Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական մեկնարկը, որով փաստորեն սկսվում է համազգային մեր կարողությունների, եռանդի ու նպատակասլացության ստուգատեսըՙ ազգային մեր տեսլականի իրականացման ճանապարհին, որը խոստանում է դեռ երկար լինել:
Ըստ գերմանական լրատվամիջոցների, որոնք հղում են անում Աստանայից ստացված Ռոյթերզ, dpa, AP գործակալությունների տեղեկություններին, Եվրասիական Միությանն անդամակցելու նպատակ ունեցող պետությունները ցանկություն ունեն հակակշռել ԵՄ-ին: Եվ հառնում է գլխավոր հարցըՙ Ռուսաստանի նախագահ Պուտինը ՄՄ հիմնումով ցանկություն ունի՞ ԽՍՀՄ-ը վերակենդանացնել, այսինքնՙ նոր-հին կայսրությունը: Իր կողքին երկու ավտորիտարներ ենՙ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ...
Աստանա մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրասիական տնտեսական միության, այսպես կոչված` հիմնադիր խորհրդի նիստին, որտեղ պայմանագիր է ստորագրվել այդ միության ստեղծման վերաբերյալ, չի մասնակցել: Հետեւաբար Հայաստանը այդ միության հիմնադիրներից մեկը չէ, ու երբ հայտնվի այդ միությունում, ապա պարտավորվելու է առաջնորդվել նախագահներ` Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի` երկար բանակցված ու փոխզիջումային պայմանագրի ...
Քաղաքական դաշտն անցնում է ցանցային-հորիզոնական կառավարման մոդելի, երբ դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները, ժամանակի թելադրանքը նվազեցնում է անհատի, նույնիսկ` ամենավառ անհատի դերը եւ մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը: Սա ասում էր Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 15-րդ համագումարում հնչած իր ելույթում` նշելով, որ Հակաստանի յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսեւորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհն է ...
Երեկ, մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, իսկ ինքըՙ կազմակերպությունն իր աշխատանքը կսկսի 2015թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ն պետք է դառնա Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի տնտեսական ինտեգրման նոր ձեւաչափ, որն արդեն այսօր ունի ընդհանուր մաքսային տարածք եւ գումարային առումով ապահովում է ԱՊՀ համախառն ներքին արդյունքի ...
Եվրոխորհրդարանի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները վկայում են, որ այնտեղ մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը զգալի կորուստ է ունեցել: Կուսակցությունը խորհրդարանի նոր կազմում (751 տեղ) կունենա 212 տեղՙ 2009 թ. իր ունեցած 274-ի դիմաց:
Խոսելով Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրությունների մասին` Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը հարգում է իր ժողովրդի կամքը` «Ուկրաինայի համար այս դժվարին պահին` ընտրություն կատարելու»: Այսպիսով Յանուկովիչը լեգիտիմացրել է նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոյին, նախագահական ընտրություններն առհասարակ: Սա նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս չի կարող օգտագործել, ...
Լրտեսման համաշխարհային ցանց ստեղծած գերտերությանՙ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պնդում է, թե ֆրանսիացիները չինացիներից հետո ամենից «ընդունակ» են արդյունաբերական լրտեսության բնագավառում:
«Մորնինգսթարը կարտաքսվի Ադրբեջանից» սենսացիոն վերնագրով հրապարակում է արել virtualaz.org-ը եւ ավելացրել, որ «դա տեղի կունենա օգոստոսին, դեսպանը Վաշինգտոն կվերադառնա առաջադրանքը չկատարած»: Ի՞նչ «առաջադրանքի» մասին է խոսքը` լրատվամիջոցը հստակ չի ձեւակերպել, միայն ակնարկել է, որ «Մորնինգսթարը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հովանավորյալն էր»:
Ընդամենը 10 ամիս է մեզ բաժանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. ստեղծված պետական հանձնաժողովը անցած 3 տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել Ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացների ակտիվացման ուղղությամբ:
Հայ-հրեական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն եւ արտահայտվում են տարբեր ոլորտներում: Երկու ժողովուրդներին կապող հիմնական օղակը զանգվածային սպանության զոհ դառնալն է: Էթնիկական զտումների եւ բնաջնջման ենթարկված լինելու սարսափները կրելով նրանք շատ ավելի լավ են հասկանում միմյանց, քան այլ խմբավորումնր:
Մայիսի 23-ին «ԱԶԳ» օրաթերթը հրապարակեց Հակոբ Ավետիքյանի «Կոմունիստ հայը» խմբագրականը: Անկեղծ խոստովանեմ, որ ես շատ տպավորված եմ այդ նյութով եւ համարում եմ դա լրագրողական գլուխգործոցՙ սեփական եւ ոչ սեփական ասած-չասածով այդքան շերտեր մերկացնել եւ ստիպել մտածել... Զարմանալի է: Շնորհակալություն հեղինակին:
Ի՞նչ են անում մարդիկ, երբ նրանց եկամուտներն ավելանում են: Առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալուց հետո, սկսում են մտածել թանկարժեք գնումների կամ ստացվող գումարից հավելյալ եկամուտ ստանալու մասին: Ամենաթանկարժեք գնումն անշարժ գույքն է, ապա ավտոմեքենան, իսկ խնայողություններից եկամուտ ստանալու ամենահեշտ եւ առանց ռիսկի ճանապարհը բանկային ավանդ ձեւակերպելն է` տարեկան մինչեւ 15 տոկոս ...
Հայաստանի հյուսիսարեւելյան վահանը` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Երեւանից 128 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ունի հերոսական պատմություն: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը տեղաբնակներին ստիպում է միշտ սթափ լինել եւ հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցեց Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական եւ կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային ...
Հայոց անկախության վերահաստատումը ծանր ու դժվարին եղավ: 88-ի ավերիչ երկրաշարժն ու Ղարաբաղյան հարցի աննախադեպ պոռթկումը, երկրում հանգեցրին յուրատեսակ քաոսի: Ստեղծվել էր անկառավարելի վիճակ:
Երեկ Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինըՙ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաեւ ուրվագծելու համագործակցության նոր եզրեր:
Իմ լրագրողական պրակտիկայում հաճախ չեն եղել դեպքերը, երբ հերթական հրապարակման հերոս եմ ընտրել զուտ անձնական գործով ինձ հանդիպած մարդուն: Այս դեպքը այդ եզակիներից էր:
Բեռլինի «Թրեշեր» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան. 3000 տարվա մշակույթ արեւելքի եւ արեւմուտքի միջեւ» անունը կրող ճամփորդական ուղեցույց, որը Յասմինե Դում-Թրագութի կազմած գրքի արդիական ու ընդլայնված վերահրատարակությունն է եւ նպատակ է հետապնդում ճանապարհորդների համար այդ «արտասովոր» երկիրը բացահայտելու, իրազեկում է touristiklounge պորտալը:
Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Ֆրանցիսկո) գիտնականները հրապարակել են հետազոտություն, որտեղ հիմնավորել են, որ ծխելը թողնելու նպատակով էլեկտրոնային սիգարետների օգտագործումը անիմաստ է: Հեղինակները իրենց տեսությունը ամփոփ գծերով լույս են ընծայել Circulation հանդեսում: