«Ազգ»-ի հաջորդ համարը բացառապես լույս կտեսնի ոչ թե առաջիկա ուրբաթ օրը, այլ նախորդՙ հինգշաբթի օրը, ապրիլի 24-ին եւ, բնականաբար, կարեւորությամբ կանդրադառնա Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:
«Հայաստանյան մամուլը բացի քլնգելուց ու բանսարկելուց ուրիշ բան չգիտի», վերջերս ասում էր հին ծանոթներիցս մեկը, որ տարբեր տարիներ աշխատել է պետական համակարգում եւ հիմա էլ նոր կառավարության կազմությանն է սպասումՙ մի տեղ աշխատանքի տեղավորվելու համար: «Տես, ասում է նա, հիմա որ Հովիկը (Աբրահամյան) նշանակվեց (վարչապետ), լրագրողները ի՞նչ են անելու մարդունՙ ...
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում բավական երկար քննարկումներ էին, ենթադրաբար` կառավարության ապագա կազմի վերաբերյալ, սակայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը որեւէ առարկայական արդյունքի մասին նիստից հետո հայտարարություն չարեց: Նա միայն նշեց, որ մինչեւ մայիսի 3-ը ժամանակ կա: Իսկ Ազգային ժողովի նախագահի թեկնածության շուրջ անգամ քննարկումներ չեն սկսվել: Մամուլում ԱԺ նախագահի ...
Հետաքրքական տրանսֆորմացիաներ են կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում` ՕԵԿ-ը կրկին, այս էլ որերորդ անգամ, ընդդիմություն է դառնում, կիսաընդդիմադիր ՀՅԴ-ն այսօր Ծաղկաձորում սկսված Գերագույն ժողովում է որոշելու լրի՞վ ընդդիմադիր դառնա, թե, այնուամենայնիվ, տեղ-տեղ համագործակցի իշխանության հետ (ՀՅԴ ԳՄ հայտարարության մասին` նյութի ավարտին), երկու դիրքորոշման կողմնակիցներ էլ ՀՅԴ-ում կան: ԲՀԿ-ն ուզում է պահել ...
«Վաշինգտոն փոստ» թերթի պնդման համաձայն, Ուկրաինայի ապագան կախված է ոչ թե ԱՄՆ-ից ու Եվրոպայից, այլ Ռուսաստանի գործողություններից: Ըստ որում, ամերիկյան թերթը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս քննարկում է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ:
Ներկայումս քննարկվող էներգակիր մի խողովակաշարի կառուցման ծրագիրը կարող է վերականգնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ վերջին տարիներին խզված հարաբերությունները: Այս անգամ այս հարցն է հայտնվել «Stratfor» գլոբալ հետախուզության շաբաթահանդեսի ուշադրության կենտրոնում:
Վաղնջական ժամանակներից մինչեւ 20-րդ դարը զորախաղերն անցկացվում էին հիմնականում պատերազմի նախապատրաստվող բանակի մարտունակությունը ստուգելու նպատակով: Զորախաղեր սկսելու հայտարարությունը լրջորեն նյարդայնացնում էր հարեւան երկրներին: 21-րդ դարում պետությունները պարզ գիտակցում են, որ, ամենայն հավանականությամբ, բանը պատերազմի չի հասնի, իսկ բուն զորավարժությունները դարձել են յուրատեսակ քաղաքական խաղ, որն ունի երկու գլխավոր նպատակ: Առաջին. ...
Ռուսաստանում պատմության դասագրքերը Պետրոս Մեծին փառաբանում են որպես արդիականացնողի եւ կանխատեսողի, որը Ռուսաստանը դարձրեց եվրոպական տերություն, «Նյու Յորք թայմս» թերթում գրում է բրիտանացի պատմաբան Ռոբերտ Սերվիսը: Սակայն Վլադիմիր Պուտինը, ըստ հոդվածագրի, հիշեցնում է մեկ ուրիշ ցարիՙ Նիկոլայ Առաջինին, որը հիշվում է նրանով, որ «ներքաշվեց Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ զինված հակամարտության ...
Անցյալ շաբաթ լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնովը: Այն վերնագրված էր` «Հայերը համաձայնել էին Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին»: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը դիմում է նման սադրանքների: Բայց Հուսեյնովի «բացահայտումները» չափազանց էկզոտիկ էին. նա վստահեցնում էր, որ 1993թ. մայիսին Մոսկվայում «մեկուկես ժամ Հայաստանի ...
Ցեղասպանութեան դարադարձին ընդառաջ, արդէն ամէնուրեք թուրք լայնախոհ մտաւորականներ կը հրաւիրուին հայկական շրջանակներէ ներս արտայայտուելու Առաջին աշխարհամարտին տեղի ունեցած Մեծ եղեռնի ու տեղահանութեան մասին, տալով իրենց անձնական տեսակէտները, երբեմն- երբեմն մեղմ դատապարտութիւններ ընելով Օսմանեան կառավարութեան եւ իթթիհատականներու հասցէին: Ու դեռ կարգ մը թուրք պատմաբաններ, թէեւ աւելի յանդուգն ուրիշներէն, աւելի իրապաշտ ու ...
2000-ականների կեսերին, երբ եվրոպական շատ պետություններ մեկը մյուսի հետեւից պաշտոնապես դատապարտում էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, Հայաստանում եւ Սփյուռքում արդարության շռնդալից հաղթարշավի զգացումով շատ քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու պարզապես սրտացավ մարդիկ մտորում էին հայապահպանության հեռանկարների շուրջը: Մենք միմյանց հարցնում էինք, թե ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ ...
Էդգար Հիլզենրաթի 1989-ին գրած «Վերջին մտքի հեքիաթը» վեպն անմիջապես ուշադրություն գրավեցՙ արժանացավ Ալֆրեդ Դյոբլին մրցանակին: Հոլոքոսթը վերապրած հրեա Հիլզենրաթիՙ Հայոց ցեղասպանության մասին գրած հիշյալ վեպն առիթ տվեց գերմանացի քննադատներից ոմանց համարձակ համեմատություն անել, թե այն գեղարվեստականությամբ գերազանցում է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպին: Տարիներ առաջ այն բեմադրվեց Ֆելլբախի Պոլիգոն ...
Քանի որ առայժմ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա պաշտոնավարության մասին, մենք մեզ արտոնում ենք ենթադրություն անել ու ենթադրաբար հայտարարել, որ նախկին վարչապետը նշանակվելու է ՄԱԿ-ում (Նյու Յորք) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչՙ դեսպանի կարգավիճակով: Մեր այս ենթադրության համար հիմք է ծառայում ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ...
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է, որ փոփոխություններ պետք է արվեն ՀՀ մոտ 50 օրենքներում եւ 80 իրավական պահանջներում: Ընդունված է, որ ՍԴ-ի որոշումը չի մեկնաբանվում, բայց նրա նախագահի որոշ մտքեր, արտահայտած Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, առնվազն արտառոց են:
Կայքերից մեկի լրագրողը, Համո Սահյանի 100-ամյակի առիթով, անցյալ երեքշաբթի օրը զանգահարել էր ԱԺ որոշ պատգամավորների` պարզելու, թե արդյոք նրանք կարդո՞ւմ են մեծանուն բանաստեղծին, եթե կարդում են, ապա հավանո՞ւմ են: Անկեղծ ասած, միայն այս տեղեկությունը բավական է հասկանալու համար, որ մենք մի տեսակ տխուր երկրում ենք ապրում, տխուր ոչ թե եւ ...
Շուկան առանձնահատուկ տեղ է: Հենց այնտեղ հնարավոր է իմանալ ամեն բան: Ընդ որում, քանի որ այդ տեղեկությունները տարբեր աղբյուրներից են, կարելի է վերլուծել եւ գտնել իրական պատկերը: Օրինակ, վարունգ-լոլիկ վաճառողՙ որպես կանոն գեր կնոջից, կամ հակառակը` ջղաձգված ու կիսասափրված դեմքով, ըստ ամենայնի` գիշերը լավ չքնած տղամարդուց կարելի է իմանալ, որ ...
Ո՞րն էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը եւ ի՞նչ հետեւանքներ կունենա այն երկրի սոցիալ-տնտեսական վիճակի եւ բիզնես միջավայրի վրա: Այս հարցերի շուրջ մտորելու ցանկություն քչերի մոտ է առաջանում: Մինչդեռ, հատկապես երկրորդ հարցը պետք է մտահոգեր երկրի բնակչությանն այն պահին, երբ քաղաքական ուժերը պահանջում էին Տիգրան Սարգսյանի հրաժարականը, օլիգարխները ֆինանսավորում ...
Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդման, այսօր Հայաստանում հաշվվում են 373 մարդ, որոնք ամեն ամիս ստանում են 1 միլիոն դրամ եւ ավելի կենսաթոշակ: Ափսոս, իհարկե, որ չի ասվում, թե մեր թոշակառուներից քանիսն են ստանում 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ: Այդժամ պատկերն ավելի ամբողջական կլիներ:
Կայացման ճանապարհը միշտ ավելի հեշտ է, երբ ստեղծագործական կոլեկտիվի կողքին լինում են հավատարիմ, աջակցող գործընկերներ: Գեղարվետական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար 2010թ-ից այդպիսին է նվագախմբի գլխավոր գործընկերը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 18-ին:
Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) 2014թ. ապրիլի 30ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետՙ Շահառուներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ...
Ապրիլ 15-ին, ամերիկահայ բարերար Նազար Նազարեանի հրաւէրով Փաթերսընի (Նիւ Ճըրզի) «Անահիտ» ճաշարան հրաւիրուած էին շրջանի ծանօթ եւ ազդեցիկ ազգային դէմքերը ողջերթի մասնակցութիւն բերելու ՄԱԿ-ի մօտ Հայաստանի դեսպան Կարէն Նազարեանին, որ հինգ տարուան դիւանագիտական բեղմնաւոր ծառայութենէ մը ետք կը վերադառնայ հայրենիք ստանձնելու աւելի կարեւոր պաշտօններ արտգործնախարարութենէն ներս:
Ես չեմ ուզում ձեզ հարցնել, թե երբ ետ եք նայում ձեր կյանքի անցած ուղուն, ի՞նչ կամ ո՞ւմ եք տեսնում, բայց ուզում եմ, որ այդ հարցը դուք ինձ տաք, եւ ես ասեմ.
Չորեքշաբթի օրը, ապրիլի 16-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ համագործակցության պայմանագրի կնքվեց: «Արցախն ինտեգրվելու խնդիր ունի եւ այս համագործակցությունը եւս կնպաստի այդ գործընթացին: Պայմանագիրը իսկապես կտա իր լուրջ ձեռքբերումներն ու արդյունքները, որը կզգա յուրաքանչյուր արցախցի եւ առաջին հերթին Արցախի երիտասարդությունը»,- ասաց Արցախի պետական ...
Գերմանացի ճանաչված լրագրող, վերլուծաբան Գերմանաարաբական ընկերակցության նախագահ Փեթեր Շոլ Լաթուրի առաջնորդությամբ խնդրագիր է ուղարկվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդինՙ վերոնշյալ վերնագրով։
1978 թվականին էր։ Ճամփորդելով Հայաստանի բոլոր շրջաններով եւ բնակավայրերովՙ առանց բացառության, ես, ի բարեբախտություն ինձ, Կալինինոյում հանդիպեցի Համո Սահյանին։ Նա այնտեղ էր եկել ընթերցողների հետ ավանդական հանդիպման։ Մենք երկար զրուցեցինք։ Ուսապարկս ծանրացավ եւս մեկ գրքով։ Այն վերնագրված էր «Կանչե, կռունկ»։ Դա Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն էր, տպագրված Մոսկվայում։ Կարդալով ցանկը, ...
200-ից ավելի երեխաներ մարզվում են 100 հեծանիվներով: Սա մարզադպրոցի խնդիրներից միայն մեկն է: «Ազգ»ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հեծանվային սպորտի ազգային տեխնիկական կենտրոնի եւ հեծանվային սպորտի մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը անդրադարձավ հեծանվային սպորտի եւ իր ղեկավարած կառույցի խնդիրներին: