Իշխանության վերարտադրություն. այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է որպես մեղադրանք ուղղված Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը: Մեղադրողները հիմնականում նրանք են, կուսակցություններ ու դաշինքներ, ովքեր այժմ մեծ ոգեւորությամբ մտել են ընտրապայքարի մեջ... փաստորեն վերարտադրվելու համար: Նայեք ցուցակին խորհրդարանական աթոռները զբաղեցնելու հավակնություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների. բացի կոմկուսից, նրանք բոլորն էլ առնվազն ...
Երեկ առավոտից ԵՄ երկրների ղեկավարների կարծիքն էին ճշտում Բրյուսելում լրագրողներըՙ կո՞ղմ եք Տուսկի վերընտրմանը: Բոլորը միակարծիք էին, որ Եվրոխորհրդի նախագահի պաշտոնում հենց 59-ամյա լեհ գործիչը վերընտրվի: «Սկզբունքի հարց է, մենք դեմ ենք», Լեհաստանի կառավարության կարծիքն է, որ միակը եղավՙ դատելով 28 քվեից 27 կողմ ձայների հարաբերակցությունից: Տուսկը եվրոպական այս կառույցի ...
Զարմանալի բան` ասում են տնտեսությունը , ժողովուրդը վատ վիճակում են, բայց ընտրարշավի սկսվելու պահից ի վեր ամենուր ոտքդ ու աչքդ դիպչում են փողոցում թափված կամ վիրտուալ տարածքից ծիկրակող անիմաստ շքեղությունների` գովազդի տեսքով, որոնք մեր առօրյա պակաս-պռատի պարագայում թվում են ջուրը լցվող անօգուտ միլիոններ: Որ այդքան վատ ենք ապրում ու փող ...
Գերմանիա-Թուրքիա լարվածությունը նոր բռնկում արձանագրեց: Նախորդ շաբաթ Ստամբուլում ձերբակալվեց գերմանական «Դի վելթ» պարբերականի թուրք լրագրող Դենիս Յուչելը, որ թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ապօրեն օգտագործման, ահաբեկչություն քարոզելու» մեջ: Կանցլեր Մերկելը պահանջել է ազատել լրագրողին: Լարվածության ֆոնին Գերմանիայում բազմիցս չեղարկվել են թուրք պաշտոնյաներիՙ սահմանադրական հանրաքվեին ի նպաստ ...
Ազատ խօսքի ջատագով Ամերիկայի մէջ տեղեկատուական ցանցերը ատենը անգամ մը դուրս գալով իրենց երկիրն ու քաղաքականութիւնը թմբկահարող կարգախօսներէն, քօղարկուած կամ մշուշապատ իրադարձութիւններու աղօտութեան վարագոյրը բանալովՙ իրականութիւնները հանրութեան կը յանձնեն:
BBC (ԲիԲիՍի) Քարդիֆի «Աշխարհի երգիչ» հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել մեր հայրենակցուհի, լոնդոնաբնակ ճանաչված սոպրանո Անուշ Հովհաննիսյանը: Անցյալ տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդյունքում ընտրել է եզրափակիչ փուլի 20 մասնակցի: Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել 3 հոգի: Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Հովհաննիսյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար, Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի անդամ, արգենտինահայ Դանիել Յուսեֆյանը Արցախի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ներին նվիրաբերել է 4 նոր սարքավորումներ: Սա առաջին անգամը չէ, որ Դանիել Յուսեֆյանը եւ Յուսեֆյան ողջ ընտանիքը կարեւոր նվիրատվություններ են անում Մայր հայրենիքին, հատկապես կենտրոնանալով այն ...
Անցյալ տարի «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Եվգենի Կասպերսկին գտնվում էր Հայաստանում, ստանալու համար տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը: Այդ օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա խոստովանեց, որ սիրում է լինել Հայաստանում (նախորդ անգամ եղել էր 2011-ին) եւ խոստացավ մեր երկիր այցելել 2-3 ...
Ի՞նչ է այն փաստաթուղթը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետՙ «համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» անվանմամբ, հասարակական լայն շրջանակների համար դեռեւս անհայտ է: Սակայն փետրվարի վերջին Հայաստանի նախագահիՙ հերթական եվրոպական այցելության ժամանակ, ԵՄ տարբեր կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներում, պարբերաբար շեշտվում էր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտվել են եւ ...
Թվում է, թե Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը արդարացնում է իրեն քաղաքական որոշ շրջանակներում: Ազերի կառավարությունը միշտ էլ ձգտել է հայի արյուն թափել: Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես Ադրբեջանի կառավարությունը ներեց եւ հերոսի աստիճանին բարձրացրեց Ռամիլ Սաֆարովին, ով 2006 թվին սպանեց հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի ...
Փետրվարին կայացած հանդիպման ժամանակ, Չոպանյան ինստիտուտի (Փարիզ) վարչական խորհուրդը պատվավոր նախագահի բարձր կոչում է շնորհել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիին: «Յան» ակումբում կայացած պաշտոնական արարողությանը, ըստ «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վահե Վահրամյանը, ինչպես նաեւ «RFI», «Ֆրանս-Արմենի», «Նոր Յառաջ», ...
Ամեն քառյակից մեկն, ինչպես հայտնի է, կին է: Նկատի ունեմՙ խորհրդարանական գալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները: Ընդ որում, միայն Նաիրա Զոհրաբյանն է, որ Ծառուկյան դաշինքի ցուցակի երրորդ համարն է, մյուսները, այդ թվում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ), իրենց ցուցակների հենց չորրորդ համարներն են: Սա շատ կարեւոր է, քանի ...
Երեքշաբթի օրը, երբ Ծառուկյան դաշինքն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Տավուշում նախընտրական հանդիպումներ էին ունենում, տեղի ունեցավ երկու ուշագրավ դեպք: Նախ, պարոն Ծառուկյանին Տավուշի գյուղերից մեկում մոտեցել է մի չափահաս տղամարդ եւ նրան հարցրելՙ «Պարոն Ծառուկյան, մայրս արդեն 50 տարի կույր է, չի տեսնում, հիմա այս խնդիրը ո՞նց պետք է լուծվի»: Պարոն ...
Ելք դաշինքն առաջարկում է ստեղծել Ճշմարտության հանձնաժողով: Այսինքն, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանք հաղթեն եւ ձեւավորեն կառավարություն, այլ կերպՙ իշխանություն դառնան, երրորդ Հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց հանցագործությունները (Հոկտեմբեր քսանյոթ, Մարտի մեկ եւ այլն) բացահայտելու նպատակով ստեղծելու են Ճշմարտության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են հասարակության շրջանում ճանաչված եւ ...
Ռասիմ Աղաեւը ժամանակին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի խոսնակի պաշտոնը: Մինչ այդ լրագրող է աշխատել, այդ թվում եւՙ արտասահմանում: Ներկայումս haqqin.az-ի հեղինակներից է: Նրան զայրացրել է, որ «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է Խոջալուի 25-ամյա վաղեմության դեպքերին: Աղաեւին հատկապես նյարդայնացրել է Արսեն Մելիք-Շահնազարովի խոսքը: Եւ ահա նա հոդված է հրապարակել, որտեղ փորձում է ...
«Խոջալուի դեպքերի 25-ամյակի առթիվ YouTube-ով փետրվարի 12-ին ցուցադրված մի տեսաֆիլմ երեւան է հանում քարոզչության նպատակով Ադրբեջանի տարածած աղավաղված պատմությունները», գրում է Կարեն Ղազարյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում»:
Նրա անունը Ժիրայր (Ջերարդ) Բալաքյան է: Հայտնի է եղել անցյալ դարի 60-70-ական թվերին էներգալուծույթով հարուստ «Գատոր Էյդ» (Gator Ade) եւ «ՍպորտԷյդ» (Sportade) անվանումներով սպորտային, հատուկ մարզիկների համար նախատեսված զովացուցիչ ըմպելիքների իր գյուտերով:
Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու վերաբերյալ Ռուսաստանին Արեւմուտքի եւ առաջին հերթին ԱՄՆ-ի ներկայացրած պահանջը արեւմտյան երկրների աղաղակող երեսպաշտության եւ երկակի չափանիշների օրինակ է, երկրներ, որոնք իրենք էլ ակտիվորեն զբաղվել են ուրիշ պետությունների սահմանների բռնի փոփոխումներով, գրում է Թեդ Գալեն Կարպենտերը ամերիկյան The National Interest թերթում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրենք է խախտել: Խոսքը Ընտրական օրենսգրքի մասին է, որն ըստ ԿԸՀ-իՙ պարոն Ծառուկյանը խախտել է անցած օրերին Տավուշի մարզում իրականացրած քարոզչության ժամանակ: Բանն այն է, որ պարոն Ծառուկյանը ոչ միայն խոսք է տվել իր հետ հանդիպման եկած տավուշցիներին, որ ...
Երբ առողջության հետ կապված խնդիրներ չենք ունենում, մենք, որպես կանոն, դրա մասին չենք հիշում եւ շրջանցում ենք բժիշկներին: Բայց հենց որ ինչ-որ տեղում ծակոց կամ ցավ ենք զգում, անմիջապես սկսում ենք ջղաձգորեն փնտրել լավագույն բժշկին: Երեւանում այսօր գործում են հսկայական թվով բուժկենտրոններ: Բայց այցելուները ինչպե՞ս գնահատեն դրանց աշխատանքը: Ինչպե՞ս ընտրեն ...
Ամերիկյան մամուլում հայտնված հաղորդումների համաձայն, պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Սպիտակ տանը ներկայացրել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի նախնական ծրագիր: Դրանով իսկ Պենտագոնը կատարել է նախագահ Թրամփի որոշումը, ով պաշտոնակալությունից անմիջապես հետո հրամայել էր 30 օրվա ընթացքում այդ ուղղությամբ մշակել կոնկրետ քայլերի ամբողջություն: Ներկայացված փաստաթղթի մարնամասնությունները եւ բուն ...
Գործունեության ավելի քան տասնմեկ տարվա ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 28,015,900,000 (ավելի քան 28 միլիարդ) դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակովՙ տարբեր ոլորտների բարելավման եւ կայուն զարգացման ուղղությամբ: Դրանից շուրջ 1,338,400,000 դրամը (ավելի քան 1.3 միլիարդ դրամ) նախատեսված է 2017թ.-ի ընթացքում աշխատանքներ իրականացնելու համար: Միջին ...
Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութիւնը արեւմտահայերէնի զարգացման իր հնգամեայ ծրագիրի ծիրին մէջ «ԶԱՐՄԱՆԱԶԱՆ» անունով կրթական աշխատանոցի մը կը ձեռնարկէ, որ նոյն վայրին մէջ պիտի համախմբէ իրար ամբողջացնող երկու ճիւղեր.