RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-31 17:54:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 6382, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱԶԱՏՎԻ ԱԱՀ-ԻՑ

Ա. Մ.

Հարկային եւ մաքսային բարեփոխումներին միտված երեք նախագիծ երեկ կառավարությունում երեկ ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Առաջին նախագծով, պարզեցվում են արտահանողներին (ավելացված արժեքի հարկի) ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը եւ կրճատվում ժամկետները:

Օրինագծերի երկրորդ փաթեթով ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների եւ հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, իսկ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի եւ գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարիՙ նախկին 5-20 տարի ժամկետի փոխարեն: Դա ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետըՙ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը: Երրորդ որոշմամբ կառավարությունը հաստատեց էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանցՙ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ մուտք գործելու կարգը: Այսինքն, դյուրացվում է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրմումը եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանցՙ տվյալ համակարգ մուտք գործելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 31-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ