RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2758, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՎՃԱՐՈՒՄ Է ԱՐԴԵՆ 500 ՈՒՍԱՆՈՂԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն աջակցում է խոցելի խմբի ուսանողների կրթության հասանելիությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է «Կրթական հիմնադրամ» նախագիծը: Այս տարի ընկերությունը հատկացրել է 180 մլն դրամ, որի շնորհիվ տարբեր բուհերի եւս 200 ուսանող կազատվի վարձ վճարելու բեռից: Հատուկ կարիքներով, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների շրջանում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում ծրագրի շահառու է դարձել 500 ուսանող: Նրանց աջակցելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 349 մլն դրամ:

«Կան ոլորտներ, որտեղ կատարվող ներդրումներն արդյունք են տալիս շատ արագ: Կրթության ոլորտը չի ենթարկվում այդ կանոններին. ավելին, պահանջում է լուրջ ներդրումներ եւ համբերություն: Սերունդների եւ երկրի զարգացման հեռանկարում հատկապես կարեւոր է երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մոտեցումը: Մենք քաջալերում ենք մտավոր ներուժը լիարժեք բացահայտելու եւ այն զարգացնելու ուսանողների ձգտումը: Մեզ համար հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու եւ զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը: Այս նախագիծը խոցելի խմբի ուսանողներին թույլ է տալիս հաղթահարել սոցիալական բեռի հոգեբանական արգելքները եւ առավելագույնս ներգրավվել կրթության գործընթացում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ