RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1863, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԾԽԵԼԸ ԹՈՂՆԵԼՈՒՆ

Պ. Ք

Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Ֆրանցիսկո) գիտնականները հրապարակել են հետազոտություն, որտեղ հիմնավորել են, որ ծխելը թողնելու նպատակով էլեկտրոնային սիգարետների օգտագործումը անիմաստ է: Հեղինակները իրենց տեսությունը ամփոփ գծերով լույս են ընծայել Circulation հանդեսում:

Գիտնականների աշխատանքի արդյունքների համաձայն, էլեկտրոնային սիգարետ արտադրողների այն պնդումները, թե այն իբր կարող է նպաստել ծխելը թողնելուն, չեն համապատասխանում իրականությանը: Հետազոտողները եզրակացրել են, որ ծխախոտի նմանակիչների օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ծխելը թողնելու հնարավորությունները, իսկ դրանց «անվտանգ ջրագոլորշին» միայն աղտոտում է հարկաբաժինների օդը:

Էլեկտրոնային սիգարետները, բացի նիկոտինից, օդում արտազատում են նաեւ բազմապիսի թույներ, որոնք հատկապես վնասակար են շրջապատի մարդկանց համար: Չնայած դրան, հետազոտողները նշում են սովորական սիգարետների համեմատությամբ էլեկտրոնայինների վնասակար արտանետումների ավելի ցածր մակարդակը: Բացի դրանից, վերջիններիս օգտագործման երկարաժամկետ հետեւանքները մնում են անհայտ:

Հեղինակներն իրենց տեսության մեջ ամփոփել են էլեկտորնային սիգարետների թեմային եւ հարակից բնագավառներին վերաբերող 84 գիտական աշխատանքների արդյունքները: Նրանք ընդհանուր առմամբ վերլուծել են հինգ զանգվածային հետազոտությունների տվյալներՙ պարզելով, որ սիգարետի փոխարինիչների օգտագործումը ծխելուց իսպառ հրաժարվելու համեմատությամբ 1/3-ով նվազեցնում է ծխելը թողնելու հնարավորությունները:

Էլեկտրոնային սիգարետների բաղադրության մեջ սովորաբար մտնում է աերոզոլ, որը պարունակում է նիկոտին, գլիցերին եւ բուրավետ նյութ: Արտադրողները խորհուրդ են տալիս էլեկտրոնային գլանակների միջոցով շրջանցել հասարակական վայրերում ծխելու արգելքը: Նման գլանակները հատկապես տարածված են ամերիկյան երիտասարդության շրջանում: Գիտնականների ամփոփիչ հետազոտությունը հասարակայնությանը կոչ է անում հրաժարվել ծխախոտի էլեկտրոնային նմանակիչներից եւ մշակել ծխելը թողնելու նոր եղանակներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ