RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-01 22:32:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4972, Տպվել է` 592, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում էներգետիկ բնագավառի զարգացման` մասնավորապես հիդրոէլեկտրակայանների նախագծման եւ կառուցման համար: Այն կարեւոր նշանակություն ունի երկրի տնտեսության հետագա զարգացման համար:

Վերջերս Արցախի Քարվաճառի շրջանում Թարթառ գետի վտակի վրա շահագործման հանձնվեց 4000 ԿՎտ հզորությամբ հերթական հիդրոէլեկտրակայանը: Հիդրոագրեգատը Եվրոպական արտադրության է: Նախագծման աշխատանքները կատարվել է «ԷՌԱ» ՍՊԸ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից (գլխավոր ինժեներ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ): Այնտեղ տեղադրվել է բարձր արդյունավետությամբ աշխատող մեկ հիդրոագրեգատ: Կայանը տարեկան կարող է արտադրել մինչեւ 20 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու համար հարկավոր կլիներ օգտագործել ավելի քան 20 հազար խորանարդ մետր բնական գազ, շրջակա միջավայր արտանետել ազոտի եւ ծծմբի օքսիդներ:

Ներկայումս Արցախում շահագործվում են 16 հիդրոէլեկտրակայաններ,այդ թվում Սարսանգի ՀԷԿ-ը 50 ՄՎտ հզորությամբ եւ 15 այլ ՀԷԿ-եր 52 ՄՎտ գումարային հզորությամբ: 2017 թվականին շահագործման է հանձնվել երկու ՀԷԿ: Միայն «Ջերմաջուր» ՀէԿ-ի հզորությունը կազմում է ավելի քան 10 ՄՎտ:

Աշխատանքներ են տարվում նոր ՀԷԿ-եր կառուցելու համար: 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում արտադրվել է 83 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Շահագործման է հանձնվել երկրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը, որը իրար է միացնում Սոթք-Հաթերք ենթակայանները:

2016թ. «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 299 միլիոն ԿՎտժ:

Գիտական ուսումնասիրությունների արդյունքները վկայում են,որ կարող ենք խնայել վառելիք եւ լուծել էներգետիկ հիմնահարցեր,եթե Ստեփանակերտ քաղաքում կառուցենք միջին հզորության շոգեգազատուրբինային էլեկտրակայան: Այն հնարավորություն կտա միաժամանակ արտադրել ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիա շենքերի ջեռուցման եւ տաք ջրամատակարարման համար: Կտնտեսենք վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:

Անհրաժեշտ է նշել, որ մինչեւ 1920 թվականը Արցախում գործող միակ հիդրոէլեկտրակայանը գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Այն ուներ մոտ 30 ԿՎտ էլեկտրական հզորություն:

Նկար 1. «Թրղի-1» ՓՀԷԿ-ի սարքավորումները, Մարտակերտի շրջան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ