Ի՞նչը դրդեց հանրապետության նախագահին հենց այս օրերին Ազգային ժողովից հետ կանչելու Հայաստան-Թուրքիա արձանագրությունները- Մ. Նահանգների ներկայացուցչուհու ժամանո՞ւմը, ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճի՞գը, ապագա կոալիցիայի ստեղծման գետին պատրաստելու ծրագի՞րը, ԼՂ հարցում պրոտոկոլների շահարկո՞ւմը Անկարայի կողմից, թե՞....
2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ երեկ կառավարությունը փոփոխություններ կատարեց, ապա հավանություն տվեց: Հիշեցնենք, որ խոսքը ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից հիդրոհամալիրի ձեռք բերման եւ ներդրումային ծրագրի իրականացման պայմանագրի մասին է, որի որոշ կետերի շուրջ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ էր համարել շարունակել ...
Անցած շաբաթ հասարակությանը համոզիչ ի ցույց դրվեց, թե ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ օլիգարխն արմատական ընդդիմություն դառնա: Ով կարող է գտնել առավել համոզիչ փաստարկ սրանց համեմատ, երբ հարկայինը մտնում է ընդդիմադիր օլիգարխի բիզնեսները ստուգելու` կանխատեսելի արդյունքով, ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքական հակառակորդներին` քրեական պատճառաբանություններով, մանդատը վայր դնելու սպառնալիք է ...
Ի տարբերություն օրաթերթի, առավելեւս օնլայն կայքի, շաբաթաթերթը մի առանձնահատկություն ունի: Եթե, օրինակ, այն հրատարակվում է ուրբաթ օրերին, ինչպես մեր թերթը, ապա որպես կանոն չես անդրադառնում, ենթադրենք, երկուշաբթի օրվա` մանր իրադարձություններին, որոնք կա՛մ անկարեւորությունից, կա՛մ պրիմիտիվությունից, մինչեւ ուրբաթ անհետաքրքիր եւ հնացած են դառնում, անցնում-գնում:
Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձություններն ու հայրենիքից ստացվող լուրերը ծայրաստիճան տագնապալի են, անհանգստացնող եւ մտահոգիչ: Այդ մեծ լարումն ու անհանգստությունը համակել է նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, նրանց, ովքեր ճակատագրի բերումով ապրելով օտար ափերումՙ հոգով ու սրտով հայրենիքի հետ են եւ սրտատրոփ հետեւում են Հայաստանում ընթացող ամենատարբեր զարգացումներին:
Քաղաքակիրթ աշխարհում հարկերից խուսափելը համարվում է ամենադատապարտելի հանցագործություններից մեկը, իսկ նման կերպ վարվող գործարարի կամ ընկերության վարկանիշը լրջորեն իջնում է` դրանից բխող բացասական հետեւանքներով: Հայաստանում թեեւ ավելի քան 10 տարի է, ինչ հարկային ծառայության կողմից հրապարակվում է խոշոր հարկատուների ցանկը, բայց վերոնշյալ մտածելակերպը մեզանում դեռեւս չի արմատավորվել: Այդուհանդերձ, խոշոր հարկատուների ...
Այն, որ իրեն համաշխարհային առաջատար հայտարարած եւ առանց միջազգային հանրության համաձայնության գործելու իրավունք վերապահող ԱՄՆ-ն ավելի ու ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է դառնում մնացած աշխարհի համար, կրկին հաստատվում է: Բացառություն չէր ուկրաինական մայդանում բլիթներ հյուրասիրող տիկնոջ` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում մարդասպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների մասին: ...
Ի՞նչ է ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ընդունված Հռչակագրից: Չէ որ առաջին,կամ ինչպես շատերն են վստահ` «միակ ընտրված» նախագահը նման` ազգային նշանակություն ունեցող հարցերը քննարկելու նպատակով ցանկություն է հայտնում հանդիպել գործող նախագահի հետ, այն էլ այն պարագայում, երբ ինքը լուրջ քաղաքական, եւ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական ...
Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը երեկ հաստատվեց կառավարությունում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս առնչությամբ նշեց, որ կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա եւ նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիպոթեքից եւ ձեռք բերել բնակարան:
Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Շրջանառության հարկի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Նախագծերով առաջարկվող կարգավորումները առնչվում են առեւտրական առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ձեռքբերումների փաստաթղթավորմանը: Հարցը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ անհրաժեշտ է քննարկել նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները, որոնք դեռեւս ...
2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ երեկ կառավարությունը փոփոխություններ կատարեց, ապա հավանություն տվեց: Հիշեցնենք, որ խոսքը ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից հիդրոհամալիրի ձեռք բերման եւ ներդրումային ծրագրի իրականացման պայմանագրի մասին է, որի որոշ կետերի շուրջ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ էր համարել շարունակել ...
Կառավարության երեկվա որոշմամբ մոտ 290 մլն դրամով կամ 35 տոկոսով կավելացվի գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, այս նպատակով հատկացվող ընդհանուր գումարը հասցնելով 1 մլրդ 163 մլն դրամի: Ինչպես հայտնեց հարցը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը , նախորդ տարվա տարբերակված 4 եւ 6 տոկոսի փոխարեն, երկրի բոլոր համայնքներում ...
Ուսման վարձի շեմի գինը հայաստանյան բուհերում կախված կլինի բուհերի մատուցած կրթության որակից: Կտարբերակվեն նաեւ մագիստրատուրայի եւ բակալավրիատի գները: Այս մասին երեկ ընդունված կառավարության որոշումը ներկայացնելուց հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը : Նա ավելացրեց, որ դա չի վերաբերի աշխարհի լավագույն 200 բուհերին, որպեսզի չնվազեցվի Հայաստանի ներդրումային ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը: Տարեսկզբից իրականացվող աշխատանքների շնորհիվ, ծրագրի արդյունքն սկսել են զգալ Կոտայքի մարզում եւ մայրաքաղաքի ծննդատներից մեկում: Ընթացքում է մյուս ծննդատների վերազինման գործընթացը:
«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու եւ արդար մրցակցության:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ տեղեկացվում էր, որ համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան: Ասացին ու այցելեցին, հերթական անգամ նախ հանդիպումներ ունեցան Բաքվում, ապա եկան Երեւան:
Մինչ Հայաստանում Կարապետյան եղբայրներն ու ՀՅԴ-ն, արյունահեղության հոտ առնելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրվածությունից, միջնորդում էին, որպեսզի հայաստանյան այդ երկու աշխարհացունց կուսակցությունները հաշտվեն, մինչ Գագիկ Ծառուկյանը տարածում էր իր հայտարարությունը, թե փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը չի կայանալու, քանի որ բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ, օրինական եւ քաղաքական ճանապարհով, եւ ...
Հայ-թուրքական հարաբերություններ ձեւավորելու, այդ հիմքով Հայոց ցեղասպանության ճանաչման գործըթնացի վրա բացասաբար ազդելու թուրքական նկրտումների առաջն առնելու ամենագործուն տարբերակը հայ-թուրքական արձանագրությունների անցնելիք ուղու կասեցումն էր, դրանք շրջանառությունից հանելը, ինչը փաստացի փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակով:
Անգլերենից թարգմանաբար եւ հատվածաբար ստորեւ ներկայացվող հոդվածի հեղինակն է քաղաքական մեկնաբան, ռազմագետ, հետախուզական եւ հակահետախուզական հարցերի մասնագետ Ջոն Շինդլերը: Նախկինում նա ազգային անվտանգության հարցերի շուրջ դասավանդել է Մ. Նահանգների ռազմածովային քոլեջում: Ներկայիս «XX Committee» բլոգի նախաձեռնողներից է: Հոդվածը այդ բլոգում հրապարակվելուց հետո լույս է տեսել «Business Insider»-ում:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդն ավարտեց տարածաշրջանային իր այցը` Ադրբեջանում, Վրաստանում, ապա նաեւ Հայաստանում, հանդիպելով ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ուկրաինական մայդանում բլիթներ բաժանող Նյուլանդը Հայաստան էր եկել` ի շարս այլ խնդիրների քննարկելու նաեւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ...
Անցյալ շաբաթավերջին լիբիացի ջիհադիստների կողմից 21 ղպտի քրիստոնյաների գլխատման տեսաերիզի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց եգիպտական F-16 ռազմօդանավերը պատժիչ գրոհներ ձեռնարկեցին «Իսլամական պետության» լիբիական մասնաճյուղի «ճամբարների, կուտակման վայրերի եւ զինապահեստների վրա»: Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում հրապարակված ականատեսների վկայությունների համաձայն, հարձակումների թիրախ է դարձել ջիհադիստների գլխավոր քաղաք Դերնան, որը գտնվում է ...
Փետրվարի 8-11-ը «Գելապ» հաստատության անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեպքերի պաշտոնական մեկնաբանությունն ազդել է հանրային կարծիքի վրա: Եթե 2014 թ. ամերիկացիները ոխերիմ թշնամի համարում էին ԿԺԴՀ-ին, ապա այժմ նրան փոխարինում է Ռուսաստանը:
Ռուսաստանցիները Եգիպտոսի որոշ խանութներում կարող են վճարել ռուբլով: Այդ մասին ռուսաստանցի լրագրողներին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչը:
Եվրոպայում մեծ քաղաքականության համապատկերին ֆրանսիական լրատվամիջոցները կարծես թե սկսեցին մոռանալ Մուխտար Աբլիազովի մասին, որը Լիոն-Կորբա բանտի «կենվորն» է: Այնինչ մի քանի առիթ կա հիշելու այդ ոչ այնքան սովորական բանտարկյալին:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գյանջումի Աբրահամյանն իր կյանքի հասուն տարիների բեղմնավոր գործունեությունն անմնացորդ նվիրաբերեց հայ լեզվաբանությանն ու դպրոցինՙ դառնալով այդ ազգապահպան ոլորտների ականավոր դեմքերից մեկը: Նրա էության մեջ բնականորեն զուգակցված էին մարդը, քաղաքացին, գիտնականը, մանկավարժըՙ այդ բառերի տարողունակ իմաստներով ու բովանդակությամբ: Նա արտակարգ համեստ ...
Գեւորգ Հակոբի Պարիսը ծնվել է (01.01.1901-17.10.1958) Վանում, արհեստավորի ընտանիքում: Մեծ եղեռնից մազապուրծ պատանին հայտնվել է Երեւանում եւ շունչ առել մանկատանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները. 2013» վիճակագրական-վերլուծական հատորը, որում առանձին բաժնով ներկայացված են Հայաստանի 15 բուհական գրադարանների 2013 թվականի վիճակագրական տվյալները:
«Ազգ»-ի խմբագրությունը խորազգաց ցավակցություններ է հայտնում Թաիլանդում ավտոմեքենայի արկածի զոհ, «Քարավան տուրս» ընկերության տնօրեն, նախկինում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի աշխատակից Աշոտ Շաբոյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին: Հոգեհանգիստը` այսօր, փետրվարի 20, ժամը 17:30-19:30, Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցում: Հուղարկավորությունը` վաղը, փետրվարի 21, ժ. 13:00-ին, նույն եկեղեցուց: