RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015



Տեղադրվել է` 2015-03-05 23:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1404, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԿԱՀԻՐԵՆ «ՀԱՄԱՍԸ» ՃԱՆԱՉԵՑ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Պ. Ք.

Եգիպտոսի դատարանը Գազայի հատվածում իշխող պաղեստինյան «Համաս» շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ «Համասի» ղեկավարությունը դատավճիռը համարում է «ցնցող եւ վտանգավոր»: Շարժման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դատավճիռն «ուղղված է պաղեստինցի ժողովրդի եւ դիմադրության խմբավորման դեմ»:

«Համասի» ղեկավարությունը նաեւ կարծում է, որ եգիպտական դատարանի վճիռը չի ազդի շարժման վրա, քանի որ վերջինս «վայելում է պաղեստինցի ժողովրդի եւ ազգի առաջնորդների հարգանքը»:

Հունվարի վերջերին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկվել էր նաեւ «Համասի» մարտական թեւըՙ «Իզադդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, որի գործունեությունը Եգիպտոսում արգելվել էր դեռ 2014-ի մարտին:

«Համասը» Գազայի հատվածը կառավարում է 2007 թվականից: Համարվում է, որ «Համասը» Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության ճյուղավորումն է: Եվրոմիությունում «Համասը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում էր 2003 թվականից, բայց անցյալ տարեվերջին ԵՄ դատարանը շարժման անունը հանեց ցանկից: Ի տարբերություն Իսրայելի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան ահաբեկչական են համարում շարժման միայն ռազմական թեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ