RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3136, Տպվել է` 200, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՏՉԵԼԻ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՄՐՑԱՆԱԿԸՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մատչելի վայրեր» 2017 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Մատչելի կապի օպերատոր» անվանակարգում եւ արժանացել է պարգեւիՙ որպես մատչելի սպասարկման սրահներ ունեցող ընկերություն:

«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում եւ մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակումՙ հանրությանը մատչելի վայրերի մասին իրազեկելու եւ մատչելի ենթակառուցվածքներ ու ծառայություններ ունեցող կազմակերպություններին խրախուսելու նպատակով:

Ծրագրի շրջանակում պարգեւատրվածՙ տարբեր ոլորտներ ներկայացնող 10 կառույցների շարքում եւս մրցութային հանձնաժողովն առավելապես մատչելի է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններն ու շենք-շինությունները:

Կարեւորելով ֆիզիկական մատչելիության, տեղաշարժման խնդիրըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում դրսեւորել է հատուկ մոտեցում. ընկերությունը Հայաստանի քաղաքներում եւ գյուղական համայնքներում գործող իր սպասարկման կենտրոնները կահավորել է մատչելի հնարավորություններովՙ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հարմարավետությունն ապահովելու նպատակով:

«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունն անց է կացվել «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությանՙ ԱՄՆ պետքարտուղարության հասարակության հետ կապերի գրասենյակի ֆինանսավորմամբ, որի ընթացքում ցուցադրվել է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատչելիության բաղադրիչները ներկայացնող տեսանյութ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ