RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1852, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 32

2 ՄԻԼԻՈՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

Հ. Ծ.

Գլենդեյլից հրատարակության խնդրանքով խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Prime Healthcare Management, Inc.» (PHM) միավորումը, որ «Prime Healthcare Services» կազմակերպության մաս է կազմում եւ Մ. Նահանգներում հիվադանոցներ տնօրինող ամենամեծ ընկերություններից մեկն է, «Միացյալ հայկական ֆոնդի» համագործակցությամբ 2 միլիոն դոլարի արժողությամբ բժշկական սարքավորումներ (ներառյալ հիվանդանոցային անկողիններ, հիվանդների վիճակահսկիչներ, սննդային ներարկիչներ, գործիքներ եւ այլ պարագաներ) է նվիրել Հայաստանում եւ Արցախում գործող հիվանդանոցներին:

«Այս նպաստը առաջինն է մի շարք նվիրատվությունների, որոնց ընդհանուր գումարը հասնելու է 5 միլիոն դոլարի», հայտնել է այդ առթիվ PHM միավորման հիվանդանոցային գործառնությունների նախագահ Մայքլ Սարյանը, ավելացնելով. «Ուրախ ենք, որ կարելիությունը ընձեռվեց կենսական կարեւորության բժշկական այս պիտույքները նվիրելու Հայաստանին եւ Արցախին»:

Ըստ հաղորդագրության PHM-ն հիվանդանոցների տնօրիման մրցանակակիր ընկերություն է, որ Ամերիկայի տարածքում գործարկում է 26 հիվանդանոցներ, իսկ «Միացյալ Հայկական ֆոնդը», որն ստանձնել է ապրանքների բաշխման պատասխանատվությունը, ստեղծվել է 1989-ին: Մինչ օրս ՄՀՖ-ն Հայաստան եւ Արցախ է փոխադրել 690 միլիոն դոլարի արժողությամբ մարդասիրական օգնություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ