ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆ Ապրիլի 6-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել Ընդհանուր մենամարտերի PRoFC-53 մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը պաշտպանել է PRoFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին` ռուս Grand Prix 2013-ի հաղթող Իգոր Եգորովի հետ մենամարտում: Մրցաշարի գլխավոր մենամարտն ավարտվեց 2-րդ ռաունդում: Դավիթը խեղդող հնարքով հաղթեց Եգորովին: PRoFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կրկին Հայաստանում է: Դավիթ Խաչատրյանի հաջորդ մենամարտը մայիսին է լինելու: |