Սփյուռքահայերին ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը տարատեսակ ու հակասական գնահատականների արժանացավ, եւ դա բնական էր: Զանց առնելով ջղային եւ անբարյացակամ արձագանքները եւ սպասելով սփյուռքի ինստիտուցիոնալ կառույցների ու երեւելի անձնավորությունների անդրադարձներին, զանց առնելով նաեւ կոչի լեզվախմբագրական անհարթությունները, կարելի է վստահորեն ասել, որ այն հարիր էր հայության ձգտումներին, շատերիս ազգային տեսլականին, հետեւաբար ...
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում այս պահի դրությամբ հավաքագրվել է 808 921 դոլար (393709929 դրամ): Այս տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի 1000plus.am կայքում: Այսօր տեղի ունեցած անդրանիկ նիստում հաստատվել են հիմնադրամի ծախսերը: 2017 թվականի համար նախատեսվում է 1 միլիարդ 731 միլիոն դրամ ծախս: «Աստված տա այս ծախսերը չկատարենք, բայց եթե անհրաժեշտություն լինի, 1 ...
Ընտրական օրենսգրքի` մի կողմից ընտրակեղծիքները բացառող, մյուս կողմից` արդեն հանրության ոչ միանշանակ կատակներին արժանացած դրույթները մտածել են տալիս, որ այս անգամ, իրոք, ապրիլի 2-ի ընտրություններին սպասվում է աննախադեպ իրավիճակ, իսկ արդյունքները, կարելի է ասել, անկանխատեսելի կարող են լինել:
Այն շեփորը, որ Խոջալուի առիթով անցյալ շաբաթ նվագեց Ադրբեջանը Բաքվից բացի աշխարհի տարբեր խոշոր քաղաքներումՙ Մոսկվայում, Փարիզում, ամերիկյան տարբեր նահանգներում, շոտլանդական խորհրդարանում, դեռ շատ է հիշվելու: Այդ կոնցերտի մասին մեր զուռնայի սիրահար հեռուստատեսությունը չի ահազանգում, փոխարենըՙ ցուցադրում է ինչպես են տեղի հայկական համայնքները «լղարիկ» հակազդումՙ հակացույց են անում: Իսկ քանի՛ ...
Որեւէ երկրի անփոխարինելի գանձը կը նկատուի երիտասարդութիւնը: Անոնք համալսարանական ուսանողնե՞ր են, թէ՞ ազատ ասպարէզի մարդիկ, բանակի մէջ զինուորնե՞ր են, թէ՞ պաշտօնեաներ... երկրի մարդո՛յժն են անկասկած, եւ ամէն երկիր իր երիտասարդութեան վրայ է որ գրաւ կը դնէ, որպէս ապագայի ղեկավարներն ու երկրի տէրերը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամեն անգամ, երբ որեւէ հայտարարությամբ է հանդես գալիս խորհրդարանի շենքի միջանցքներում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, այդ հայտարարությունները ստացվում ենՙ ցնցող: Անցնող շաբաթ, օրինակ, պարոն Սահակյանը ԱԺ-ի միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է. «Ընտրակաշառք չի բաժանվում», ու շեշտել էՙ «Այս պահին. դեռեւս քարոզչությունն էլ չի սկսվել»: ...
Փետրվարի 23-24-ին, Մայր աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը եւ Պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ ...
Շնորհավորում ենք Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի 80-ամյակը: «Ազգ» թերթի անունից մաղթում ենք քաջառողջություն, ամենայն բարիք, ցանկանում ենք, որ հոբելյարի երկար տարիների բեղմնավոր աշխատանքը հաջողակ լինի եւ շարունակականՙ ի նպաստ այն ծրագրերի եւ նախաձեռնությունների, որոնք նաեւ Վ. Աղայանի ջանքերով դարձել են իրականություն:
Այսօր, մարտի 3-ին, ժամը 17:00-ին, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում բացումը կկատարվի հայ նկարիչների մեկական գործերի ցուցահանդեսիՙ նվիրված կանանց, կազմակերպությամբ Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի եւ Թեքեյան մշակութային միության:
Փետրվարի 23-ին, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան այցելելու որոշումը, Երեւանի կենտրոնում գրեթե ամեն քայլի հանդիպում էին ռուսաստանցի զբոսաշրջիկների խմբեր: Դա հիշեցնում էր իրանցի զբոսաշրջիկների զանգվածային հոսքը Հայաստան, որ տեղի է ունենում մարտ ամսվա վերջին, բայց ռուսաստանցիների դեպքում այն ավելի փոքրաթիվ էր:
Հունվար ամիսը Հայաստանի տնտեսության համար հաջող կարելի է համարելՙ արձանագրվեց 6,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ նախորդ տարվա հունվարի նկատմամբ: Ընդ որում, դա տեղի ունեցավ նախորդ տարվա դարձյալ բարձրՙ 5,5 տոկոս աճի համեմատ: Իհարկե, միայն մեկ ամսվա ցուցանիշով չի կարելի կանխատեսումներ անել տարվա ընթացքում տնտեսության վարքագծի մասին: Նախորդ տարի, նույնպես առաջին ...
Ստամբուլի հայկական համայնքը ամենամեկուսացվածն է սփյուռքում: Աշխարհի մյուս հայկական համայնքների հետ շփումները հազվադեպ են: Հաշվի առնելով վախի այն մթնոլորտը, որի պայմաններում ստիպված են ապրել ստամբուլահայերը, տրամաբանական կարելի է համարել այն, որ նրանք խուսափեն ավելորդ խնդիրներ առաջացնելուց իրենց համայնքային կյանքում: Նրանք բնազդորեն կախման մեջ են երկրի քաղաքական «ճոճանակից», որը ցինիկաբար մերթ ...
Լոս Անջելեսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Պոլ Գրիգորյանը վերջերս պաշտոնական արարողությամբ բացումն է կատարել քաղաքապետարանի այգում տնկված նռան ծառի վրա զետեղված հուշատախտակի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:
Բացի կոմունիստներից, գալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրեթե նույն բանն են ուզում: Ուզում են, որ հայրենիքում բարեկեցիկ ապրենք, ԲՀԿ-ն, ճիշտ էՙ ոչ այնքան բարեկեցիկ է ուզում, որքանՙ բարգավաճ, եւ ուզում են, որ բոլորս աշխատանք ունենանք: Կոմունիստները այս ամենից բացի ուզում են նաեւ, որ սոցիալիզմ կառուցենք: Ավելի ...
Փետրվարի վերջին օրերի լարվածության առթիվ տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցությունների ռեժիմին: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել էր, որ Մոսկվայից ստացել է եռակողմՙ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու առաջարկություն եւ տվել իր համաձայնությունը: Նման հանդիպում չկայացավ: Փետրվարի 21-22-ին Մոսկվա մեկնեց արտգործնախարար Նալբանդյանը: Պաշտոնապես ...
Ադրբեջանցի դիվերսանտների դիերը, թվովՙ 5, որոնք փետրվարի 25-ի գիշերային հերթական ադրբեջանական դիվերսիայից հետո մնացել էին չեզոք գոտում, փետրվարի 27-ին տարվեցին Ադրբեջան: Նման բաները տեղի են ունենում հակամարտ զորքերի պայմանավորվածությունների արդյունքում, ընդ որում, այդ պայմանավորվածությունները կարող են տարբեր տարրեր պարունակել: Ամենակարեւորն այն է, որ կողմերը չպետք է կրակ բացեն միմյանց ուղղությամբ ...
Մարդու իրավունքների եվրոպական ընկերության իրավաբաններից Ռամութ Ռեմեցայտեն Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատնից վիզա ստանալուց հետո, փետրվարի 16-ին ժամանելով Բաքու, օտար մի դեսպանատան հրավերով, չի թույլատրվել քաղաք մտնել եւ հետ է ուղարկվել առանց որեւէ բացատրության:
Ստամբուլից «Հուրիեթի» հաղորդմամբ Ջեմալ փաշայի թոռըՙ լրագրող Հասան Ջեմալը 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել PKK-ի առաջնորդներից Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու մեղադրանքով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել այդ «ահաբեկչական խումբի քարոզչությամբ զբաղվելու մեջ»: Ջեմալը ժխտել է մեղադրանքը, նշելով, որ իր կատարածը հանցագործություն չէ: Դատարանը որոշել է դատավճռի ...
Մեր սերունդի ներկայացուցիչներուն համար բացառիկ պատեհութիւն եւ եզակի առիթ էր ծանօթանալ, շփուիլ եւ ապրիլ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավարներու հետ, որոնք ՌԱԿ հիմնադիրներուն եւ յաջորդներուն աւանդը եւ ուղին շարունակեցին, ազնուական այս կուսակցութեան վարկն ու տեղը, դիրքն ու դերը արժանի մակարդակի վրայ պահելու համար:
«Միշըն Հիլզում» (Կալիֆոռնիա) գտնվող Արարատ-Էսքիջյան թանգարանում վերջերս մասնագիտությամբ ֆիզիոլոգ, սննդաբան (դիետոլոգ) Ալիս Քիթաբջյանը ներկայացրել է «Կյանքը Ստամբուլում: Մի ընտանիքի ոդիսականը» վերնագրով իր նոր գիրքը, որտեղ նկարագրել է իր պատանեկության տարիները Ստամբուլում որպես ցեղասպանությունը վերապրածների զավակ, մշտական վախի մթնոլորտը, որ գնալով հեղձուցիչ էր դառնում, իր հարազատների փորձառությունները եւ վերջապես տեղափոխությունը Մ. ...
Փարիզի Հ.Բ.Ը.Մ.ի Նուբարյան գրադարանի տնօրեն դոկտ. Բորիս Աճեմյանը փետրվարի 16-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական Ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Ազգային ընկերության (NAASR) կենտրոնում խոսել է «Թագավորը եւ 40 որբերը: Եթովպիայում հայկական համայնքի ստեղծումը» թեմայի շուրջ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի այցելու դասախոս դոկտ. Խաչիկ Մուրադյանը այսօր, մարտի 3-ին, այդ համալսարանի դահլիճում դասախոսություն է կարդալու «Չմեկուսանալով աշխարհից: Հայկական համայնքները Չինաստանում 1880-ից 1950-ական թվերը» թեմայով: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, դասախոսությունը, որի հովանավորներն են վերոնշյալ համալսարանի հայկական կենտրոնը եւ Ուեթերհեդ արեւելյան Ասիայի ինստիտուտը, հիմնված է ...
Հուշագրություններ մեր օրերում շատ են գրվում:Որպես ընթերցող ասեմ, որ այդ ժանրի ստեղծագործությունները ինձ հիմնականում դուր են գալիս: Առավելապես հետաքրքրական են կարդացվում քաղաքական գործիչների հուշերը: Պատահել է, որ երկու տարբեր գրքերում նույն եղելություններին տրվել են տրամագծորեն հակառակ գնահատականներ: Բայց այն, ինչ գրում է հանրաճանաչ եւ սիրված լոռեցի Հայկ Աղասու ...
28 տարի է անցել Սումգայիթում, ապա նաեւ Բաքվում եւ Ադրբեջանի շատ քաղաքներում տեղի ունեցած ողբերգական դեպքերիցՙ հայ բնակչության զանգվածային ոչնչացումից, բայց չի մեղմանում ցավը եւ չեն անհետանում այն հիշողությունները, որոնք կուզենայի մեկընդմիշտ մոռանալ: Արցախի 4-օրյա պատերազմը, երբ ադրբեջանցիների դիվերսանտական ջոկատները ներխուժեցին սահմանամերձ գյուղ եւ գազանաբար տանջամահ արեցին տարհանվել չհասցրած իննսունամյա ...
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մարտի 9-ին երկօրյա այցով Մոսկվա կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախատեսված է նեղ կազմով երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղի կունենա նաեւ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ: Բանակցությունների ընթացքում պետք է քննարկվի հարցերի լայն շրջանակ:
Ամբողջ աշխարհում բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի կառավարման ծառայություններ ապահովող, Վիասֆեր Տեխնոպարկում մեծությամբ երկրորդ SCDM Financial ընկերության հիմնադիր Վահե Անտոնանը անցյալ տարի մասնակցեց մի շարք միջազգային սպորտային մրցումների, ինչպիսիք են Half Ironman Zell am See (28.08.2016) մարաթոնը, որը Ավստրիայում անցկացվող եռամարտ է ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր» 2017 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում եւ արժանացել է պարգեւիՙ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն:
2015թ.-ից Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողներիՙ նրանց համար բացահայտելով սպասարկման ոլորտի առանձնահատկություններն ու հաղորդակցվելու հմտությունները: