստություն

Նյուպորտ Բիչի (Կալիֆոռնիա) «Ֆերմոնտ» հյուրանոցում մարտի 16-ին ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հարություն Կալենցի որդինՙ Սարո Կալենցը դասախոսություն է կարդացել իր հոր կյանքի մասին: Եղեռնը վերապրած ու հետագայում Հալեպի որբանոցում նախնական կրթություն ստացած նկարչի որդինՙ Սարոն կայացած նկարիչ է եւ դասավանդում է Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում: Նա իր հոր նկարների կողքին ներկայացրել է նաեւ իր ստեղծագործություններից 20 նկար, որոնց վաճառքի գումարը նա հատկացրել է Օրենջ Կաունտիի «Որբացած Հայաստանի օգնության ընկերությանը» (SOAR-OC): Հ. Կալենցի գործերը ներկայիս գտնվում են 2010-ին Երեւանում բացված Կալենցի թանգարանում, Արդի հայ արվեստի թանգարանում, ինչպես նաեւ Էջմիածնի, Չարենցավանի, Վանաձորի եւ Կապանի թանգարաններում:

Տոյոտան կասեցրել է վաճառքը

Ավտոմեքենաներ արտադրող մեծագույն ընկերություններից Տոյոտան անորոշ ժամանակով դադարեցրել է Կամրիի, Կորոլլայի եւ մի քանի այլ մոդելների վաճառքըՙ պատճառաբանելով, որ նստարանները տաքացնող սարքավորումներում օգտագործված նյութը չի համապատասխանում կրակի դեմ պաշտպանումի ամերիկյան չափանիշներին: Կասեցվել է միայն Միացյալ Նահանգներում արտադրված մոտավորապես 36 հազար ավտոմեքենաների վաճառքը: Ընկերությունը շեշտել է, որ անմիջական վտանգի վախ չկա եւ այդ պատճառով վաճառված 2012-2014-ի մոդելները հետ կանչելու (recall) որոշում չի կայացվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ