Շաբաթասկզբին Եվրոպական գերագույն դատարանը որոշեց գործատուներին իրավունք տալ արգելելու իրենց աշխատակցուհիների հիջաբ կրելը: Ընդամենը մի փոքր քայլՙ զսպելու իրենց կրոնական պատկանելությունը ցուցադրելու, ընդհանուրին հակադրվելու որոշ մահմեդականների մոլուցքը: Ինչպես եւ սպասվում էր, դատարանի այդ որոշումը իսկույն արժանացավ համապատասխան շրջանակների բողոքին: Գլխավոր առարկությունըՙ հիջաբը «մշակութային» արժեք է...
Աղիքի ճողվածքի վիրահատությունից առաջացած բարդության հետեւանքով երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «հաց բերող» Արթուր Սարգսյանը, ով անցած ամռանն իր մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու հաց հացրել ոստիկանության Էրեբունու պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին: Կալանավայրում գտնվելու հետ անհամատեղելի նրա հիվանդությունները հաշվի չառնելով` նրա նկատմամբ երկրորդ անգամ խափանման միջոց կալանք ...
Ոչ մի ընտրություն չարժե նրան, որ մահակով դեռահաս պատանու ձեռք կոտրեն, դանակահարեն կամ կրակեն: Ես թքած ունեմ այնպիսի ընտրությունների վրա, որտեղ երեխա է հաշմվում: Հասկանո՞ւմ եք, իշխանության ձգտողներ: Ինչ բացատրություն էլ տաք` այս կողմից, թե այն կողմից, անընդունելի է, դա հավասար է ռազմական ուսումնարանի դիտավորյալ սպանությանը: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ...
«Բունդեսթագի պատգամավորներ Ուվե Ֆայլերը Uwe Feiler, Օլավ Գութթինգը (Olav Gutting), Հանս Միշելբախը (Hans Michelbach), Ֆիլիպ Մուրմաննը (Philipp Murmann) եւ Նորբերթ Շինդլերը (Norbert Schindler) Խոջալուի ցեղասպանության 25- ամյա տարելիցի առիթով հայտարարություն են հրապարակել», մարտի 14- ին ծանուցում է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակըՙ հղում անելով Եվրոպայում ադրբեջանական ընկերակցությանը (TEAS-The European Azerbaijan Society ):
ՀՀ Նախագահի մարտի 10-ի հրամանագրով քաղաքագիտության դոկտոր Վարդան Տողանյանը նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Կառուցման ընթացքի մէջ եղող շինութիւնները շրջապատող պաստառներուն վրայ «Աւելի բարեկարգ Երեւան» լոզունգը կ՛աւետէ մայրաքաղաքին տեսքը բարելաւելու միտումը, երբ տգեղ ու անբնակելի դարձած հին շէնք մը նորով կը փոխարինուի: Սակայն վերջերս նոր լոզունգ մը գրաւեց ուշադրութիւնս, բայց այս անգամ պատմական եւ ճարտարապետական արժէք ներկայացնող շէնքերը շրջապատող պաստառներուն վրայՙ «Պահպանենք հինը, կառուցենք ...
Արցախում «ջան» չկա: «Ջան», որպես ֆիզիկական մարմին, իհարկե, բոլորն ունեն, դրան գումարածՙ Արցախը պահող հպարտ ու անկախ ոգին: «Ջան» չկա որպես դիմելաձեւ, որ մենք առիթով ու անառիթ շռայլում ենք այստեղ:
Երեք ամսից ավելի տեւած նավթի միջազգային գների որոշակի աճից եւ կայունացումից հետո, մարտի 8-ից սկսած, դրանք սկսեցին իջնելՙ հասնելով անցած տարվա դեկտեմբերից հետո եղած ամենացածր մակարդակին: Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջեւ համաձայնություն ձեռք բերվեց նվազեցնելու նավթի արդյունահանումըՙ գների անկումը կասեցնելու, ապա բարձրացնելու նպատակով: Ձեռք բերված ...
2017-ի առաջինՙ հունվար ամսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 84 մլն դոլար կամ մոտ 22 մլն դոլարով ավելի նախորդ տարվա հունվարի համեմատ: Կենտրոնական բանկի հրապարակած այս տեղեկատվությունը արմատապես տարբերվում էր նախորդ երկու տարիներինՙ 2015-2016-ի ընթացքում դեպի Հայաստան դրամական փոխանցումների դինամիկայի մասին հրապարակումներից: Ընդ որում, աճել ...
Ղրիմի իրադարձություններից հետո Սեւծովյան տարածաշրջանը դարձել է ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության թեժ կետ: Ի պատասխան ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարությանըՙ ընդարձակելու իրենց ներկայությունը Սեւ ծովում, Վրաստանն ու Ուկրաինան շտապել են առաջարկներ ներկայացնել: Լրագրող Ջոշուա Կուսերայի հաղորդմամբ, Վրաստանի կառավարության աշխատակազմի հրամանատարներիցՙ Վլադիմիր Չիչիբայան նշել է, որ հնարավորություններից մեկը ուժեղացնելն է Վրաստանի ...
Հարցերն իրոք շատ են: Միայն Վայք քաղաքը մի հարյուր հարց ունիՙ մեկը մյուսից կարեւոր եւ անհապաղ լուծում պահանջող: Օրինակ վայքեցի փոքրիկ Արբակ Վարդանյանին արդեն տեւական ժամանակ հետաքրքրում է իր մասնավոր հարցը, որտե՞ղ պետք է ինքը սովորի, որպեսզի դառնա վարչապետ: Առաջ ուզում էր նախագահ դառնալ, բայց սահմանադրական փոփոխություններից հետո, երբ վարչապետն ...
Հայաստանի կանանց 80 տոկոսը համակրում է վարչապետ Կարեն Կարապետյանին: Դե էլ չասեմ, թե Հայաստանի կանանց 80 տոկոսը գալիք ընտրություններում ում է ընտրելու: Իմիջիայլոց, սա ոչ թե Ահարոն Ադիբեկյանն է պարզել, այլ Նոր Նորքում եւ Նորք Մարաշում նախընտրական հանդիպման ժամանակ մի կին (այդ 80 տոկոսից) մոտեցել է վարչապետին եւ հայտնել այս ...
Իսկ մեքենային, այդքան շքեղ, թանկարժեք, սեւ ու բարձր, դիպչել կարելի՞ է: Այն մեքենային, որ գալիս-մտնում է ժողովրդի մեջ, որից դուրս է գալիս արքայից արքան, եւ հերթով բարեւում, համբուրում, թռցնում, գրկում, օգնում...Այն մեքենային, որին այդքան անհամբեր սպասում է այդքան շատ ժողովուրդ, որն այնքան սոված է եւ կուշտՙ սին խոստումներից ու անվերջ ...
9 տարիներ անորոշութեան մէջ մնալէ ետք Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական ժողովը մարտի 15-ին Տ. Գարեգին արք. Պեքճեանը ընտրեց տեղապահ: Լուրին մելանը տակաւին չչորցած յայտնի դարձաւ, որ Պոլսոյ կուսակալութիւնը «անվաւեր» կը համարէ եղած ընտրութեան արդիւնքը եւ իրավիճակը «կը վերադարձնէ» փետրուարի վերջին շաբթուան Տ. Սահակ Սրբազանի հրաժարականով ստեղծուած տագնապի փուլին:
Տպավորություն է, որ Ռասիմ Աղաեւը haqqin.az-ի «մշտական հեղինակ» լինելու համար պատրաստ է մոռացության մատնել նույնիսկ սեփական կենսագրությունը: Ստիպված ենք հիշեցնել. Խոջալուի դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին տված բացատրություններում նա ասել է, որ 1992թ. փետրվարի 26-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի նիստ: ՆԳ նախարարը զեկուցել է, որ Խոջալուն «դիմադրում ...
Երկուշաբթիՙ մարտի 13-ին, Քյոլնի քաղաքային իշխանությունները հայ համայնքին արտոնեցին խաչքար տեղադրելՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայ համայնքի տարիների, ոմանց վկայակոչմամբ` 5 տարիների համառ պայքարի մասին տեղական թերթերը ծանուցել էին դեռ նախորդ շաբաթներին: Թուրքերի հոծ ներկայությամբ այդ քաղաքում (ըստ պաշտոնական վիճակագրության, Քյոլնում Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների թիվն անցնում է 63 000-ից) ...
Ֆրանսալեզու ընթերցողին անծանոթ հրատարակիչ եւ գրող Թեոդիկի (1873-1928) ստեղծագործությունը աչքի է ընկնում մասնավորապես նրա նշանավոր տարեցույցներով: Գլխատված հայ մտավորականությանը նվիրված «Հուշարձան ապրիլ 11-ին (24-ին)» գրքի ֆրանսերեն թարգմանությունը լույս ընծայելովՙ «Պարանթեզ» (ParenthՌses) հրատարակչությունը վերստին իմաստ եւ կյանք պարգեւեց Կ. Պոլսի հայկական համայնքի երեւելիներից մեկի անվանը: Սա առիթ է կրկին անդրադառնալու Թեոդիկի ...
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների օգտագործումը էլեկտրական եւ ջերմային էներգիաների արտադրման համար:
Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը փետրվարի 28-ին հրավիրել են ներկայիս Հարվարդ համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնում հետդոկտորական հետազոտություններ անցկացնող դոկտ. Ումիտ Քուրդին վերոնշյալ ֆակուլտետում դասախոսություն կարդալու թուրքական կառավարության հրապարակած խրթին օրենքների շուրջ, որոնք կանոնավոր հաճախականությամբ զրկում էին հայերին իրենց ունեցվածքից:
Կաշառակերության եւ փողերի լվացման հանցանքների մեջ մեղադրված Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի դատական լսումները կայանալու են ապրիլին, տեղեկացնում է Politico.eu լրատվամիջոցը:
Ամերիկյան հասարակության մեջ չեն հանդարտվում ընդվզումի կրքերը նախագահ Թրամփի վարչակազմի ստանձնած արմատական փոփոխությունների դեմ: Բողոքի արտահայտման համապատկերում տարբեր միջադեպեր են, սկսածՙ փողոցում թվացյալ մահմեդականին ուղղված. «Դո՛ւրս իմ երկրից» սպառնալիքից, մինչեւՙ երկրով մեկ հակասեմիտիզմի ահագնացումը, ինչը, Թրամփի կոչածՙ «fake news»-ը, մատուցում է իր սարքած կողմնակալ, աղմկահարույց սյուժեներով:
Շվեյցարական «Նոյեր ցյուրխեր ցայթունգը» մարտի 15- ին «Պատմության հնոցում» վերնագրյալ հրապարակման մեջ ծանուցում է, որ 2016- ին Ցյուրիխում ֆրանսերենից թարգմանաբար լույս է տեսել Վիկտոր Գորդոնի «Անցյալի աղբյուրը ( կամՙ ջրհորը- Ան. Հ. )» 496 էջանոց գիրքը (Victor Gordon. Brunnen der Vergangenheit): Վիկտոր Գորդոն գրական կեղծանունով հայտնի հեղինակը 1903- ին Վանում ...
Մեկօրյա այցով Մանկավարժական համալսարանում էր Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունըՙ ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչի ղեկավարությամբ: Դեռեւս 2016 թվականին Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության արդյունքում Պիտեր Պազմանի անվան համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն, որը վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում բացված առաջին նման ամբիոնն է, ուր սովորում են օտարազգի ուսանողներ, գիտական ...
Այս տարի Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան Իրանից նավթի ներմուծումը 70 տոկոսով ավելացրել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Այսպիսով, ընթացիկ տարվա փետրվարին Ասիան գնել է օրական 1,6 մլն բարել իրանական նավթ, իսկ Եվրոպայի ցուցանիշը հասել է ռեկորդային 2,2 մլն բարելի: Անցած մեկ տարում Թեհրանը Եվրոպա է ուղարկել 63 ...
Նման վերտառությամբ հոդվածներ են սկսել հայտնվել ամերիկյան մամուլում: Մասնավորապես «Դեյլի Կոլըր (Daily Caller) պարբերականը հաստատել է, որ Ֆլինն ինքը մանրամասներ է բացահայտել քարոզչական աշխատանքներ կատարելու դիմաց Թուրքիայի կառավարությունից որոշակի գումար ստանալու մասին ստորագրված պայմանագրի վերաբերյալ:
2017 թ. մարտի 24-ին, ուրբաթ օրը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա կլոր սեղան «ԵԱՏՄ-ն ինքնիշխան պետությունների միություն. Կառավարման մարմիններ, զարգացման փուլեր եւ հեռանկարներ» թեմայով: Միջոցառման կազմակերպիչներն են հետազոտության եւ վերլուծության «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, ՌԴ Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը ...
Բնակարանային խնդիրն ուղղակիորեն անդրադառնում է հասարակության կենսամակարդակի եւ բարեկեցության վրա: Տարիներ շարունակ, սոցիալական ներդրումներ կատարելով եւ կառավարման պատասխանատու մոդելի կիրառմամբՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձել է նպաստել երկրի կայուն զարգացմանը, աղքատության ցուցանիշի կրճատմանը եւ ընտանիքներիՙ արժանապատիվ պայմաններում ապրելու ձգտմանը: Գործընկեր կառույցների հետ տարբեր ծրագրերի իրականացումն այդ ռազմավարության մի մասն է կազմում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով եւ ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով: