ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՑԱՆՑՈՒՄ ԶԱՆԳԵՐՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայության թեժ գծի 112 եւ 911 հեռախոսահամարներին կատարված զանգերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցի ծածկույթի սահմաններում անվճար են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ թե՛ ՀՀ այլ բջջային օպերատորների բաժանորդների համար: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |