RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 18-04-2014



Տեղադրվել է` 2014-04-18 00:38:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2267, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 18-ին:

Ծաղկազարդը, որով սկսվում է Սբ. Հարության տոնին նախորդող ավագ շաբաթը, այս տարի նշվել է ապրիլի 13-ին:

Ավագ հինգշաբթին, որն այս տարի նշվում է ապրիլի 17-ին, նվիրված է վերջին ընթրիքին: Այդ օրը երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին`խորհրդանշելով Տիրոջ խաչելությունը:

Ավագ ուրբաթ օրը կատարվում է Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո` Թաղման կարգ. ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պատրաստված Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, պտտում են եկեղեցու շուրջ:

Կիրակի` ապրիլի 20-ին, մենք կնշենք Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, իսկ եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է եւ խորհրդանշում է կյանքի եւ լույսի հաղթանակը` մահվան եւ խավարի հանդեպ: Տոնը նաեւ կոչում են Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Ավագ շաբաթը, որը կոչվում է նաեւ Ճրագալույցի Զատիկ, խորհրդանշում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ավագ շաբաթի պատարագով մենք սկսում ենք Սբ. Զատկի տոնակատարությունը` միմյանց ողջունելով «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ պատասխանելով «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Հայի ինքնության եւ քրիստոնեության օրրան Հայաստանի հանդեպ մեր նվիրումը պարտավորեցնում են պահպանել եւ հանրության շրջանում տարածել մեր կրոնական տոներն ու հիշատակության օրերը: Սեփական պատմության ճանաչումը դեպի ապագան տանող լավագույն ճանապարհն է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ուրբաթ օրը կգործեն իրենց կանոնավոր ժամերին, իսկ զանգերի կենտրոնն, ինչպես միշտ, կիրականացնի շուրջօրյա սպասարկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 18-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ