RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2615, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ապրիլի 5-ին եւ 6¬ին կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից: Հայ ըմբիշը առանց միավոր կորցնելու հաղթահարեց բոլոր մրցակիցների արգելքը: Եզրափակիչում Արթուրը 5:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին եւ Վանտաայում հնչեց Հայաստանի օրհներգը: 22-ամյա ըմբիշը հաղթանակը նվիրեց հավաքականի գլխավոր մարզչին: Լեւոն Ջուլֆալակյանը նշում էր ծննդյան 50-րդ տարեդարձը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից ձեռնունայն չվերադարձավ նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: 75 կգ քաշայիննների եզրափակիչում Ջուլֆալակյանը մեկ միավորի տարբերությամբ զիջեց ռուս Ալեքսանդր Չեկիրկինին (3:4): Ըստ հայր Ջուլֆալակյանի, մեր տղաները մարտական էին տրամադրված, լուրջ եւ կայացած թիմ ունենք. «Շատ ուրախացա, երբ Արթուր Ալեքսանյանը հաղթանակն ինձ նվիրեց: Արսենն էլ էր ցանկանում ոսկե մեդալով շնորհավորել, սակայն մի պահ զգոնությունը կորցրեց: Կարող էինք 4-5 մեդալ նվաճել, սակայն տակտիկանան սխալներ եւ մրցավարական սայթաքումներ եղան: Չգիտեմ ինչպես որակավորեմ` սայթաքում, թե դիտավորություն»:

Նշեք, որ Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշները մեդալներ չեն նվաճել, իսկ հավաքական թիմը զբաղեցրել է 7-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ