Բորիս Պաստեռնակն իր «Դոկտոր Ժիվագո» նշանավոր վեպի անգլերեն առաջին հրատարակության նախաբանում, խոսելով Երկրորդ աշխարհամարտում Կարմիր բանակի մարտիկների անօրինակ սխրանքների ու դրանց պատճառների ու մղումների մասին, այն միտքն է արտահայտում, որ սովետական ժողովուրդը, որը մինչ այդ ավելի քանի երկու տասնամյակ զրկված էր երկրի, հետեւաբար նաեւ աշխարհի քաղաքական կյանքում որեւէ դեր կատարելու ...
Երեկ Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ելույթ ունեցել: Փոխանցում ենք նրա ելույթի մի շարք հետաքրքրական մանրամասներ` ըստ նախագահականի տարածած հաղորդագրության: Սերժ Սարգսյանը շեշտադրել է, որ ՀԱՊԿ պետությունների համար կարեւորագույն հարցերում Հայաստանն առաջնորդվում է դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ: Նա շեշտել է, որ ...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը տարիների ընթացքում առանձնակի չի փոխվել, սակայն երբ ներկայացվում է առանձին` առնվազն ձեւակերպումների առումով ակնհայտորեն տարբերվում է նրանից, ինչ մատուցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների անունից արված հայտարարություններում:
«Աուդիտը եւ այլընտրանքային ստուգումը տարբեր նպատակներ ունեն: Այլընտրանքային ստուգումը դա նպատակային ընտրանքային ստուգումներ են հարկային պարտավորությունների հաշվարկների համար, իսկ աուդիտի նպատակը ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատ լինել-չլինելու մասին է: Այսինքն, մեկը մյուսով չի փոխարինվում»: Սա հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի տեսակետն է խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտը այլընտրանքային հարկային ստուգմամբ փոխարինելու կառավարության ...
Արցախյան պատերազմի զինադադարի քսանամյակը մի քանի օր հետո կլրանա` 1994 թվականի մայիսի 14-ին Բիշքեկում հակամարտող կողմերը հրադադարի պայմանագիր կնքեցին: Շուշիի ազատագրման օրը Արցախյան պատերազմում հայոց հաղթանակի տոնի օրն է դարձել, այն սիրում ենք տոնել, հնարավորության դեպքում Արցախ մեկնել, շնչել ազատագրված հայկական այս հողի անկախության հոտը:Այսօրը Արցախի ժողովրդի եւ ղեկավարության հետ ...
Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի օրը մենք նշում ենք Ուկրաինայի, Բելառուսի եւ Բալթյան երկրների ազատագրման 70-ամյակը: Եկող տարի նշվելիք Մեծ հաղթանակի 70-ամյակին ընդառաջ այս տարին նվիրված է այդ պատմական իրադարձությունների արժեւորմանը եւ միաժամանակ տեղեկատվական առիթ է քննարկելու այն դրամատիկ օրերին գործած սխրանքի մերօրյա հնչողությունը: 10 օր առաջ Կուրսկ քաղաքում հավաքվել ...
Միջազգային շատ կառույցներ կան, որ ավելի հաճախ տարբեր գերտերությունների, լոբբիստական կազմակերպությունների, երբեմն անգամ անհատների շահերին են ծառայում. Բայց ոչ այն նպատակներին ու խնդիրներին, որոնց համար ստեղծվել են: Միավորված ազգերի կազմակերպությունը հրաշալի մի կառույց կլիներ, եթե ավելի հաճախ ոչ թե առեւտրային հարթակ դառնար տարբեր շահեր հետապնդող երկրների համար, այլ զբաղվեր հենց ...
Կանցնեն շատ տարիներ, եւ Արցախն ազատագրած բազմաթիվ հայ գնդապետներ, զինվորներ, բժիշկներ, կանայք, երեխաներ, հայեր, ինչ-որ պատի տակ կհիշեն այն օրը, երբ Երեւանում որոշում կայացվեց կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Գուցե այդ արձանը չկանգնեցվի էլ, բայց այս արձանը կանգնեցնելու որոշման օրը, կհիշենք: Սա պատմական օր էր:
Գեղամ Գեւոնյանը պատմաբան է, «Հող եւ մշակույթ» կազմակերպությունների միության նախագահը: Միությունը 1982-ից ներկա է Քեսաբում, որտեղ վերականգնման միջոցառումներ է իրականացնում: Այս տարվա մարտի 21-ի առաջին գրոհից ի վեր նրա կազմակերպությունը իրադարձությունների կիզակետում է: Այդ մասին պատմում է «Ֆրանս¬Արմենի» ամսագրի մայիսյան համարը:
Կաառավարական մահախոսականում նշվում էր, որ Ջոն Սահակի Կիրակոսյանըՙ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, հանրապետության արտաքին գործերի մինիստր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վախճանվեց հիսունյոթ տարեկան հասակում: Կարծում եմ, այստեղ մի անճշտություն կա: Ճիշտ է, ոչ էական, բայց համենայնդեպս անճշտություն: Մի խոսքով, ես ակամայից ինքս ինձ հարցրեցիՙ որքանո՞վ ...
Մեր սկիզբն ու ավարտը, մանկությունից ծերություն ապրվող կյանքը յուրաքանչյուրիս համար ճանապարհի անկրկնելի փորձություն է, որի հաջողության կամ անհաջողության պատճառը մեր սեփական գործողությունները, մտածողությունը, մեր մտքերն են, որքան էլ դրանք պայմանավորված լինեն միջավայրի, այլոց հետ ունեցած մեր հարաբերություններով: Կյանքի հաշվեմատյանը մեր պարտավորությունների ու պատասխանատվությունների իրավացի արձագանքն է այնուամենայնիվ, որքան էլ չուզենանք ...
Արդեն մայիսի սկիզբն է: Հայկական աշխարհը ավարտեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումների տարվա կարեւոր փուլը: Այժմ ժամանակն է, որպեսզի թարմ տեղեկությունների եւ տպավորությունների ազդեցության տակ ամփոփենք աշխատանքները, կատարենք առաջին վերլուծումները, վեր հանենք 2014-ի առանձնահատկությունները, աշխատանքներում ներառած ռազմավարական եւ մարտավարական նորույթները, ներկայացնենք միջոցառումների աշխարհագրությունը եւ առավել հարստացած փորձառությամբ ընդառաջ ...
Մայիսի 6-ի վաղ առավոտյան Իլհամ Ալիեւը Թբիլիսիում էր: Նախորդ օրը Վրաստանի մայրաքաղաք էր հասել Թուրքիայի նախագահ Գյուլը, որին հյուրընկալող կողմը ցուցաբերել էր չափազանց ջերմ վերաբերմունք: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին թուրք գործընկերոջ համար զբոսանք էր կազմակերպել Ռուսթավելի պողոտայում: Իսկ Իլհամ Ալիեւին ոչ ոք չէր ուղեկցել, երբ նա ծաղկեպսակ էր դրել «համազգային առաջնորդ» ...
Բենգազիի (Լիբիա) ԱՄՆ հյուպատոսարանի վրա կատարված հարձակումից հետո Վաշինգտոնն անմիջապես դադարեցրեց ԿՀՎ-ի ընդգրկվածությունը Լիբիայից Սիրիա զենքի առաքման գործողություններին: Բայց «առնետի ուղին» շարունակեց գործել: Մ. Նահանգներն այլեւս հսկողություն չունեին այն ամենի վրա, ինչ այդ ուղիով փոխանցվում էր ջիհադիստներին: Մի քանի շաբաթների ընթացքում քառասուն դյուրակիր հրթիռարձակ մեքենաներ (manpads) գտնվում էին արդեն ապստամբների ...
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության եւ իր գլխավոր գործընկերՙ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրել է փառատոնի 11-րդ մեկնարկը: Փառատոնը կկայանա այս տարի հուլիսի 13-20-ը` նախորդ տարիների պես Երեւան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, եւ մասնավորապես` հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախորդ տասնամյակներում ...
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: