RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2162, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՈՍԿԵ ԵՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլի 14-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Այս մրցաշարին Հայաստանը ներկայացրել են 7 մարզիկ եւ 1 մարզուհի:

81 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը գրավելով երրորդ տեղը` նվաճել է Հայաստանի հավաքականի առաջին մեդալը: Ապրիլի 24-ին 51 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը երզափակիչում հաղթեց իտալուհի Իրմա Տեստային եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նարեկ Մանասյանն ու Անուշ Գրիգորյանը այս մեդալների շնորհիվ նվաճեցին Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր:

«Բորուսիան» ապահովեց Գերմանիայի փոխչեմպիոնի կոչումը

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուընկալվել էր Լեւերկուզենի «Բայերին»: Թիմերը բաժանվեցին խաղաղությամբ` 2:2:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Բորուսիայի» մեկնարկային կազմում եւ խաղաց 75 րոպե:

Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ Յուրգեն Կլոպի թիմը ապահովեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում եւ ժամանակից շուտ դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն:

32 տուրից հետո առաջին տեղն ապահոված «Բավարիան» ունի 84 միավոր, երկրորդ տեղում «Բորուսիան» է (65), երրորդում` «Շալկեն» (58):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ