Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելիս պատմաբաններն ու իրավաբանները սովորաբար մոռանում են Եղեռնից վերապրածներին: Նրանց ուշադրությունը հիմնականում սեւեռված է զոհերի վրա, նրանց քանակը, տարիքն ու սեռը, բնակության վայրն ու սպանության հանգամանքներն են ուսումնասիրության նյութը, մինչդեռ վերապրածների մասին խոսում են ընդհանրացված թվերով ու փաստերով միայն: Թերեւս բացառություն են կազմում այն գիտնականները, որոնք անդրադառնում են ...
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրությամբ` երեկ, մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված Արցախի դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում մեր դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը հակառակորդին փախուստի են մատնել, ապա հետեւելով` ոչնչացրել ողջ ...
Այս շաբաթ Հայաստանը անցկացրեց եվրոպական նշանի տակ, քանզի Երեւանում տեղի ունեցավ «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստը, եւ Հայաստանի խորհրդարանն ու լրատվամիջոցները, կարելի է ասել, մի քանի օր եվրոպական օդ էին շնչում:
Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում մարտի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կազմակերպեցին եւ անցկացրեցին կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով:
Նազարյան նշանավոր գերդաստանի նահապետ, ազգային բարերար, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի երկարամյա նախագահ Կարպիս Նազարյանը վախճանվել է Բեյրութում 99 տարեկանում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ծնվել էր Այնթապում 1915-ի ապրիլի 24-ին: Ցեղասպանության հետեւանքով ընտանիքը տեղափոխվել է Հալեպ, որտեղ երիտասարդ տարիքում Կարպիսը աշխատել է իր հոր հետ, տեքստիլ արդյունաբերության բնագավառում: Բեյրութ հաստատվելուց ...
Բժշկական զբոսաշրջություն նշանակում է որոնել եւ գտնել հարմար եւ մատչելի բուժական գործընթացներ այլ երկրներում, եթե քո երկրում դրանք կամ բացակայում են, կամ էլ գոյություն ունեն, բայց շատ թանկ են: Մինչ այժմ ավանդական վայրեր էին համարվում Մեքսիկան, Կոլումբիան եւ Տաիլանդը: Վերջերս դրանց լրացնելու են եկել նաեւ Արեւելյան Եվրոպայի նորանկախ երկրները: Դրանք ...
Երեք ականավոր հայերՙ Ռուբեն Վարդանյանը, Վարդան Գրիգորյանը եւ Նուբար Աֆեյանը մարտի 10-ին Նյու Յորքում նախաձեռնել են «100 կյանք» նախագիծը, որը կարեւորելու եւ ճանաչելի է դարձնելու այն անհատների գործունեությունը, որոնք պայքարել են աշխարհը դրականորեն վերափոխելու համար: Նախագիծը այդ բարեգութ, խիզախ, նպատակասլաց եւ հանուն համոզմունքների ռիսկի ենթարկվելու պատրաստ մարդկանց հնարավորություն է ընձեռելու ...
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում հնչեղ ձեռնարկների պակաս չկա: Երեկ եւ առաջին օրը Երեւանում էին հավաքվել 34 երկրների ավելի քան 160 լրագրողներ, որոնք մասնակցում էին «Արարատի ստորոտում» մեդիա-ֆորումին: Այդ հզոր համաժողովի թեման Հայոց ցեղասպանությունն էր, եւ պետք է սպասել, որ այդքան երկրների մամուլում բավարար չափով ու բավարար որակի հրապարակումներ կլինեն ...
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին ղարաբաղյան հակամարտության միջազգայինՙ թերեւս ամենահայտնի փորձագետ, «Կառնեգի Էնդաումենտի» Ռուսաստան եւ Եվրասիա միջազգային խաղաղության ծրագրի ավագ գիտաշխատող, «Սեւ պարտեզ: Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով» եւ «Կովկաս: Ներածություն» գրքերի հեղինակ Թոմաս դը Վաալը լույս է ...
Պոտսդամում գործող Լեփսիուսի հիշատակի տանՙ Լեփսիուսհաուսի 2011-ից գիտական ղեկավար պատմաբան Ռոլֆ Հոսֆելդին հանդիպեցինք մարտի 1-3 Բեռլինումՙ իրենց եւ Գերմանիայի պատմության թանգարանի համատեղ կազմակերպած գիտաժողովին, որ կրում էր «Դարի ոճրագործության վկաները. գերմանական ռայխը եւ Հայոց ցեղասպանությունը» վերնագիրը: «Նեմեսիս» գործողությունը» (2005), «Յոհաննես Լեփսիուսՙ գերմանացի մի բացառություն» (2013), գրքերի հեղինակին առիթ կար շնորհավորելուՙ ...
Հայ ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Այդ ժամանակամիջոցում ծավալված պայքարի արդյունքում տարբեր երկրների խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւեր, որոնք չափազանց կարեւոր են, քանզի դրանցով սկզբունքային գնահատական է տրվել կատարվածին, այն որակելով իբրեւ Ցեղասպանություն: Սակայն, ...
Արեւմտագերմանական ռադիոյի մշակութային ալիքըՙ WDR 3 -ը մարտի 24-ից 29 - ը անդրադառնալու է Հայաստանինՙ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով շեշտադրելով այն փաստը, որ 1, 5 միլիոն զոհերից բացի Աղետի հետեւանքով ընտանիքներ քայքայվեցին, սփռվեցին աշխարհով մեկ: Այսօր էլ արդիական հնչեղությունը չեն կորցնում անցյալ դարասկզբի թեմաներըՙ փախուստ, բռնի տեղահանում եւ իհարկեՙ ...
Մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է անոթային ստենտերի համար ԵՏՄ ներմուծման միասնական մաքսատուրքի ժամանակավոր նվազեցման հարցը եւ սահմանվել, որ անոթային ստենտերի ներմուծման միասնական մաքսատուրքը 5 %-ից նվազեցվում է 0-% եւ այս դրույքաչափը կգործի մինչեւ 2017 թվականի ապրիլի 19-ը: Ինչպես նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Կարինե ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ակտիվացնելով օրական 100 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթ տրամադրող ,Super BITե ծառայությունը, բաժանորդները կարող են վայելել անսահմանափակ ինտերնետի անսպառ հնարավորություններն` այժմ ավելի մատչելի գներով:
Ելույթ ունենալ Երեւանում մեկնարկած/արդեն ավարտված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մի բան պարզ է. ԼՂ խնդրի լուծման բանալին ոչ Փարիզում է, ոչ Վաշինգտոնում: Այն Ստեփանակերտում է, Բաքվում եւ Երեւանում»:
Երբ ջիհադիստները վերջերս Իրաքի Մոսուլ թանգարանում ոչնչացրին հուշարձաններն ու ցուցանմուշները, նրանք «Ալլահու Աքբար» (Աստված մեծ է) էին գոչում: Նույն հանգերգն էր լսվում, երբ «իսլամական պետության» ոճրագործները գլխատում էին իրենց արեւմտյան պատանդներին Սիրիայում:
Քանի որ Հայաստանում այս օրերին ըստ էության քաղաքական գործընթացներ եւ հետեւաբար` իրադարձություններ քիչ են կատարվում, կամ կատարվում են հասարակության աչքից ու ականջից հեռու, առաջարկում ենք մի մաքուր քաղաքական խաղ խաղալ: Դրա համար անհրաժեշտ է երկու բան` խաղալու ցանկություն եւ երեւակայության վառ արտահայտված զգացողություն: Եթե դուք երկուսն էլ ունեք, ուրեմն շարունակենք:
Անկեղծ ասածՙ ինձ համար օրվա լրահոսին ծանոթանալու լավագույն միջոցը վաղուց արդեն Ֆեյսբուք մտնելն է: Գուցե սա ամենաճիշտ միջոցը չէ, բայց` ամենաարդյունավետն եւ հարմարն է` հաստատ: Բանն այն է, որ Ֆեյսբուքում են գրեթե բոլոր` ինձ գոնե հետաքրքրող լրատվամիջոցները, եւ նրանց հետ «ընկերանալով» (ինչը տեղի է ունենում` առանց որեւէ խնդրի եւ բյուրոկրատական ...
Կառավարության երեկվա որոշմամբ, մայիսի 17-ին Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կանցկացվի տեղական հանրաքվեՙ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն, որպեսզի շրջակա համայնքները միավորվենՙ ստեղծելով մեկ կենտրոն: Հանրաքվեն կանցկացվի Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ ...
Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը դիմել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանինՙՙ Հայաստանի ծովային թանգարան ստեղծելու հարցով: Այդ մասին տեղեկանալով վարչապետի աշխատակազմից, ես իմ պարտքը համարեցի արտահայտել վերաբերմունքս այդ արդիական թեմայի հանդեպ: Առաջին հերթին հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Այաս» ակումբին առաջարկվել է մոտ ...
«Տպագիր մամուլն անփոխարինելի է իր բովանդակությամբ, մեծ հնարավորություններով եւ խորը վերլուծությամբ. այն յուրահատուկ դեր ու նշանակություն է ունեցել եւ ունի նաեւ այսօրՙ թվայնացման այս դարաշրջանում»,- «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի 50-ամյակին նվիրված միջոցառմանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը :
Այս տարվա մարտի 13-ը խիստ ուշագրավ ամսաթիվ էր: Բանն այն է, որ բացի «ուրբաթ 13» լինելուց, այդ օրը Մոսկվայի իր աշխատասենյակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւին: Ընդհանուր առմամբ` մաքուր աշխատանքային եւ անկարեւոր թվացող այս հանդիպումը, պարզվում է լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն է ունեցել. բանից ...
Այն պահին, երբ Եվրոմիության (ԵՄ) պաշտոնյաները տարբերակներ են մշակում «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի փոփոխման ուղղությամբ, երբ ԵՄ հետ ասոցիացումը հեղաշրջումների եւ արյունահեղության պատճառ է դառնում Ուկրաինայում, երբ ԵՄ անդամակցության ձգտող երկրները փորձում են ամեն կերպ ապացուցել, որ ջանք չեն խնայում իրենց առաջադրված բոլոր պահանջնեը կատարելու համար, ԵՄ ներսում տեղի են ունենում ...
Արեւելյան գործընկերության եւ ընդհանրապես Ռուսաստանի ներգրավվածությամբ նախկինում պատմություն անցած երկրների պարագայում Եվրոմիությունը փաստացի, թեեւ ուշացումով, մարտի սկզբին որոշեց ու հայտարարեց, որ վերանայում է Հարեւանության քաղաքականությունը: Եվ վերանայումը հիմնականում հենց առնչվում է Ռուսաստանին ու ռուսական գործոնին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ԵՄ հարեւաններին:
Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, վերջերս ավելի ու ավելի շատ ինքնուրույնություն է դրսեւորում արտաքին քաղաքականության ուղղությունների ընտրության եւ ռազմավարական գործընկերների որոշման հարցերումՙ հարուցելով դաշինքի եւ ԱՄՆ-ի ղեկավարության մտահոգությունը: Արեւմուտքի երկրներին ամենից շատ վախեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության մերձեցումը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:
Վերջին տեղեկությունների համաձայն, Չինաստանը Գերմանիային դուրս է մղել զենք արտահանող երկրների առաջին եռյակից եւ այժմ ինքն է զբաղեցնում 3-րդ տեղը: Այդ մասին հաղորդում է «Ֆիգարո» թերթը, վկայակոչելով Ստոկհոլմում գործող Խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները: