RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1480, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍԻՐԻԱՑԻ ՑԱԻՆԱ ԷՐՀԱՅԻՄԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱՈՒՖ ՄԻՐԿԱԴԻՐՈՎԸ ՙ ՏԱՐՎԱ ԼՐԱԳՐՈՂ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Նոյեմբերի 17- ին Ստրասբուրգում «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությունը սիրիացի Զաինա Էրհայիմին (Zaina Erhaim) տարվա լրագրող պատվին է արժանացրել: 2015-ի մրցանակակիրների շարքում աչքի են ընկնում քաղաքացիական արիությամբ աչքի ընկնող լրագրողները, զանգվածային լրատվամիջոցները: 2013- ին արտասահմանում իր ապահով կյանքը թողնելով Էրհայիմը վճռել է վերադառնալ հայրենի Սիրիա եւ մոտ 100 լրագրող պատրաստել այնտեղ, ինչպես նաեւ նպաստել մի շարք անկախ թերթերի եւ ամսագրերի հրատարակմանը: «Սիրիացի լրագրողուհին փաստում է, որ Սիրիայում պատերազմը հնարավոր է այլընտրանքային հայացքով լուսաբանել», գնահատում է ԼԱՍ-ըՙ ընդգծելովՙ Զաինան վառ օրինակ է, թե ինչպես են լրագրողները վտանգավոր պայմաններում անկախության, մարդկային հեռանկարի համար անզիջում պայքարումՙ երբեւէ չնահանջելով:

Եթովպիացի բլոգգերների Zone 9 խմբին մրցանակ է տրվել անկախ լրատվությանը նվիրվածության համար, նրանք երկրում տիրող անարդար համակարգի լուսաբանման համար բանտում մեկ տարվա ազատազրկմամբ էին «պարգեւատրվել»:

Տարվա լրատվամիջոց անվանակարգում ժյուրին նախապատվություն է տվել թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթին, որ տաբու թեմաներ (քրդական հարց, Հայոց ցեղասպանության հիմնախնդիր) լուսաբանելու պատճառով բազմիցս հայտնվել է դատարանում, զրկվել ինտերնետից: Թերթը մայիսի վերջին լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել նաեւ, որում փաստվում է, թե թուրքական գաղտնի ծառայությունները մասնակցություն են ունեցել Սիրիայի իսլամիստներին զենք մատակարարելու հարցում, ինչը Էրդողանին ստիպել է թերթի եւ խմբագրի դեմ դատարան հայց ներկայացնել: Ապրիլի 24-ի համարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին թուրքական օրաթերթն իր առաջին էջը տրամադրել է հայերեն «Այլեւս երբեք» վերնագրին:

Տարվա լրագրող մրցանակի են արժանացել նաեւ այլ լրագրողներ, ինչպես Գերմանիայում հանրահայտ դարձած Մարկուս Բեքենդահլը, Անդրե Մայսթերըՙ netspolotik.org- ից, նաեւ Ռաուֆ Միրկադիրովըՙ Ադրբեջանից: Մեր հարեւան երկրի զանգվածային լրատվամիջոցներից Meydan TV-ն, Azerbaycan Saati-ն նույնպես մրցանակակիր են դարձել: Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից որեւէ անուն մեզ չհանդիպեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ