RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015



Տեղադրվել է` 2015-03-05 23:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1470, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՔԱՂՑՐԸ ՊԱՀԵՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարելի է դիմակայել բազմաթիվ փորձությունների, բայց բռնկվել միայն այն բանի պատճառով, որ թեյը բավականաչափ քաղցր չէ: Հետո, իհարկե, թեյի քաղցրության մակարդակի պատճառով բռնկվողներին կմեղադրեն «ստից բանից» մեծ պատմություն սարքելու մեջ, չի բառացվում, որ անգամ կալանավորեն, օրինակՙ բռնկման արդյունքում սեղանի վրա դրված կավե թեյնիկը անփութորեն ջարդելու մեջ, որը ուրիշի գույքն էր: Այնպես որ շատ կարեւոր է ունենալ կամ ձեռք բերել որակներ, որոնց առկայությամբ մենք չենք բռնկվում ոչ մի պարագայում, ընդհանուր առմամբ կատարյալ հանգիստ ենք, անգամ դինջ, ինչը միայն լավ է. պետություն ենք չէ՞ կառուցում, իսկ սա անաղմուկ գործընթաց է, կարելի է ասել անգամ` անծպտուն: Ընդ որում, պետություն հո բոլո՞րս չենք կառուցում, կառուցողներ կան, նրանց անվանում են իրենց գործում մասնագետներ, որոնց ոչ մի պարագայում չպետք է խանգարել: Մեր գործը պետականաշինության մեջ, ուրեմն, ոչ թե ինչ-որ բան անելն է, կամ ասելը, այլ լռելը, քանի որ մեզանից յուրաքանչյուր խոսք եւ քայլ ընկալվում է որպես պետականաշինության խոչընդոտ, եւ հոդվածն, ինչպես ասում են, պատրաստ է:

Օրինակ, բոլորովին վերջես գյուղնախարար Սերգո Կարապետյանը գնացել էր Շիրակի մարզ, դե պարզ է` պետականաշինության գործով: Այցի շրջանակներում նա հանդիպել է շիրակցի որոշ ֆերմերների եւ գյուղացիների, որոնց մոտ էլ հենց ասել է` «Կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պետք է տաս»: Ըստ ինձ գյուղնախարարարի այս արտահայտությունից պետք չէ վիրավորվել, պատմութուն սարքել, բողոքել, պահանջել, որ նա ներողություն խնդրի, հատուկ այդ նպատակով ոչ թե Երեւան գալ, այլ խնդրել երեւանցի ընկերներին` միտինգ անել գյուղնախարարության շենքի դիմաց: Բայց ես լրիվ հասկանում եմ այն երեւանցիներին, ովքեր գյուղնախարարության շենքի դիմաց հավաքվել եւ պահանջում էին նախարարից` ներողություն խնդրել հայ աղջիկներից: Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են տեսնել, որ երկրում լինի մեկ պաշտոնյա, ով պատասխպան կտա իր ասածի, առավել եւսՙ արածի համար, եւ, այդ պատասխանը տա ժողովրդի պահանջով եւ հենց ժողովրդին: Կարտոֆիլի թեման այս առումով հրաշալի էր. նախ սա անկարեւոր, ապաքաղաքական մի իրադարձություն էր, այսինքն ընդունելով սեփական սխալը (ինչը ի պատիվ նախարար Կարապետյանից պետք է ասել, որ նախարարն արել է), Սերգո Կարապետյանին ոչ ոք գործից չէր հանելու: Այսինքն ներողություն խնդրել կարելի էր` եւ ոչ թե խոչընդոտելով պետականաշինությունը, այլ հենց դրա շրջանակներում: Չի կարելի վիրավորել պայքարող, պահանջող, բողոքող մարդուն, առավել եւսՙ երբ նման մարդիկ այնքան շատ են, որ նրանց հանգիստ կարելի է ժողովուրդ կոչել: Իրականում մեր ժողովուրդը բազմաթիվ փորձությունների է դիմակայել, բայց այ թեյում շաքարավազի ոչ բավականաչափ չափից բռնկվեց: Արդարացիորեն...

Ինչ-ինչ, բայց շաքարավազի մակարդակի որոշման մասնագետը հենց ժողովուրդն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ