RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3547, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ» ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի այցելու դասախոս դոկտ. Խաչիկ Մուրադյանը այսօր, մարտի 3-ին, այդ համալսարանի դահլիճում դասախոսություն է կարդալու «Չմեկուսանալով աշխարհից: Հայկական համայնքները Չինաստանում 1880-ից 1950-ական թվերը» թեմայով: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, դասախոսությունը, որի հովանավորներն են վերոնշյալ համալսարանի հայկական կենտրոնը եւ Ուեթերհեդ արեւելյան Ասիայի ինստիտուտը, հիմնված է լինելու մասամբ հարցազրույցների եւ մասամբ էլ Չինաստանում, Հայաստանում, Լիբանանում, Եվրոպայում եւ Մ. Նահանգներում կատարված արխիվային նյութերի ուսումնասիրությունների վրա: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական ուսումնասիրությունների կենտրոնը նպաստել է նրան կատարելու իր հետազոտական աշխատանքները:

Հայտնի է, որ հարյուրավոր հայեր 19-րդ դարի վերջում Չինաստան են մեկնել եւ հաստատվել մասնավորապես Հարբին, Շանհայ եւ Տյանցզին վարչական կենտրոններում նոր հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

«Տվյալ դասախոսությամբ մենք հարստացնելու ենք մեր գիտելիքները այդ հեռավոր երկրի հայկական համայնքների մասին», նշել է այդ առթիվ Կոլումբիա համալսարանի հայկական կենտրոնի վարիչ Մարկ Մոմճյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ