RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2058, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅՐԵՆԻ ՔԵՍԱԲԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ, Միավորման խորհրդի անդամ

Այս անգամ հայրենաբնակ քեսաբցիների խոնարհումը մեծ Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի մոտ առավել խորհրդանշական էր: Իրենց հայրենակիցներիՙ այս էլ 3-րդ ոդիսականի ցավը սրտերում, մի քանի տասնյակ քեսաբցիներ ծաղկեպսակի ուղեկցությամբ մոտեցան սրբատեղիին, որտեղ 1,5 միլիոն զոհերի թվում ոգեկոչեցին նաեւ իրենց 3000 հայրենակիցներին: Կյանքի առաջընթացն անկասելի է եւ յուրաքանչյուր հայի կոչումն է դիմակայել դժվարություններին: 1947 թ. ներգաղթյալներն այս պարագայում եւս ցավակցել են իրենց եղբայրներին:

Օրերս Մալաթիա թաղամասի քեսաբցիների փողոցում կազմավորվեց «Քեսաբ» հայրենակցական միավորումը, որի հիմնադրումը առաջին հերթին ուղղորդվելու է բռնի տեղահանված քեսաբցիների կարիքներին: Հիմնադրամի ակունքներում են 1947 թ. ներգաղթած քեսաբցիները եւ նրանց հայրենածնունդ սերունդները:

1946-1947 թթ. աշխարհի տարբեր ծագերից Հայաստան ներգաղթած 110 հարյուր հազար հայերի թվում 2500 քեսաբցի կար: Այսօր նրանց կրկնապատիկ թվաքանակը մեծամասամբ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում, Երեւանի տարբեր թաղամասերում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում եւ գյուղական մի քանի շրջաններում:

Քեսաբում տեղի ունեցած ողբերգությունը երրորդն էր հայաբնակ շրջանի պատմության մեջ: Ադանայի կոտորածից հետո 1909 թ. յաթաղանակիր խառնամբոխը հարձակվել է Քեսաբ ավանի վրա: Մի խումբ քաջորդիներ հերոսաբար դիմադրեցին, մինչեւ բնակչությունը կապաստաներ անառիկ լեռները: Դրան հաջորդեց 1915 թ. Մեծ եղեռնը, երբ տարագրվեցին ավելի քան վեց հազար քեսաբցիներ: Ավաղ, նրանցից կեսին վիճակված չէր վերադառնալ հայրենի բնօրրան: Նահատակների անթաղ դիակները մնացին Համա-Հոմսի միջեւ գտնվող եւ Տեր Զորի անապատներում:

Քեսաբը կա եւ կտեւի ի հեճուկս չարանենգ թշնամու: Հայրենակցական միությունները նոր զարկ են հայրենիքի հզորացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ