Հայաստանում քաղաքագետների ու փորձագետների պակաս չի զգացվում. յուրաքանչյուր երկրորդ ասպիրանտն ու թեկնածուն քաղաքագետ է հռչակվում մեր չտես հեռուստալրագրողների ու մամուլի ակումբների կողմից: Բայց քաղաքագիտական առնվազն մեկ մասնագիտություն կա, որով ոչ ոք չի զբաղվում, կամ, գոնե, հրապարակի վրա չի երեւում. իրանագիտությունն է դա, ժամանակակից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական ու սոցիալական ...
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցած վերջին կարեւոր իրադարձությունը` մարտի 3-ին եվրոպական ամենամեծ քաղաքական կառույցի` Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին իսկապես աննախադեպ փաստաթուղթ է, որը կարելի է հայ քաղաքական ուժերի հաջողությունն անվանել (ՀՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» կուսակցությունների միասնական ջանքերի արդյունք-նախագիծ): Քաղաքական թոհուբոհի մեջ այն մի տեսակ լավ ...
Հայաստանում ոչ միայն քաղաքական, այլեւ քրեական «ռազբորկաներ» են: Ընդ որում, համադրելով տարբեր տեղեկությունները, կարելի է եզրակացնել, որ երկրորդը կապ ունի առաջինի հետ` քաղաքական տեղաշարժերը հայտածվում են քրեական տարրերի գործողություններում, քանի որ Հայաստանում, ըստ ամենայնի, քրեական տարրերը շատ բան են որոշում, ընդհուպ առանձին իշխանավորների իշխանության ներդրումը մեր կյանքի տարբեր ոլորտներում: Երբ ...
Ինչպես արդեն հաղորդել էինք, մարտի 1-3-ը Բեռլինի պատմության թանգարանում, հիշյալ հաստատության եւ Պոտսդամում գտնվող Լեփսիուսի հիշատակի տան կազմակերպությամբ տեղի ունեցավ «Դարի ոճրագործության վկաները. գերմանական ռայխը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովՙ հրավիրյալ 23 բանախոսների լուրջ, առանձին հարցերի վերաբերյալ նոր մանրամասներ պարունակող զեկուցումներով: Ներկա գիտական հանրության մի ...
Տաքսի ծառայությունների ոլորտում վերջին 6-7 տարում կառավարությունն անընդհատ ինչ-որ քայլեր է անում, կաշվից դուրս գալիս անհատ տաքսիստներին սիրաշահելու համար, բացարձակապես արհամարհելով դրանցից օգտվողների դժգոհություններն ու շահերը, բայց տաքսիսիտները ոչ միայն դրանով չեն բավարարվում, այլեւ շարունակում են պարբերաբար բողոքի գործողություններ անցկացնել: Այս օրերին Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում անհատ տաքսիստները նման գործողություններ ...
2015 թ. մարտի 4-ից մինչեւ ապրիլի 16-ը Միացյալ Արաբական Էմիրություններում, Եգիպտոսում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Իրանում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Հոնգ Կոնգում, Հորդանանում, Ճապոնիայում, Մակաոյում, Շրի Լանկայում, Չինաստանում, Սինգապուրում եւ Ֆիլիպիններում* ռոումինգում գտնվելիս մուտքային զանգերի եւ դեպի Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե:
2015 թ. մարտի 4-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ», «ՄՏՍ կոնեկտ LTE», «ՄՏՍ պլանշետ», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12, 18 կամ 24 բաժանորդագրվելու դեպքում սակագնային պլանի բաժանորդներն առաջին ամսվա ընթացքում անսահմանափակ ինտերնետից օգտվում են անվճար:
Երբ ես տեղեկացա, որ միջազգային Amnesty International կազմակերպության կողմից ադրբեջանական իշխանությունները ճանաչվել են Եվրոպայում ամենաշատ բռնաճնշումներ կատարողներից մեկը, մի հարց առաջացավ` հայտնե՞լ այս լուրը ընթերցողներին, թե՞ ոչ: Եւ եթե այո, ապա ինչո՞ւ, կամ եթե ոչ, ապա ինչո՞ւ: Միանգամից հարմար տեղավորվելով տեղեկատվական պատերազմ մղող քաջարի մարտիկների հարմարավետ բազմոցին` որոշեցի, որ այս ...
Յուրաքանչյուր շաբաթ առնվազն մի քանի անգամ հաղորդագրություն է տարածվում, որ սահմանին ու շփման գծում զինադադարի խախտումներ են եղել, որ դիվերսիոն փորձեր են արվել ու զինծառայողներ զոհվել: Այս տարվա առաջին իսկ օրերից սկսած ադրբեջանական կողմից սադրանքները չեն դադարում, եւ ակնհայտորեն ավելի տեւական ու կարեւոր հարց է լուծվում, քան զուտ դեկլարատիվ ռազմատենչ ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Բարաք Օբամային մեղադրել է այն բանում, թե նրանք չեն ուզում կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին հաղորդում է Haberler կայքէջը:
Մարտի երկրորդ շաբաթը բավականին հագեցած կլինի Չեխիայում Հայոց ցեղասպանության միջոցառումների անցկացման առումով: Նախ, մարտի 9-ին Չեխիայի Երաժշտության թանգարանի մեծ սրահում կբացվի «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Ազգային ժողովը, Չեխիայի խորհրդարանի Միջնորդությունների կոմիտեն, Երեւանի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Ցուցահանդեսում ամփոփված են 1890-ական թվականների ...
Մարտի 6-7-ը Հաագայի գլոբալ արդարության ինստիտուտում կկայանա գիտաժողովՙ «Հայոց ցեղասպանության 100-ամյա ժառանգությունը» վերնագրով: Մասնակցելու են միջազգային փորձագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, քաղաքագետներ, հասարակագետներ, մարդաբաններ, գրականության, կրթության, մեդիա ոլորտի մասնագետներ: Մասնակիցների թվում են Ջեֆրի Ռոբերտսոնը, Ալեքսիս Դեմիրճյանը (Alexis Demirdjian):
Փետրվարի 25-ին, Եռաբլուրում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Երկրապահ կամավորականների վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը Զորավարին հետմահու պարգեւատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Յուրաքանչյուր լրատվամիջոցի համար հատուկ նշանակություն ունի իր լսարանի հետ փոխադարձ կապը: Դա թույլ է տալիս պատկերացում կազմել հրապարակումների վերաբերյալ հանրության մոտեցումների եւ նրանում տիրող տրամադրությունների մասին: «Ազգը» մշտապես կարեւորել է իր ընթերցողների հետ կապը, ծանոթացել նրանց տեսակետներին` ինչպես դրվատող, այնպես էլ քննադատող, ի գիտություն ընդունել արված դիտողությունները:
Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու կարեւոր առավելություն ունի: Նախՙ նա այդքան հարուստ չէ, որքան Հայաստանի ամենաբարգավաճ մարդը, ինչը միշտ առավելություն է, համենայն դեպս` գլխացավանքի բացակայություն, ապա եւ Տեր-Պետրոսյանը կարող է խոսել, անգամ երբ ըստ էության ասելիք չունի: Գաղտնիքն այն է, որ միշտ լինում են մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի կա՛մ ...
Դեռ չհաղթահարած 2008-2010թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, հայտնվեցինք մի նոր ճգնաժամի մեջ: Մեծ Եվրասիայում այստեղ-այնտեղ քաղաքական ու քաղաքակրթական բախումներ են տեղի ունենում: Սա հիմք է տվել տարբեր քաղաքական խոշոր գործիչների եզրակացնելու, որ մենք կանգնած ենք դարակազմիկ փոփոխությունների սեմին: Այդ փոփոխությունները շատ ցավոտ ու ժողովուրդների համար դժվարին պայմաններում են տեղի ունենում, ...
Բորիս Նեմցովի սպանության մեջ ռուսաստանյան ընդդիմությունը, բնականաբար, առաջին հերթին մեղադրեց նախագահ Վլադիմիր Պուտինին, նոր հետոՙ ռուս նացիոնալիստներին, այս դեպքում հաշվի առնելով նաեւ սպանվածի ազգային պատկանելությունը: Վերջիններս արհամարհանքով հերքեցին իրենց ուղղված մեղադրանքները, նշելով, որ Նեմցովն այն մասշտաբի քաղաքագետը չէր, որ հետաքրքրեր իրենց:
Կառավարությունում երեկ հաստատված «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագրի համաձայն, ՓՄՁ-ների աջակցության միջոցառումների գերակշիռ մասըՙ շուրջ 90 տոկոսը, ուղղվելու է մարզերին, առավելապես սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերին: Աջակցություն կցուցաբերվի սկսնակ եւ գործող փոքր եւ միջին ձեռնարկատերերին: Ակնկալվում է, որ կավելանա փոքր եւ միջին ձեռնարկությունների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին ...
Կարելի է դիմակայել բազմաթիվ փորձությունների, բայց բռնկվել միայն այն բանի պատճառով, որ թեյը բավականաչափ քաղցր չէ: Հետո, իհարկե, թեյի քաղցրության մակարդակի պատճառով բռնկվողներին կմեղադրեն «ստից բանից» մեծ պատմություն սարքելու մեջ, չի բառացվում, որ անգամ կալանավորեն, օրինակՙ բռնկման արդյունքում սեղանի վրա դրված կավե թեյնիկը անփութորեն ջարդելու մեջ, որը ուրիշի գույքն էր: ...
Աբխազական երկաթուղու վերագործարկումը ավելի ու ավելի հաճախ է հայտնվում այն թեմաների շարքում, որոնք որեւէ կոնկրետ պահի նպատակահարմարությունից ելնելով մեջտեղ են բերվում, քանի որ վերագործարկման հավանականությունը մոտ է զրոյին, քանի դեռ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում չեն փոխվել մի շարք այլ գործոններ: Ամեն դեպքում, այս հարցում դիրքորոշումների տարբերությունները երբեմն արտառոց բնույթ են ստանում, հատկապես ...
Եգիպտոսի դատարանը Գազայի հատվածում իշխող պաղեստինյան «Համաս» շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ «Համասի» ղեկավարությունը դատավճիռը համարում է «ցնցող եւ վտանգավոր»: Շարժման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դատավճիռն «ուղղված է պաղեստինցի ժողովրդի եւ դիմադրության խմբավորման դեմ»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտի 3-ին Վաշինգտոնում կոնգրեսականներին եւ սենատորներին հորդորել է մերժել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնությունը, որի շուրջ նախագահ Օբամայի վարչակազմը ներկայումս բանակցում է Ժնեւում։ «Դա վատ համաձայնություն է.... Այն ոչ թե կբարելավի Իրանին, այլ ընդհակառակը... Այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ լավ համաձայնագիրը», հայտարարել է Նաթանյահուն, ...
Բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտել են այսպես կոչված «Ջիհադիստ Ջոնի» իսկական անունը։ Այդ բրիտանացին տեսախցիկների առջեւ հաշվեհարդար է տեսնում «Իսլամական պետություն» խմբավորման գերիների նկատմամբ։ Իսլամիստ դահիճը Լոնդոնի 27-ամյա բնակիչ Մոհամմեդ Էմվազին է։ Հատուկ ծառայությունների համար նա մնում է անորսալի եւ հավանաբար նախապատրաստում է նոր զանգվածային սպանություններ։
Գերմանական «Focus» հանդեսի էջերում Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության (DGAP) Արեւելյան Եվրոպայի երկրների փորձագետ Շտեֆան Մայստերը Կիեւին կոչ է անում հրաժարվել Դոնբասից։ «Այդ տարածքն ամեն դեպքում կորսված է, մասնավորապեսՙ տեսանելի ապագայում։ Ուստի, երկրի մնացյալ մասը փրկելու եւ Եվրոպայի իրադրությունը կայունացնելու համար Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են միառժամանակ հրաժարվել այդ տարածքից», կարծում է ...
«Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սեփական ռազմավարություն իրականացնող ուժեղ առաջնորդ չէ, բազմաթիվ կարեւոր հարցերում նա ստիպված է հետեւել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կարծիքին», հայտարարել է ամերիկացի հայտնի պատմաբան, ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի մասնագետ Սթիվեն Քոենը գրող եւ ռադիոհաղորդավար Ջոն Բատչելորի ծրագրի եթերում։
«Բլումբերգ» գործակալության վերլուծաբանները կազմել են այն 15 երկրների ցանկը, որոնց տնտեսության համար 2015 թվականը հատկապես ծանր է լինելու։ «Սեւ ցուցակի» առաջին հնգյակում են Վենեսուելան, Արգենտինան, ՀԱՀ-ը, Ուկրաինան եւ Հունաստանը։ Հաջորդ տեղերը զբաղեցնում են Իսպանիան, Ռուսաստանը, Խորվաթիան, Թուրքիան, Պորտուգալիան, Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Սլովակիան, Ինդոնեզիան։
Թուրքիայի հայոց պատրիարքարանը Ստամբուլի առաջին ատյանի թիվ 22 քաղաքացիական դատարանում «Հովակիմ 1461» անվան տակ պաշտոնապես գրանցել է նոր մի հիմնադրամ, որը իրավունք է տալիս պատրիարքարանին գործելու որպես իրավական անձ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը։
Գիտության վերջին նվաճումների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ, էթնիկական հանրույթ ունի իր կոդը, որը հիմքն է նրա յուրքակերպ ինքնության: Միեւնույն ժամանակ հստակեցվել է, որ այդ ինքնության ամբողջականությունը անմիջական արդյունք է տվյալ էթնոսի սոցիալ-տնտեսական, տարածքային ու պատմաաշխարհագրական, բարոյահոգեբանական, մշակութային, իրավական եւ մի շարք այլ գործոնների հզոր ազդեցության: Անկասկած, անչափ ...
Երբ «Քրիսչն Սայընս Մոնիտորի» («Christian Science Monitor») կամ «Նյուզուիքի» («Newsweek») նման ազդեցիկ պարբերականներ որոշեցին հրաժարվել տպագիր հրատարակությունից եւ շարունակել գոյատեւել միայն առ-ցանց (օնլայն) տարբերակով, շատերն սկսեցին տպագիր մամուլի մահախոսականը գրել: Բայց երբ «Նյու Յորք Թայմսը» թողարկեց իր ավելի քան 200 էջ պարունակող շաբաթաթերթի ընդգրկուն (գլոբալ) համարը, մարդիկ հիշեցին Մարկ Տվենի ...
Ամերիկայում մի երիտասարդ կին է մահանում 2023 թվին հալյուցինացիա առաջացնող թմրադեղի օգտագործումից, փիլիսոփայության գծով դոկտորի աստիճան ունեցող մի լրագրող հետազոտում է գործը: Կասկածվում է հայտնի ավետարանչական մի գործիչ: Ավետարանչական պահպանողական առաջնորդներ դեմ են Ամերիկայի վրա հզոր Չինաստանի ունեցած տնտեսական ազդեցությանը: Իսկ մոլեռանդ ծայրահեղականներ բռնություն են կիրառում կենսաբանական ուսումնասիրությունների կենտրոնների եւ ...
Թերեւս այս բոլորը համատեղ: Սակայն տարիներ շարունակ մենք քայլել ենք առաջՙ թուլացնելով սերունդների միջեւ կապը, անցյալում թողնելով ազգային շատ արժեքներ: Այսօր ազգային երգն ու պարը միտում ունեն դառնալ գրաբարի նման մի բանՙ այն մերն է, բայց քչերն են տիրապետում դրան: