RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1379, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու եւ արդար մրցակցության:

Առաջնությունը կազմակերպել էր «Առավոտ» օրաթերթը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը եւ Գոհար Խանզրատյանը:

Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 լրատվամիջոցների 42 աշխատակից (23 տղամարդ եւ 19 կին):

Վեցերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Alcatel Pop C7 սմարթֆոններ: Սմարթֆոններ ստացան նաեւ գլխավոր մրցավարները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տեւականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին:

Տղամարդկանց եւ կանանց անհատական 5-րդ առաջնության հաղթողներ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ