RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015



Տեղադրվել է` 2015-03-05 23:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1752, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԸՍՏ ԷՐԴՈՂԱՆԻՙ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Հ. Ծ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Բարաք Օբամային մեղադրել է այն բանում, թե նրանք չեն ուզում կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին հաղորդում է Haberler կայքէջը:

«Ես քանիցս բարձրացրել եմ այդ թեման: Նրանք միայն խոսում են իրենց շահագրգռության մասին, բայց որեւէ արդյունք չկա», հայտարարել է Էրդողանը:

Թուրք նախագահը նշել է, որ եթե Վաշինգտոնն ու Մոսկվան ուզենային, ապա խնդիրն արագորեն լուծված կլիներ:

Էրդողանն ավելացրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Երեւանը չի ազատել Ադրբեջանի «գրավյալ տարածքները»:

1994 թ. Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը, Հայաստանը եւ չճանաչված ԼՂՀ-ն ստորագրեցին հրադադարի եռակողմ համաձայնագիր: Հակամարտության կարգավորմանը մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Մոսկվան, Վաշինգտոնը եւ Փարիզը: Ավելի վաղ Բաքուն փորձել էր նվաճել իրեն անկախ հռչակած Լեռնային Ղարաբաղ, բայց պարտություն էր կրել:

Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց 1993-ին: Հենց այդ ժամանակ էլ երկրները փակեցին սահմանը: Հակամարտության պատրվակ դարձավ 1915 թ. Մեծ եղեռնը ճանաչելու Երեւանի պահանջը: Պ. Ք.

«Խորտակված քաղաքակրթություն» գիտաժողով Ստամբուլումՙ նոյեմբերին

«Հրանտ Դինք» հիմնարկից ստացված շրջաբերականը տեղեկացնում է, որ «Խորտակված քաղաքակրթություն: Ոչ մահմեդականների հարստությունը Օսմանյան կայսրության վերջին եւ հանրապետական Թուրքիայի սկզբնական ժամանակաշրջանում» ընդհանուր խորագրի ներքո ակադեմիական մակարդակով գիտաժողով է նախատեսվում անցկացնել հառաջիկա նոյեմբերի 20-21-ին Բողազիչի համալսարանի «Ալբերտ Լոնգ» դահլիճում, կազմակերպությամբ «Հրանտ Դինք» հիմնարկի, «Բողազիչի», «Բիլգի» եւ «Սաբանջի» համալսարանների: Քննարկվելու են փոքրամասնություններին ոչնչացնելու եւ ամեն ինչ թուրքականացնելու միջոցով ոչ-մահմեդականների ունեցվածքին եւ հարստությանը տիրանալու քաղաքականության պատմությունը եւ դրա տնտեսական ու մշակութային հետեւանքները:

Զեկուցումները լինելու են թուրքերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով, յուրաքանչյուրը 20 րոպե տեւողությամբ:

Գիտաժողովն ամբողջությամբ լուսաբանվելու է ուղիղ, համալսարանի դահլիճից «Հրանտ Դինք» հիմնարկի «www.hrantdink.org» կայքում:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչեւ այս տարվա ապրիլի 30-ը իրենց զեկուցումների ամփոփ շարադրանքը (250 բառի սահմաններում) եւ ինքնակենսագրական տվյալները ուղարկեն հետեւյալ հասցեին.

«Hrant Dink Vakfi, Halaskargazi Cad. Sebat Apt. No: 74/1 34371 Osmanbey-Sisli-Istanbul» կամ«eminekolivar@hrantdink.org»:

Օտար մասնակիցների երթեւեկության եւ կեցության ծախսերը անհրաժեշտության դեպքում հոգալու են կազմակերպիչները: Ներկայացված զեկուցումները հետագայում հրատարակվելու են «Հրանտ Դինք» հիմնարկի աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ