ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հուլիսի 31-ից ադրբեջանական ամբողջ մամուլը ողողված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրա Ազուլենիՙ Ադրբեջանի կառավարությանը փոխանցած շնորհակալագրի մասին լուրերով: Այսինքնՙ համաշխարհային մշակույթի պահապան հռչակված կառույց ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհակալագիր է փոխանցում մի պետության, որը տասնամյակներ շարունակ ոչնչացրել է հայկական մշակույթը. ամեն ինչ մի կողմ, բայց Նախիջեւանի խաչքարերի ոչնչացման մասին փաստեր են տրամադրվել հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Կարծում եմՙ ժամանակն էՙ այդ կառույցից բացատրություններ պահանջելու: |