RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2629, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՄԵԿ ԱՐԾԱԹԵ ԵՎ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացավ նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցաշարում նվաճեց երեք մեդալ:

70 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից: Հայ ըմբիշը մինչեւ եզրափակիչ հաղթելով բոլոր մրցակիցներին` ոսկե մեդալի համար պայքարում հաշվի մեծ տարբերությամբ պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Դիբիրգաջիեւին:

Հայ ըմբիշներից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձան Մուսա Մուրթազալիեւը եւ Գարիկ Բարսեղյանը: 57 կգ քաշային կարգում հանդես եկող Բարսեղյանի նվաճած մեդալը առաջինն էր Հայաստանի համար: 86 կգ քաշային կարգում Մուրթազալիեւը նույնպես երրորդ տեղը զբաղեցրեց:

Ազատ ոճայինների հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղադյանը գոհ է արդյունքից. «Մեր միակ բացթողումն այն էր, որ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը բացակայում էր: Երեք մեդալ ունեցանք. իհարկե, լավ արդյունք է: Վստահ եմ` եթե Դավիթը լիներՙ թիմային հաշվարկով երրորդ տեղը կզբաղեցնեինք»:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել, իսկ թիմային հաշվարկով գրավել են 6-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ