«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 20-02-2015
| | Տեղադրվել է` 2015-02-20 19:09:28 (GMT +04:00) | Ընթերցված է` 1299, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10
| ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ Ա. Մ. Կառավարության երեկվա որոշմամբ մոտ 290 մլն դրամով կամ 35 տոկոսով կավելացվի գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, այս նպատակով հատկացվող ընդհանուր գումարը հասցնելով 1 մլրդ 163 մլն դրամի: Ինչպես հայտնեց հարցը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը , նախորդ տարվա տարբերակված 4 եւ 6 տոկոսի փոխարեն, երկրի բոլոր համայնքներում վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն 6 տոկոսով: Այսինքն, 14 տոկոսով բանկերից վարկ ձեռք բերող բոլոր գյուղացիների համար տոկոսադրույքը կլինի 8 տոկոս: | | | |
|
| |