RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2447, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՈՒՄ ՀԱԳՈ՞Վ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետաքրքական է, որ երբ հասարակությունը սպասում է նոր վարչապետի անունին, Հայաստանի նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որտեղ հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի կառավարման համակարգում: Այսպես, ըստ այդ նախագծի` Հայաստանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը յոթ տարի ժամանակով, առանց վերընտրվելու իրավունքի, ընդ որում` թեկնածուները պետք է լինեն ոչ կուսակցական: Ու նրա պարտականությունների մեջ է մտնում ոչ թե ասենք գործադիրի ղեկավարումը, կամ ընթացիկ քաղաքական գործընթացներին խառնվելը, այլ ընդհակառակը` պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը. Սահմանադրությամբ նախատեսված իշխանական գործառույթների գործադրմանը, այն է` իշխանության զսպող եւ հակակշռող մեխանիզմների լիարժեք կիրառմանը, դառնալով համակարգային կայունության պահպանման երաշխավորը:

Վարչապետը, որին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովն է նշանակում, ընդ որում` նա կարող է լինել մեծամասնություն կազմած կուսակցության ղեկավարը, պատասխանատու է նույն Ազգային ժողովին, եւ կառավարության գործունեության վերահսկման պատասխանատուն էլ Ազգային ժողովն է: Այսինքն` խորհրդարանի քաղաքական դերն այսպիսով լավ բարձանալու է, երկրի նախագահին այս իմաստով միայն դիտորդի կարգավիճակ է հատկացված` հետեւելու է, որ ամեն ինչ Սահմանադրության շրջանակում տեղի ունենա:

Փափկացվում է նաեւ ընտրական համակարգը` առավել կայուն ընտրական համակարգի մանրամասներ ամրագրելով բուն Սահմանադրության մեջ եւ շատ բան որոշելու տեղ չթողնելով կուսակցապետերին` ընտրական համակարգի երկբեւեռության խթանման ներուժ դնելով փոփոխություններում:

Հետաքրքրական է, թե ում սիլուետներն են հետապնդել հանձնաժողովականներին այս փոփոխությունները նախատեսելիս, երեքի էլ` նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի լիազորությունները սահմանելիս:

Այս նախագիծը երեկ ներկայացվել է Հայաստանի նախագահին, նախագահն իր կողմից կարեւորել է այդ նախագծի հանրային քննարկումները` ճիշտ կառավարման մոդել ընտրելու առումով, եւ քննարկումների փուլն սկսելուց առաջ հայտարարել.«Ես, Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին», ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ