ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ Հ. Ծ. Լոս Անջելեսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Պոլ Գրիգորյանը վերջերս պաշտոնական արարողությամբ բացումն է կատարել քաղաքապետարանի այգում տնկված նռան ծառի վրա զետեղված հուշատախտակի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: 2015 թվի ապրիլին Գրիգորյանը առաջին նռան ծառն էր տնկել այդ վայրումՙ հայտարարելով քաղաքի 15 շրջաններում 100 ծառ տնկելու ծրագրի սկիզբը: Հուշատախտակին գրված է. «Լոս Անջելես քաղաքը նշում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը (1915-2015 թթ.): Այս ծառը տնկել էին քաղաքապետ Էրիկ Գարսետտին եւ քաղխորհրդի անդամ Պոլ Գրիգորյանը հարյուրամյա տարելիցի հիշատակման առթիվ»: «Նուռը հույսի, վերածննդի եւ գոյատեւման խորհրդանիշն է: Քաղաքն այցելող ամեն ոք կարդալու է այս հուշատախտակի բառերը եւ ճանաչելու է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը», նշել է Գրիգորյանը իր խոսքում: Բացմանը մասնակցել է նաեւ այգիների վերականգնման բաժնի գործադիր տնօրեն Էնթոնի-Պոլ Դիազը: |